Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ապօրինի գործողություններին ըմբռնումով մոտենալը համահավասար է համաձայնության». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցնող շաբաթվա ընթացքում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումներ։ Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։ Ադրբեջանն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել Հայաստանի դեմ: «Փաստի» հետ զրույցում Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը նշել է, որ հոգուտ ՀՀ-ի և մեզ համար շահեկան որոշման ակնկալիք չունի:

«Նման ակնկալիք չունեմ, որովհետև մինչև այս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մի շարք միջանկյալ միջոցների կիրառման որոշումներ են եղել, որոնք Ադրբեջանի կողմից անկատար են թողնվում: Ադրբեջանը բազմիցս տասնյակ պատերազմական հանցագործություններ, մարդու հիմնարար իրավունքների խախտումներ է թույլ տվել, որոնք արձանագրվել են: Բայց այդ խախտումներն անտեսվել են անգամ տարբեր դրվագներով միջանկյալ միջոցներ կիրառելուց հետո: Ամենակարևոր հանգամանքն այն է, որ ՄԻԵԴ-ի, միջազգային ատյանների ակտերի նկատմամբ Ադրբեջանի անտարբերությունը որևէ հետևանք չի ունենում: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ Ադրբեջանի բռնատիրական բնույթը: Այս դեպքում, սակայն, ավելի շատ միջազգային կառույցներին պետք է մտահոգեր այն փաստը, որ, անդամակցելով մի շարք միջազգային կառույցների, այդ պետությունը նման անտարբերություն և անհարգալից վերաբերմունք է դրսևորում: Սա միջազգային ատյանների հեղինակության հարցն է»,ասաց մեր զրուցակիցը:

Նա մատնանշեց այն փաստը, որ Ադրբեջանի նկատմամբ որևէ տեսակի պատժամիջոց մինչ օրս չի կիրառվել: «Այս դեպքում մասնավորապես եվրոպական կառույցների կողմից Ադրբեջանի ապօրինի գործողությունների նկատմամբ աչք փակելու միտում կարող ենք տեսնել: Այդ կառույցները հետևողական չեն լինում իրենց ընդունած ակտերի կատարմանը: Մենք ականատեսը չենք եղել գոնե մեղմ սանկցիաների կիրառման: Մյուս կողմից, ըստ իս, իրավական դաշտում գործընթացներ անպայման պետք է տարվեն. դրանք մեր սերունդների համար փոքր կաթիլներ են, ներդրումներ՝ հետագա բանակցային գործընթացում կիրառելու տեսանկյունից: Այդ առումով դրանք որպես իրավական փաստաթղթեր, իրավական ակտեր կարևոր են: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն իր բռնարարքներին զուգահեռ դատարկ չի թողնում հաև իրավական դաշտը: Գործընթացներ են ձեռնարկում՝ բերելով, իհարկե, իրավական անհեթեթ հիմնավորումներ: Առհասարակ, կարելի է ասել, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ապօրինի գործողություններին ըմբռնումով մոտենալը համահավասար է համաձայնության: Հաշվի առնելով նաև այդ հանգամանքը՝ իմ գնահատմամբ, զուտ իրավական գործընթացներով Բերձորի միջանցքի բացում ակնկալելն ապաշնորհ գործ է»,-ընդգծեց Գ. Մելոյանը:

Այս տեսանկյունից նա շեշտեց, որ Արցախի շրջափակման առաջին իսկ օրվանից հայկական դիվանագիտական կորպուսի հստակ ու լուրջ աշխատանքներին պետք է ականատես լինեինք: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով իշխանության քաղաքականությունը, նա նկատեց. «Առաջին հերթին ՀՀ կառավարության տոտալ անտարբերությունը, նաև կիսաշոշափելի հայտարարություններն աներևակայելի ու անհեթեթ իրավիճակի են հասցրել: Համալիր կերպով այս հարցին օրակարգային առաջնահերթություն պետք է տրվեր: Անկախ քաղաքական հայացքներից, դիվանագետները, ռազմագետները, իրավագետները, քաղաքագետները պետք է համախմբվեին ու փորձեին հնարավոր առաջարկներ անել և շոշափելի ա րդյունք ն ե րի հաս ն ե լ : Մ ի ն չ և 2 0 1 8 թվականը, այսինքն, այսպես կոչված, «հեղափոխական» Հայաստանը, իշխանություններին հաջողվել էր բազմաթիվ հաղթանակներ գրանցել:

Հիշեցնեմ, որ 2016-ին իշխող ուժի դիվանագիտական կորպուսի փայլուն աշխատանքի արդյունքում Ապրիլ յան պատերազմի վերաբերյալ միջազգային հանրությունը բուռն արձագանք տվեց Ադրբեջանի ագրեսիային: Մեծ հաշվով, մենք ունենք պրակտիկ նախադեպեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ աշխատանքի պարագայում է հնարավոր հասնել արդյունքի՝ անկախ այն հանգամանքից, թե Ադրբեջանն ինչ ռեսուրսների է տիրապետոմ: Հիմա Ադրբեջանը վերջնարդյունք ունենալու համար առանձնապես մեծ ջանք չի գործադրում, որովհետև հայկական կողմից առանձնահատուկ դիմադրության չեն հանդիպում: Մինչդեռ իրավական գործընթացներում շոշափելի արդյունք ունենալու համար զուգահեռ պարտադիր պետք է լրջագույն դիվանագիտական աշխատանք տանել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване