«Հակամարտությունը ինքնահոսի վրա. Իրանն ու Ադրբեջանը հայտնվել են պատերազմի շեմին»
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
iz.ru-ն գրում է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են վերջին տարիների ամենախորը ճգնաժամի մեջ: Պատճառը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն է։ Դրանից հետո Բաքուն փաստացի մեղադրել է հարևանին ահաբեկչության մեջ և տարհանել դիվանագիտական առաքելությունը, որը համաշխարհային քաղաքականության մեջ պատերազմի ավետաբեր է համարվում։ Նաև «իրանական գործակալների» որս է սկսվել այդ Անդրկովկասյան հանրապետությունում, բերման է ենթարկվել 39 մարդ։ «Իզվեստիան» փորձել է պարզել այդ ամենը:
Փորձագետներն տարբեր կերպ են գնահատել իրանա-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարները: ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Նովիկովն ասել է, որ Բաքուն գնալով ակտիվանում է։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը, ինչպես ասում են, զգացել է իր ուժը։ Գործում է ակտիվ, նույնիսկ ագրեսիվ։ Նա վայելում է Թուրքիայի աջակցությունը և գնալով ավելի է պնդում իր իրավունքներն ու պահանջները։ Թեհրանին անհանգստացնում է սեփական ադրբեջանցիների ճակատագրը. որքան ուժեղ է Ադրբեջանը, որքան սերտ է կապը Թուրքիայի հետ՝ մեծանում է անջատողականության վտանգը Իրանի ներսում»,- նշել է փորձագետը։ Նա կարծում է, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն վատթարանալ. «Հնարավոր է Բաքվի և Թեհրանի միջև բոլոր շփումների խզում: Չեմ բացառում ռազմական սրացում՝ որպես տարբերակ կարող է լինել բախում իրանա-ադրբեջանական սահմանին՝ Նախիջեւանի շրջանում»։
Իրանագետ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող Վլադիմիր Սաժինն ասել է, որ ներկայումս Իրանը թուլացել է բողոքի հզոր ալիքից։ «Հավանաբար, Բաքուն և Անկարան կարծում են, որ Թեհրանն այն վիճակում չէ, որ թելադրի իր կամքը Հարավային Կովկասում։ Չեմ կարծում, որ դա ուղղակի ռազմական բախման կտանի, բայց գաղափարական և քարոզչական պատերազմները գնալով ավելի սուր ձևեր են ստանալու»,- կարծիք է հայտնել նա։
Ավելին՝ այստեղ