Երևան, 28.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սերգեյ Լավրովը խճճվել է». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru–ն «Լավրովն արդարացրել է Բաքվի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերնագրով հոդվածում գրում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդարացրել է Բաքվի ռեժիմի տարածքային զավթումները: «Այո, Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը։ Հիմա, երբ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Եվրամիության հետ միասին փաստաթուղթ են ստորագրել 1990 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրում նշված պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու իրենց պատրաստակամության մասին, մեզ համար նույնիսկ դժվար է որոշել հետագա քայլերը, քանի որ Ալմա-Աթայի հռչակագրում ասվում է, որ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնում են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների, այդ թվում՝ Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի, Լեռնային Ղարաբաղի ինքնավարության վարչական սահմաններով։

Մարզը մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ։ Այսպիսով, իրավիճակն այստեղ բազմաշերտ է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այսպիսով, Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունն արդարացրել է Բաքվի ավազակախմբերի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ, որը տեղի է ունեցել 2020 թվականին և շարունակվում է մինչ օրս։ «realtribune.ru» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը կարծում է, որ Սերգեյ Լավրովը խճճվել է և խոսում է անիրագործելի բաների մասին. «Ինչպե՞ս կարող են Ռուսաստանը, Հայաստանը և Բաքվի մինիսուլթանությունը հիմնվել Ալմա-Աթայի հռչակագրի վրա և իրենց միջև սահմաններ գծել ԽՍՀՄ «վարչական սահմաններով», եթե ինքը՝ ԽՍՀՄ-ը, արդեն գոյություն չուներ: Եվ այդ նույն «վարչական սահմաններով» Ղրիմը պատկանում է Ուկրաինայի՞ն: Լավրովը պատրաստվում է Ղրիմը վերադարձնե՞լ Ուկրաինային, ինձ տանջում են կասկածները։

Եթե Կրեմլն ու Սմոլենսկայա հրապարակը ցանկանում են կիրառել խորհրդային վարչատարածքային բաժանումը, ապա եկեք դա կիրառենք համընդհանուր։ Այսինքն, ամենուր՝ և՛ Կովկասում, և՛ Արևել յան Եվրոպայում։ Հակառակ դեպքում ինչ-որ տեղ ծուռ ու կողմնակալ է ստացվում։ Ուկրաինայի հարցում Կրեմլը և Սմոլենսկայա հրապարակը հրաժարվում են խորհրդային «վարչական բաժանումից», իսկ Հայաստանի հարցում, ընդհակառակը, հայերին պարտադրում են ավելի քան 30 տարի առաջ փլուզված սուբյեկտի սահմանները։ Դա ինչ որ տեղ անհամապատասխան ու անարդար է: Կա՛մ եկեք բոլորի համար նույն կանոններով խաղանք, կա՛մ դադարենք «իմաստուն» լինել, քանի որ նման «իմաստությունը» շատ թանկ է նստում Կովկասի ժողովուրդների վրա։ Մենք արդեն արյան գետեր ենք թափել։ Մի՞թե բավական չէ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծայրահեղ քաղաքական կուրություն․ ՀՀԿ-ն՝ ՍԴ-ի կողմից «Հռոմի ստատուտ»-ի վերաբերյալ որոշման մասին Արտակարգ դեպք Ֆիզկուլտ ինստիտուտում․ ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան Արցախում էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է 78 օր, իսկ գազը՝ հանրագումարային 41 օր Արտակարգ դեպք Ֆիզկուլտ ինստիտուտում․ ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչինՖրանսիայում գործադուլի պատճառով Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար Իմ ընտրվելու հավանականությունը մոտենում է 100 տոկոսին, ՔՊ–ն ստիպված է լինելու ինձ ընտրել. Ղազարյան Արտարժույթի փոխարժեքը՝ ՀՀ բանկերումԿոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԻնչու՞ է Նիկոլը հիմա խոսում «հինգերորդ շարասյան» մասին. ԱշոտյանՊորտուգալիայի մուսուլմանական կենտրոններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. կա 2 զոհ Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին Վթարի ենթարկված 24-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Պաշտոնյաներին. վայ ձեզ, որ ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով. Բագրատ Սրբազան Ավելի քան 1000 մարդ կտեղավորվի Զաբուխում, ավելի քան 300 մարդ՝ Սուս գյուղում. Ալիև Պաշտոնի նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանով Ճապոնիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ-ում առկա է արժանապատիվ կենսաթոշակից բավականին հեռու լինելու միտում Եթե մրցենք Թուրքիային աջակցելու հարցում, ես ջախջախիչ պարտություն կկրեմ. Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին Արցախից 14 բուժառու է տեղափոխվել ՀայաստանԿանադայի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին «Նման գործողությունները ուղղակիորեն վտանգում են հայ–ռուսական հարաբերությունները». Սամվել ԿարապետյանԷկվադորում ավելի քան 60 մարդ Է անհետ կորել սողանքի հետևանքով Լավրովն ու Աբդոլլահիանը կքննարկեն իրավիճակն Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ Թուրքիայում 3 ընդդիմադիր կուսակցություն պահանջել է Էրդողանին հեռացնել նախագահական ընտրություններից Օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -17 աստիճանի․ սպասվում է թաց ձյուն, ձյուն, քամու ուժգնացում Ռեակտիվ ինքնաթիռ. գաղափար, որ գրեթե միաժամանակ է առաջացել աշխարհի տարբեր երկրներում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում, աբորիգենների հետ հանդիպում. «Փաստ»Փիառի ակադեմիական քաղաքը. «Փաստ»ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ռազմավարական մասշտաբն ու ուղղվածությունը դեռ ձևավորվում են. «Փաստ»«Այդ, այսպես կոչված, լուրը լսելն ինքնին միայն ծիծաղ կարող է առաջացնել». ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսին բանակցություններ է վարում Չավիի հետ «Բարսելոնա» վերադառնալու վերաբերյալ․ աղբյուր ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում Կայացել է «Հյուսիս-Հարավ»-ի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը Առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները. նախագիծ. «Փաստ»2023թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.3% Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործության դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 13 մարդ «Քար ենք, դիմացանք, մեր ավագ որդին մեզ ապրելու ուժ տվեց». Զույգ եղբայրներ Վահե և Էդգար Առաքել յանները նահատակվել են Ջրականում. «Փաստ»Գազ չի լինելուՈւկրաինայում աճում է արևային մարտկոցների վաճառքը Ներիշխանական նոր «բզիկ», որ կոչվում է «բզեզիկ». «Փաստ»ԱՄՆ-ի արձագանքը՝ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ Մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք շատ հստակ գիտակցում են իրենց դերն ու պատասխանատվությունը պետության կյանքում. Մանե Թանդիլյան Դիլիջան քաղաքում ավտոմեքենա է այրվել Հյուսիսային Կորեան միջուկային մարտագլխիկի նմանակմամբ հրթիռ է փորձարկել Միջազգային իրավական ինստիտուտների դեգրադացման հետևանքները. «Փաստ»5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԷդգար Ղազարյանը՝ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու