Երևան, 28.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Զոհվելուց հետո անգամ ամեն րոպե տան մեջ իրեն զգացել ենք, ցույց է տալիս, որ մեր կողքին է». ամեն տեղ արդարություն փնտրող Էլվիսն անմահացել է Շուշիում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօրվա պատումի հերոսի մայրիկի՝ տիկին Քլարիսի հետ զրույցի ընթացքում նա ասաց, որ Էլվիսի մասին շատ բան կարող եմ իմանալ նաև տարիներ առաջ «Շողակաթ» հեռուստաընկերության՝ 7 տարի առաջ պատրաստած «Բարու զինվորիկ» տեսանյութը դիտելով:

«Աստված է ինձ պահում, Աստծուն չեմ կարող դավաճանել, որովհետև ես նրա զինվորիկն եմ փոքրիկ: Շատ եմ սիրում եկեղեցին և մայրիկին եմ շատ սիրում: Ցանկանում եմ, որ եկեղեցիներն ավելի շատանան, որ մարդիկ ձգտեն դեպի լավը, դեպի բարին»,-սրանք Էլվիսի խոսքերն են, երբ նա խոսում է Աստծո ու եկեղեցու մասին: Էլվիսը ռեժիսոր էր, դերասան, սովորել էր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, սովորելուն զուգընթաց աշխատում էր, այդ թվում՝ նաև «Բումբումիկում»: Փոքրուց երգել է, մասնավորաբար՝ Սուրբ Կարմրավոր եկեղեցու հոգևոր երգչախմբում:

«Հիմա էլ եկեղեցում՝ վարագույրի հետևում, որպես մասունք, իր հագուստը պահում են, այն որևէ մեկը չի հագնում,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քլարիսը:- Դեռ մանկությունից կրակ էր: Դպրոցական տարիներին գերակտիվ երեխա էր: Անգամ այդ տարիքից արդար էր, ամեն տեղ արդարություն էր փնտրում: Դերասանական ու ձայնային տվյալներ ուներ, կազմակերպչական ձիրք: Դպրոցում երբեմն բարկանում էր, երբ անտեսվում էր, իր ունակությունները չէին նկատում: Ու նաև այդ պատճառով եկավ մի տարիք, երբ լավ չսովորեց: Հետո, իհարկե, փոշմանել էր, ասում էր՝ ինչո՞ւ չէի սովորում»: Զրույցների ժամանակ ուսուցիչները հաճախ են ասել՝ Էլվիսը երբեմն այնպիսի հարցեր էր տալիս, իր տարիքին ոչ համապատասխան, որ չգիտեինք, թե ինչպես պատասխանենք, որ նախ՝ բոլոր երեխաներին հասկանալի լինի, հետո էլ պատասխանը Էլվիսին բավարարի:

Մայրիկի խոսքով, իր տարիքից ավելի հասուն մտքեր ուներ. «Միշտ ասում էր՝ հայտնի մարդ եմ դառնալու: Ուզում էր ֆիլմեր նկարահանել, բայց որակյալ, ճաշակով: Ասում էր՝ դերասանն էլ պետք է իր տեղում լինի, լուրջ դերեր խաղա»: Տիկին Քլարիսն ասում է՝ որդու առաջին բառերը երգերն էին. «Պետք է օրորոցայիններ երգեի կամ էլ ուղղակի դասական երաժշտություն միացնեի, որ քներ: Սիրում էր որակյալ երաժշտություն ու ֆիլմեր: Քոլեջ ընդունվելիս իրեն հարցրել էին՝ գիտե՞ս, թե ում անունն ես կրում, ասել էր՝ այո, ռոքնռոլի արքայի՝ Էլվիս Փրեսլիի: Հարցրել էին՝ իսկ կարո՞ղ ես ինչ-որ բան երգել, դրական պատասխան էր տվել ու «Ով սիրուն, սիրուն» երգն էր կատարել: Քոլեջում մինչև հիմա այդ քննությունը հիշում են»: Էլվիսի ժամկետային զինծառայությունն անցել է Եղնիկներում՝ 2017-2019 թվականներին: «Մի օր մի տրտունջ չեմ լսել, մի օր ախ չի ասել: Հակառակը՝ իր ցանկացած պատմություն լի էր հումորով: Անգամ պատերազմի օրերին, երբ արդեն կռվի դաշտում էր, հումորներ էր անում: Երբեմն մոռանում էի, որ կռվի դաշտում գտնվող երեխու հետ էի խոսում»:

Մայրիկն ասում է՝ երբ պատերազմը սկսվեց, վստահ էր, որ Էլվիսը կմեկնի Արցախ: «Մեծ եղբորը չթողեց, ինչպես ասում են, «տեղից շարժվել»՝ դու մամայի մոտ մնա: Ինձ սկզբում խաբեց, ասաց, որ իրեն կանչել են զինկոմիսարիատից, որ իր զինվորական գրքույկը տամ, աշխատանքի տեղն էլ էր նույնն ասել: Երբեք ոչ մի հարցում չի խաբել, բացի այդ մեկ դեպքը: Երբ արդեն գնացինք իրեն ճանապարհելու, այդ ժամանակ նոր միայն ասաց՝ մա՛մ, կամավոր եմ գնում: Սկզբում Ստեփանակերտից հասել են Ակնա: Ամբողջ ճանապարհին հայրենասիրական երգեր երգելով հասել են Արցախ, բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ ունենք»: Պատերազմի ողջ ընթացքում Էլվիսը զանգահարել է մայրիկին, բայց երբ տեղափոխել են Շուշի, զանգերը դադարել են, այն էլ՝ այն պատճառով, որ մայրիկը հանկարծ պատերազմի ձայները չլսի:

«Բոլոր կողմերից պայթյունների ձայներ էին լսվում, Շուշիից չի զանգահարել, որ այդ ձայները չլսեմ: Նոյեմբերի 6-ի առավոտյան գրել էր՝ մա՛մ, ձեզ շատ սիրում եմ, կներեք, որ չզանգեմ, ուղղակի կապ չկա: Այդ գիշերն իրենց արթնացրել ու Շուշի էին տարել: Վերջին նամակից հետո որքան զանգահարեցի, արդեն հեռախոսն անջատված էր... 70 հոգու տանում են Շուշի, այնտեղ առաջինն իրենց հրամանատարն է զոհվում՝ Արմենը: Չէին ասել, որ Շուշի են գնում, ընդամենն ասել էին, որ առաջադրանք ունեն, ու դրանից հետո արդեն շատերին տուն կուղարկեն, կամ էլ կիջնեն հանգստանալու: Ինքը հրամանատարի հետ առաջ է գնում, հետո, երբ հրամանատարը զոհվում է, մյուս տղաները նահանջ են կատարում, զանգում են Էլվիսին, թե՝ հետ արի, ասում է՝ էլ չեմ կարող, բոլոր կողմերից կրակում են: Փոխանցում են, որ տղաներից երկուսն էլ, երբ հրամանատարին օգնության են գնացել, վիրավորվել են, իրենց օգնի, ասում է՝ իրենցից արդեն ահագին հեռու եմ»:

Որպես Էլվիսի մահվան օր նշվում է նոյեմբերի 11-ը՝ հիմնվելով նոյեմբերի 9-ին և 10ին գործընկերներից մեկին կատարած զանգերի վրա: «Մահվան թղթում էլ նշվել է նոյեմբերի 11-ը: Գուցե նոյեմբերի 10-ին է զոհվել: Ամբողջ աբսուրդն այն է, որ հրադադարից հետո է զոհվել, մինչ դա ողջ է եղել: Թշնամու պատրաստած մի ռեպորտաժից կադրեր էին ուղարկել, մեծ տղաս է նայել, ինձ ցույց չտվեց, Էլվիսին ճանաչել էին այդ կադրերում: Ասում են, որ ալիքն է հարվածել, վիրավոր է եղել, հետո խփել են, բայց դե շատ մանրամասներ այդպես էլ չենք իմանա: Գուցե ինքը մի օր որևէ տարբերակով ասի, թե ինչ է պատահել»: Էլվիսը շուտ է տուն «հասել»՝ զոհվելուց մի քանի օր անց, ընկերները փնտրել են ուրիշ տղայի, սակայն Էլվիսին են «գտել»: Մայրիկն ասում է՝ որդուն վերջին անգամ չի տեսել: «Իմ բարեկամները չթողեցին, որ բաց հուղարկավորենք, բայց երեխուս դեմքին ոչինչ չէր եղել, ինչո՞ւ պիտի նրան չտեսնեի, մատներին չկպնեի: Բայց այդ ժամանակ չառարկեցի, որ բացեն, դեմքը տեսնեմ: Էլվիսիս նման համեստ տարա ցավս»:

