Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի ոչ թե չարակամների թիվն ավելացնելուն, այլ, ընդհակառակը, ընկերների թիվը առավելագույնի հասցնելուն. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

ritmeurasia.org-ը «Ինչու է Հայաստանին պետք ՀԱՊԿ առաքելությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀԱՊԿ առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված լինի դրանում։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի երկրորդ կեսին, ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն էր տեսակամուրջի ձևաչափով հրավիրված ասուլիսում հիշեցրել, որ Հայաստանին օգնություն տրամադրելու ՀԱՊԿ առաջարկների կետերից մեկը կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելն էր։

Բուն առաջարկությունները սահմանում են առաքելության մանդատը, կազմը, աշխատանքի ժամկետները (երկու ամիս), առաջադրանքները: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այդ առաջարկները մնում են ուժի մեջ, և վստահություն հայտնել, որ «եթե Հայաստանն անհրաժեշտ համարի կամ որոշի ընդունել միջոցառումների այդ ամբողջ փաթեթը (6 կետ) կամ առանձին կետերը, ապա դա կարելի է կազմակերպել բավականին արագ»: Այսօր, հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը և հատկապես Իրանի վրա հարձակումները, ՀԱՊԿ-ի առաքելությունը պարզապես անհրաժեշտ է դառնում Հայաստանին՝ նույնիսկ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի ներսում բանակցությունների դժվարությունները։ Հայաստանի արևմտամետ քաղաքական գործիչները, որոնք դեմ են երկրի անդամակցությանը ՀԱՊԿ-ին, անընդհատ «մոռանում են» ասել, որ հենց այդ անդամակցությունն է թույլ տալիս Երևանին՝ զսպել կազմակերպության որոշ անդամների ուղղակի հակահայկական գործողությունները։ Արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի ոչ թե չարակամների թիվն ավելացնելուն, այլ, ընդհակառակը, ընկերների թիվը առավելագույնի հասցնելուն։

ՀԱՊԿ-ից դուրս գալն ակնհայտորեն չի նպաստի նման արդյունքի։ Չպետք է նաև անտեսել այն, որ Կենտրոնական Ասիայի՝ կազմակերպության անդամ երկրները մոտ են Ադրբեջանին և Թուրքիային, ընդ որում՝ ոչ միայն ընդհանուր մշակութային և լեզվական արմատներով։ Փորձագետները իրավացիորեն նշում են, որ ցանկացած կազմակերպությունից դուրս գալը պետք է ենթադրի ավելի լավ այլընտրանքի առկայություն։ Երևանում երբեմն կարծիքներ են հնչում, որ պետք է նախ դուրս գալ, ապա սկսել փնտրել այլընտրանք։ Այդ կարծիքը սկզբունքորեն սխալ է: Հայաստանի անվտանգության մարտահրավերները մշտական են, և անվտանգության նոր համակարգի որոնումը առանց որևէ կոնկրետության անվերջ ձգվելու է։ Պետք է լրջորեն դիտարկել միայն այն մեխանիզմները, որոնք արդեն կան և շատ կոնկրետ են անվտանգությունը «կոշտ» ռեժիմով ապահովելու առումով։ Մնացած բոլոր խոսակցությունները միայն նվազեցնում են Հայաստանի անվտանգության մակարդակը, քանի որ դրանք ենթադրում են ներկայիս՝ թեկուզ շատ թույլ մեխանիզմների քանդում, իսկ դրա դիմաց՝ ոչինչ։

Ընթացիկ իրադարձություններից հետո որոշ հայ քաղաքական գործիչների կողմից քարոզվող առասպելական «Իրանի դաշինքն Արևմուտքի հետ» (որպես Երևանին աշխարհաքաղաքական աջակցություն) արդեն կարելի է անտեսել։ Եթե դիտարկենք հենց արևմտյան այլընտրանքը, ապա այն բացակայում է։ ՆԱՏՕ-ն անգամ Վրաստանում չկա, և խոսելն անիմաստ է, թե կլինի Հայաստանում։ Այն ենթադրությունը, որ Երևանը ինքնուրույն պետք է սկսի ճանապարհը դեպի ՆԱՏՕ, բացարձակապես անլուրջ է, քանի որ շատ կարճաժամկետ հեռանկարում անվտանգությունն ապահովելու համար Երևանին անհրաժեշտ է կոնկրետ աջակցություն «տեղում»։ Ուստի, ստացվում է, որ Հայաստանը, դուրս գալով ՀԱՊԿ «հովանոցի» տակից, անորոշ ժամանակով կմնա առանց որևէ պաշտպանության։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ առաքելության Եվրամիության «մրցակիցներին», ապա նրանց դերը հրադադարի և իրական խաղաղության պահպանման գործում չափազանց անցողիկ է և իրականում որևէ ազդեցություն չի թողնի իրավիճակի վրա։

Պետք է հիշել, որ 2020 թվականի ռազմական գործողությունները դադարեցնելու միջնորդություններից հաջողվածը նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ հայտարարությունն էր, և դա, ընդգծենք, ոչ թե ԵՄ-ի, այլ Ռուսաստանի շնորհիվ էր։ Դա եղել է Մոսկվայի միջնորդությամբ և, ըստ էության, ՀԱՊԿ մասնագետների շնորհիվ։ Իսկ հիմա, փաստացի, այն ամենը, ինչ առաջարկում է Արևմուտքը Հայաստանին, վերջինիս իրական թշնամի Թուրքիայի հետ համաձայնության գալու հույսով ՀԱՊԿ-ից դուրս գալն ու Ռուսաստանին իր գլխավոր թշնամի դարձնելն է։ Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ամենևին էլ չի ցանկանում հաշտվել, բացառությամբ, եթե, թերևս, իր բոլոր նախապայմանները կատարվեն։ Թվում է, թե ՀԱՊԿ-ը կարող է միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու համար։

Հնարավոր է, որ այդ համատեքստում տարածաշրջանում կայունության ամրապնդման կարևոր քայլերից մեկը կարող է լինել ՀԱՊԿ-ի կողմից Եվրասիական անվտանգության ապահովման նոր մոտեցումներ պարունակող հայեցակարգի առաջարկն ու մշակումը։ Հնարավոր է, որ այդ նախաձեռնությունը ընդունվի առանց ոգևորության։ Ավելին, առայժմ չպետք է հույս դնել դրա վաղաժամ ստեղծման վրա։ ՀԱՊԿ-ի դերի բարձրացումը պահանջում է ոչ միայն նրա գործունեության ակտիվացում արտաքին քաղաքական ասպարեզում, այլ նաև մի շարք այլ խնդիրների լուծման հարցում։ Իսկապես, չափազանց դժվար է օգտագործել ՀԱՊԿ ներկա գործիքները հայ-ադրբեջանական հակամարտության իրողություններում, սակայն Հայաստանի դուրս գալն այդ կազմակերպությունից Երևանին շատ ավելի թանկ կարժենա, քան անդամակցությունը։

Այդ համատեքստում հարկ է հիշեցնել, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն իրենք են առավելագույն հնարավոր «ներդրումը» կատարել կազմակերպության վարկաբեկման գործում՝ 2018 թվականին ձերբակալելով ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յու. Խաչատուրովին: Այնուամենայնիվ, այսօր ՀԱՊԿ-ն ունի միջազգային անվտանգության ոլորտում արդյունավետ գործունեության զգալի ներուժ, հետևաբար կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր կարող է հույս դնել գործընկերների և դաշնակիցների աջակցության վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Блинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни