Երևան, 28.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եղբայրների հետ զրույցը վերածվել է վեճի․ նրանցից մեկը կրակել է օդ և զենքի կոթով հարվածել եղբայրներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք  ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 30 և 29-ամյա բնակիչները, իրենց ընկերոջ հասցեին հնչեցված վիրավորական արտահայտության համար պարզաբանումներ պահանջելու նպատակով, 2021 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, երկու այլ ընկերների հետ գնացել են Արմավիրի մարզի Արաքս գյուղում գտնվող տուն, որտեղ տան սեփականատիրոջ, նրա 23 և 26-ամյա որդիների հետ խոսակցությունը վերածվել է լեզվակռվի:

Խոսակցությունը շարունակելու նպատակով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը՝ երեկոյան, 30-ամյա տղամարդը, վերցնելով ապօրինի ձեռք բերված և պահվող ինքնաձիգը, մի քանի ընկերների հետ նրանցից մեկին պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է գյուղի կենտրոնում գտնվող այգի, որտեղ արդեն իսկ սպասում էին 23 և 26-ամյա եղբայրները՝ իրենց ընկերների հետ: Վերջիններիս միջև լարված հարաբերությունների վերաբերյալ  խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, երիտասարդները սկսել են տարածքում հավաքված քաղաքացիների  ներկայությամբ հայհոյանքներ  հնչեցնել միմյանց հասցեին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բռնություն գործադրել միմյանց նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով միմյանց մարմինների տարբեր մասերին: Այդ ընթացքում 30-ամյա տղամարդը, վերոնշյալ ավտոմեքենայի հետևի սրահից դուրս բերելով իր հետ նախապես վերցրած հիշյալ ինքնաձիգը, կրակոցներ է արձակել դեպի օդ, որից հետո ինքնաձիգի փայտյա կոթով հարվածներ հասցրել եղբայրների և վերջիններիս ընկերների մարմինների տարբեր հատվածներին: 

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 30-ամյա տղամարդը, ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել  «EKOL 29» մոդելի գազային ատրճանակ և 2 հատ ինքնաշեն եղանակով պատրաստված փամփուշտ, դրանք ապօրինի փոխադրել Արմավիրի մարզի Գայ գյուղ, որոնք 2021թ. օգոստոսի 14-ին հայտնաբերվել են վերջինիս վարած ավտոմեքենայի զննությամբ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 30-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ 1-ին մասին, և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի  235-րդ հոդվածի 4-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող  քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասին:  

29-ամյա երիտասարդին, 23 և 26-ամյա եղբայրներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Հիշյալ 4 մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։ Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն․ կան փակ ավտոճանապարհներ Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր, այնտեղ մենամարտելու. Էրիկ Իսրայելյան Սա նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. բախվել են ավտոմեքենաներ Անհայտ անձը փորձել է ներխուժել Շոլցի բնակարան Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ Լևոն Դավիդյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր. ՔԿ Հանցանքը թաքցնելու նպատակով դիակները թաղել են տան բակում․ ահասարսուռ դեպք՝ Նախիջևանիկ գյուղում ԱՀ պետնախարարի գլխավորությամբ քննարկվել են քաղպաշտպանությանն առնչվող հարցեր Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ Հայտնի է Գեղարքունիքի մարզում մահացած պարեկի մահվան պատճառը Ոսկու գինը նվազում է Հրդեհ՝ «Մանուշակ» մանկապարտեզում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ Տելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է 36 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի սադրանքները չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. Արարատ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային Երևանում պետք է իշխանափոխություն լինի. Մանե Թանդիլյան Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է վճարումից խուսափելու համար հետախուզվողը Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ Դոլարն ու եվրոն թանկացել են Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Քաբուլում` ԱԳՆ շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր«Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը․ Դմիտրի Պեսկով Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը Ադրբեջանի կառավարությունը եզրակացություններ չի անում հաշվետվություններից. Պետդեպ Փաշինյանը երեկ ծաղրածուի նման 20 մեքենայով գնացել էր Դիլիջան, ծխախոտի 2 բիչոկ էր հավաքում Քաբուլում պայթյունի հետեւանքով 6 մարդ է զոհվել Երևանը՝ աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբՀամացանցում են հայտնվել դատավոր Լիլիթ Կատվալյանի գեղեցկուհի դստեր լուսանկարները ՀՀ հավաքականի մի քանի ֆուտբոլիստ չի մասնակցի Կիպրոսի դեմ խաղին Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը Տոյվո Կլաարը ապրիլի 3-ին այցելի Ադրբեջան. լրատվամիջոցներ Ողբերգական դեպք Գեղարքունիքում․ նշանդրեքից 1 օր անց 31-ամյա պարեկը հանկարծամահ է եղել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 ամսում աճել է 10.9 տոկոսով Ես, հավանաբար, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմեղ մարդն եմ. Թրամփ Պուտինը կմեկնի Թուրքիա Արդբեջանն Արցախի ներկայացուցիչներին կրկին առաջարկել է հանդիպել Բաքվում Խոշոր վթար. մահացել է 4 մարդ Պղնձի գինը նվազել է ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը (տեսանյութ) Ստեփանակերտում կենցաղային գազի արտահոսքից տանը հրդեհ է բռնկվել Թշնամին փորձել է առաջխաղացում կատարել․ ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Մահացել է Երվանդ ԱզատյանըՅոթ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