Մայրիկի զգացողությամբ, կրտսեր որդին իր համար բացակա չէ. «Զոհվելուց հետո անգամ ամեն րոպե իրեն տան մեջ զգացել ենք, անընդհատ նշաններ է ուղարկում մեզ, ցույց տալիս, որ մեր կողքին է: Չի ուզում, որ լացենք: Սիրում էր, երբ մազերս հարդարում էի, ամեն ինչ տեղը տեղին էր, հիմա նույնն անում եմ, որովհետև գիտեմ՝ իրեն դուր չի գա, եթե անխնամ լինեմ: Միշտ ասում էր՝ իմ գլամուր մաման ես: Հիմա էլ, երբ իր մասնակցությամբ տեսանյութերն եմ դիտում, ինձ թվում է՝ ողջ է, մի ժամից կամ էլ երեկոյան տուն կգա»: Մեր զրույցը եզրափակում ենք, երևի թե, բոլոր տղաների հետ կապված ընդհանուր մի մտքով՝ որքան էլ պատմենք, որքան էլ խոսենք, քիչ կլինի, ասելիքը կիսատ կմնա, ինչպես հազարավոր տղաների կյանքը կիսատ մնաց, քանի որ նրանք գնացին գիտակցված անձնազոհության՝ հանուն գաղափարի, հանուն հայրենիքի:

Հ. Գ. - Էլվիս Իսրայել յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Տիգրան Մեծ» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում, մայրիկի խոսքով՝ իր մյուս եղբայրների կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախում էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է 78 օր, իսկ գազը՝ հանրագումարային 41 օր Արտակարգ դեպք Ֆիզկուլտ ինստիտուտում․ ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչինՖրանսիայում գործադուլի պատճառով Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար Իմ ընտրվելու հավանականությունը մոտենում է 100 տոկոսին, ՔՊ–ն ստիպված է լինելու ինձ ընտրել. Ղազարյան Արտարժույթի փոխարժեքը՝ ՀՀ բանկերումԿոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԻնչու՞ է Նիկոլը հիմա խոսում «հինգերորդ շարասյան» մասին. ԱշոտյանՊորտուգալիայի մուսուլմանական կենտրոններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. կա 2 զոհ Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին Վթարի ենթարկված 24-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Պաշտոնյաներին. վայ ձեզ, որ ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով. Բագրատ Սրբազան Ավելի քան 1000 մարդ կտեղավորվի Զաբուխում, ավելի քան 300 մարդ՝ Սուս գյուղում. Ալիև Պաշտոնի նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանով Ճապոնիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ-ում առկա է արժանապատիվ կենսաթոշակից բավականին հեռու լինելու միտում Եթե մրցենք Թուրքիային աջակցելու հարցում, ես ջախջախիչ պարտություն կկրեմ. Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին Արցախից 14 բուժառու է տեղափոխվել ՀայաստանԿանադայի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին «Նման գործողությունները ուղղակիորեն վտանգում են հայ–ռուսական հարաբերությունները». Սամվել ԿարապետյանԷկվադորում ավելի քան 60 մարդ Է անհետ կորել սողանքի հետևանքով Լավրովն ու Աբդոլլահիանը կքննարկեն իրավիճակն Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ Թուրքիայում 3 ընդդիմադիր կուսակցություն պահանջել է Էրդողանին հեռացնել նախագահական ընտրություններից Օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -17 աստիճանի․ սպասվում է թաց ձյուն, ձյուն, քամու ուժգնացում Ռեակտիվ ինքնաթիռ. գաղափար, որ գրեթե միաժամանակ է առաջացել աշխարհի տարբեր երկրներում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում, աբորիգենների հետ հանդիպում. «Փաստ»Փիառի ակադեմիական քաղաքը. «Փաստ»ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ռազմավարական մասշտաբն ու ուղղվածությունը դեռ ձևավորվում են. «Փաստ»«Այդ, այսպես կոչված, լուրը լսելն ինքնին միայն ծիծաղ կարող է առաջացնել». ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսին բանակցություններ է վարում Չավիի հետ «Բարսելոնա» վերադառնալու վերաբերյալ․ աղբյուր ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում Կայացել է «Հյուսիս-Հարավ»-ի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը Առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները. նախագիծ. «Փաստ»2023թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.3% Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործության դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 13 մարդ «Քար ենք, դիմացանք, մեր ավագ որդին մեզ ապրելու ուժ տվեց». Զույգ եղբայրներ Վահե և Էդգար Առաքել յանները նահատակվել են Ջրականում. «Փաստ»Գազ չի լինելուՈւկրաինայում աճում է արևային մարտկոցների վաճառքը Ներիշխանական նոր «բզիկ», որ կոչվում է «բզեզիկ». «Փաստ»ԱՄՆ-ի արձագանքը՝ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ Մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք շատ հստակ գիտակցում են իրենց դերն ու պատասխանատվությունը պետության կյանքում. Մանե Թանդիլյան Դիլիջան քաղաքում ավտոմեքենա է այրվել Հյուսիսային Կորեան միջուկային մարտագլխիկի նմանակմամբ հրթիռ է փորձարկել Միջազգային իրավական ինստիտուտների դեգրադացման հետևանքները. «Փաստ»5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԷդգար Ղազարյանը՝ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել». «Փաստ»36 ժամ ջուր չի լինի Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում