Երևան, 28.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ամենուր ելույթ եմ ունենում իմ պատմական հայրենիքի դրոշի ներքո». ավտոարշավորդ Արթուր Գորոյանն իր գլխավոր նպատակներից մեկը համարում է սպորտի հանրայնացումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած վեցժամյա մրցավազքի TCR դասում հաղթել է «Sharky-Racing» թիմը, որի առաջատարը հայազգի արշավորդ Արթուր Գորոյանն է։ Նա իր թիմակից Ռոման Մավլանովի հետ մրցարշավում հանդես է եկել Audi RS3 դասի մեքենայով։ Հայաստանը ներկայացնող Գորոյանն ու Մավլանովը թեժ մրցապայքարում կարողացել են առավելության հասնել և մոտակա մրցակցից՝ «Wolf-Power Racing» թիմից 6 վայրկյան շուտ հասել եզրագծին ու հաղթանակ տոնել։ Ոչ մեկ անգամ ԶԼՄ-ների հետ զրույցներում Գորոյանն ասել էր, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը։ «Իմ դրոշը հայկականն է»,-ասել էր նա:

Հաղթանակից հետո Արթուր Գորոյանը ժամանել է Հայաստան և հայ մարզասերների ու լրագրողների հետ կիսվում է ձեռքբերումների և ծրագրերի մասին՝ իհարկե, այդ ընթացքում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներից շնորհավորանքներ ստանալով:

Արթուր Գորոյանը ծնունդով Ջավախքից է, բայց կարիերան սկսել և շարունակել է Ռուսաստանի Դաշնությունում և Գերմանիայում: Զրույց-հանդիպման մեկնարկին նախ ասում է` տանը մեր լեզուն հայերենն է եղել, բայց տեխնիկական տարբեր նրբությունների, ինչպես նաև իմ մարզաձևի մասին խոսելիս կնախընտրեի մանրամասնությունները փոխանցել ռուսերենով` սխալվելու հավանականությունը բացառելու համար: «Սպորտով զբաղվում եմ ավելի քան 10 տարի: Հիմնականում մասնակցում եմ մրցումների Գերմանիայում, դրանք կոչվում են դիմացկունության մրցումներ: Թերևս չեմ սխալվի, եթե ասեմ, որ Գերմանիայում ամենալավ, բայց միևնույն ժամանակ ամենավտանգավոր մրցուղին է»,-ասում է Գորոյանը:

Նրա խոսքով, որպես մարզիկ իր գլխավոր նպատակն այն է, որ հասարակության մեծ մասը զբաղվի սպորտով, իհարկե, հատկապես երիտասարդները: «Նրանք պետք է հեռու մնան ալկոհոլից, թմրանյութերից և ծխախոտից: Սպորտի հանրայնացումը յուրաքանչյուր մարզիկի գլխավոր նպատակն է, անկախ նրանից՝ նա զբաղվում է, ասենք, ըմբշամարտով, բռնցքամարտով, թե ավտոարշավորդ է, ինչպես ես: Կարևոր է նաև, որ Հայաստանի մասին իմանան ամբողջ աշխարհում` նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս: Գերմանիայում մինչև օրս ես միակ հայ ավտոարշավորդն եմ: Այնտեղ ցուցակի առաջին հորիզոնականում միշտ իմ անուն-ազգանունն է: Կցանկանայի, որ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայ մարզիկներն օրինակ վերցնեին իմ որոշումից, ստանային հայկական արտոնագիր: Սա մեծապես կնպաստեր Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելուն: Այս վերջին մրցավազքը, որը տեղի ունեցավ Աբու Դաբիում, նույնպես այդ նպատակն էր հետապնդում: Այս ասուլիս-հանդիպումը միտված է նրան, որ աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր սպորտսմենները հայկական արտոնագիր ստանան և տարբեր մրցումների ժամանակ ներկայացնեն Հայաստանը»,-նշում է Գորոյանը:

Ավտոարշավորդն ընդգծում է` ընտանիքն ապրում է Ռուսաստանում, ինքը լինում է տարբեր երկրներում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա: «Մրցարշավների մասնակցելու համար տարբեր երկրներ եմ մեկնում, ավելի հաճախ Գերմանիա, ավելի քիչ` Իտալիա, Ֆրանսիա, Աբու Դաբի: Եթե հիմա ինձ հարցնեն, թե որտեղ ես ապրում, այդ հարցին պատասխանել չեմ կարող: Որպես մարզիկ` բնակության վայր կարծես չունենամ, բայց ամենուր ելույթ եմ ունենում իմ պատմական հայրենիքի` Հայաստանի դրոշի ներքո, և այստեղ ես ինձ տանն եմ զգում»,-եզրափակում է նա:

Լուսինե Առաքելյան

Արտակարգ դեպք Ֆիզկուլտ ինստիտուտում․ ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան Արցախում էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է 78 օր, իսկ գազը՝ հանրագումարային 41 օր Արտակարգ դեպք Ֆիզկուլտ ինստիտուտում․ ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչինՖրանսիայում գործադուլի պատճառով Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար Իմ ընտրվելու հավանականությունը մոտենում է 100 տոկոսին, ՔՊ–ն ստիպված է լինելու ինձ ընտրել. Ղազարյան Արտարժույթի փոխարժեքը՝ ՀՀ բանկերումԿոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԻնչու՞ է Նիկոլը հիմա խոսում «հինգերորդ շարասյան» մասին. ԱշոտյանՊորտուգալիայի մուսուլմանական կենտրոններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. կա 2 զոհ Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին Վթարի ենթարկված 24-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Պաշտոնյաներին. վայ ձեզ, որ ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով. Բագրատ Սրբազան Ավելի քան 1000 մարդ կտեղավորվի Զաբուխում, ավելի քան 300 մարդ՝ Սուս գյուղում. Ալիև Պաշտոնի նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանով Ճապոնիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ-ում առկա է արժանապատիվ կենսաթոշակից բավականին հեռու լինելու միտում Եթե մրցենք Թուրքիային աջակցելու հարցում, ես ջախջախիչ պարտություն կկրեմ. Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին Արցախից 14 բուժառու է տեղափոխվել ՀայաստանԿանադայի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին «Նման գործողությունները ուղղակիորեն վտանգում են հայ–ռուսական հարաբերությունները». Սամվել ԿարապետյանԷկվադորում ավելի քան 60 մարդ Է անհետ կորել սողանքի հետևանքով Լավրովն ու Աբդոլլահիանը կքննարկեն իրավիճակն Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ Թուրքիայում 3 ընդդիմադիր կուսակցություն պահանջել է Էրդողանին հեռացնել նախագահական ընտրություններից Օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -17 աստիճանի․ սպասվում է թաց ձյուն, ձյուն, քամու ուժգնացում Ռեակտիվ ինքնաթիռ. գաղափար, որ գրեթե միաժամանակ է առաջացել աշխարհի տարբեր երկրներում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում, աբորիգենների հետ հանդիպում. «Փաստ»Փիառի ակադեմիական քաղաքը. «Փաստ»ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ռազմավարական մասշտաբն ու ուղղվածությունը դեռ ձևավորվում են. «Փաստ»«Այդ, այսպես կոչված, լուրը լսելն ինքնին միայն ծիծաղ կարող է առաջացնել». ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսին բանակցություններ է վարում Չավիի հետ «Բարսելոնա» վերադառնալու վերաբերյալ․ աղբյուր ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում Կայացել է «Հյուսիս-Հարավ»-ի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը Առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները. նախագիծ. «Փաստ»2023թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.3% Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործության դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 13 մարդ «Քար ենք, դիմացանք, մեր ավագ որդին մեզ ապրելու ուժ տվեց». Զույգ եղբայրներ Վահե և Էդգար Առաքել յանները նահատակվել են Ջրականում. «Փաստ»Գազ չի լինելուՈւկրաինայում աճում է արևային մարտկոցների վաճառքը Ներիշխանական նոր «բզիկ», որ կոչվում է «բզեզիկ». «Փաստ»ԱՄՆ-ի արձագանքը՝ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ Մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք շատ հստակ գիտակցում են իրենց դերն ու պատասխանատվությունը պետության կյանքում. Մանե Թանդիլյան Դիլիջան քաղաքում ավտոմեքենա է այրվել Հյուսիսային Կորեան միջուկային մարտագլխիկի նմանակմամբ հրթիռ է փորձարկել Միջազգային իրավական ինստիտուտների դեգրադացման հետևանքները. «Փաստ»5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԷդգար Ղազարյանը՝ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել». «Փաստ»