Երևան, 28.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տեղի ունեցավ «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ  քաղաքագիտության դոկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հրաչյա Արզումանյանի «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը:

Գիրքը համապարփակ ձևով ամփոփում է անվտանգային և պաշտպանական հարցերը ժամանակակից հակամարտություններում: Այն քննում է տեսական խնդիրներ և մի շարք երկրների փորձի ուսումնասիրության միջոցով ներկայացնում անվտանգության համապարփակ մոտեցման ձևավորման ու զարգացման պատմությունը: Հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի պաշտպանության և անվտանգության համապարփակ համակարգի որոշ ասպեկտների զարգացմանը, որոնց տեղակայումը կպահանջի խորը փոփոխություններ պետական ​​կառույցներում և հանրության մեջ։  Գիրքը անդրադառնում է նաև հիբրիդային պատերազմի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև ժամանակակից պատերազմների տրանսֆորմացիաներին, որոնք տեղի են ունենում ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում։

Գրքի հեղինակը՝ Հրաչյա Արզումանյանը, իր խոսքում նշեց, որ գիրքը լույս չէր տեսնի  առանց շահագրգիռ անձանց և կազմակերպությունների լայն շրջանակի մասնակցության և աջակցության։ Այնուհետեւ ավելացրեց. «Ուրախություն է տեսնել, որ հայ հանրությունը ձգտում է արձագանքել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ փորձելով դասեր քաղել հայոց պետականության անցած ճանապարհից։ Այս առումով գիրքը հանրության լայն շրջանակների ջանքերի ու հույսերի արդյունք է՝ Հայաստանի անվտանգությանը համակողմանի մոտեցման հաստատման ճանապարհին։ Ճանապարհ, որը ենթադրում է ներուժի և հնարավորությունների միավորում  ողջ հայ ժողովրդի կամքի շնորհիվ»:

«Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանն իր խոսքում նշեց. «Մեր գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում գրահրատարակչությունը»։ Երբ «Կողբ» հիմնադրամում ծանոթացանք Հրաչյա Արզումանյանի գրքին,  ուրախությամբ պատրաստակամություն հայտնեցինք հրատարակել և տարածել այն, քանի որ նմանատիպ գրքերը օգնում են վերաիմաստավորել Հայաստանի քաղաքական պատմությունն ու անցած ճանապարհը՝ այդպիսով ուրվագծելով նաեւ հնարավոր համակարգային լուծումները»։

«Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման» ՀԿ նախագահ Արման Պողոսյանն իր ելույթում նշեց, որ հայ հանրությանը անվտանգային մարտահրավերներին եւ հնարավոր պատերազմին նախապատրաստելու մասին մտքերը ի հայտ եկան 2020 թ.-ի պատերազմից հետո, որին ինքը ևս մասնակցել է։ Ըստ նրա՝ անվտանգության համապարփակ մոտեցման մշակումը կենդանի գործընթաց է, և 2022 թ.-ի ընթացքում մի խումբ հասարակական կազմակերպությունների հետ միասին նրանք արշավներ են սկսել այդ ուղղությամբ, նկարահանել ֆիլմեր, անցկացրել բազմաթիվ բանախոսություններ, զորավարժություններ և այլ միջոցառումներ։

«2021 թ.-ին ստեղծեցինք  «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման» հասարակական կազմակերպությունը, որը ղեկավարելու համար հրավիրեցինք պարոն Արզումանյանին։ Կենտրոնի շրջանակներում մշակվում են բեկումնային գաղափարներ և մոտեցումներ, այդ թվում՝ պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում։ Հենց այս միջավայրում էլ առաջացավ անվտանգության հարցերի համապարփակ մոտեցման անհրաժեշտության գիտակցումը, որի մշակումն ի վերջո հանգեցրեց «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի ի հայտ գալուն»,- ասաց Արման Պողոսյանն իր խոսքում։

Արման Պողոսյանը հավելեց, որ շարունակելու են ջանքեր գործադրվել հայ հանրության և Հայաստանի պաշտպանության և անվտանգության համար պատասխանատու պետական ​​կառույցների միջև կապեր հաստատելու ուղղությամբ։

«Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գիրքը կարող եք ձեռք բերել առցանց Liooli.am հարթակից:

Нет описания.

Нет описания.

Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան Արցախում էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է 78 օր, իսկ գազը՝ հանրագումարային 41 օր Արտակարգ դեպք Ֆիզկուլտ ինստիտուտում․ ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչինՖրանսիայում գործադուլի պատճառով Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար Իմ ընտրվելու հավանականությունը մոտենում է 100 տոկոսին, ՔՊ–ն ստիպված է լինելու ինձ ընտրել. Ղազարյան Արտարժույթի փոխարժեքը՝ ՀՀ բանկերումԿոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԻնչու՞ է Նիկոլը հիմա խոսում «հինգերորդ շարասյան» մասին. ԱշոտյանՊորտուգալիայի մուսուլմանական կենտրոններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. կա 2 զոհ Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին Վթարի ենթարկված 24-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Պաշտոնյաներին. վայ ձեզ, որ ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով. Բագրատ Սրբազան Ավելի քան 1000 մարդ կտեղավորվի Զաբուխում, ավելի քան 300 մարդ՝ Սուս գյուղում. Ալիև Պաշտոնի նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանով Ճապոնիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ-ում առկա է արժանապատիվ կենսաթոշակից բավականին հեռու լինելու միտում Եթե մրցենք Թուրքիային աջակցելու հարցում, ես ջախջախիչ պարտություն կկրեմ. Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին Արցախից 14 բուժառու է տեղափոխվել ՀայաստանԿանադայի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին «Նման գործողությունները ուղղակիորեն վտանգում են հայ–ռուսական հարաբերությունները». Սամվել ԿարապետյանԷկվադորում ավելի քան 60 մարդ Է անհետ կորել սողանքի հետևանքով Լավրովն ու Աբդոլլահիանը կքննարկեն իրավիճակն Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ Թուրքիայում 3 ընդդիմադիր կուսակցություն պահանջել է Էրդողանին հեռացնել նախագահական ընտրություններից Օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -17 աստիճանի․ սպասվում է թաց ձյուն, ձյուն, քամու ուժգնացում Ռեակտիվ ինքնաթիռ. գաղափար, որ գրեթե միաժամանակ է առաջացել աշխարհի տարբեր երկրներում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում, աբորիգենների հետ հանդիպում. «Փաստ»Փիառի ակադեմիական քաղաքը. «Փաստ»ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ռազմավարական մասշտաբն ու ուղղվածությունը դեռ ձևավորվում են. «Փաստ»«Այդ, այսպես կոչված, լուրը լսելն ինքնին միայն ծիծաղ կարող է առաջացնել». ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսին բանակցություններ է վարում Չավիի հետ «Բարսելոնա» վերադառնալու վերաբերյալ․ աղբյուր ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում Կայացել է «Հյուսիս-Հարավ»-ի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը Առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները. նախագիծ. «Փաստ»2023թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.3% Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործության դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 13 մարդ «Քար ենք, դիմացանք, մեր ավագ որդին մեզ ապրելու ուժ տվեց». Զույգ եղբայրներ Վահե և Էդգար Առաքել յանները նահատակվել են Ջրականում. «Փաստ»Գազ չի լինելուՈւկրաինայում աճում է արևային մարտկոցների վաճառքը Ներիշխանական նոր «բզիկ», որ կոչվում է «բզեզիկ». «Փաստ»ԱՄՆ-ի արձագանքը՝ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ Մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք շատ հստակ գիտակցում են իրենց դերն ու պատասխանատվությունը պետության կյանքում. Մանե Թանդիլյան Դիլիջան քաղաքում ավտոմեքենա է այրվել Հյուսիսային Կորեան միջուկային մարտագլխիկի նմանակմամբ հրթիռ է փորձարկել Միջազգային իրավական ինստիտուտների դեգրադացման հետևանքները. «Փաստ»5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԷդգար Ղազարյանը՝ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել». «Փաստ»36 ժամ ջուր չի լինի