Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երբ ամենամեծ արժեքը աթոռն է. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայիս իրողությունները բազմակողմանիորեն փաստում են, որ Հայաստանում ձևավորված արժեհամակարգը հետևողականորեն կորոզիայի է ենթարկվել։ Իսկ այս հանգամանքը մեծապես ազդում է մեր պետականության հիմքերի, հանրային իմունիտետի և ընկալումների վրա։ Տարիներ շարունակ արտաքին որոշակի ուժերի կողմից ուղղորդվող և տարբեր դրամաշնորհներից սնվող անհատներն ու կազմակերպությունները՝ ճոխ անունների ու «ոլորտների» անվան տակ հետևողականորեն թիրախավորել են արժեքներն ու արժեհամակարգերը: Այդ շրջանակներում մասնավորաբար փորձել են հասարակության մեջ ներարկել այնպիսի գաղափարներ, ինչպես, օրինակ՝ «Արցախը բեռ է Հայաստանի համար», «հանձնենք Արցախը, որ լավ ապրենք» և այլն։

Դրանով նրանք առաջին հերթին արժեզրկում էին հայրենիքի ու պայքարի գաղափարը, իսկ առաջնային էր դառնում միայն անձնական բարեկեցության հարցը։ Դրա համար էլ նրանք շեշտում էին, թե մարդկանց հայրենասիրություն սովորեցնելու հարկ չկա։ Եվ ուշադրություն պետք է դարձնել, որ այս մարդկանց մեծամասնությունն արդեն չորս տարի է, ինչ գտնվում է իշխանության ղեկին։ Ուստի, հանգիստ կարելի է պատկերացնել, որ նրանք, ովքեր իրենց անձնական բարեկեցության հաշվին թույլ են տվել թիրախավորել մեր արժեհամակարգը, հանուն սեփական քաղաքական ամբիցիաների ինչերի են ընդունակ։ Զարմանալի չէ նաև մեր արժեհամակարգի սյուների դեգրադացմանն ուղղված հատուկ քաղաքականությունը։ Առաջին հերթին հարկ է ուշադրություն դարձնել, թե ինչ է տեղի ունենում մեր ժողովրդի արժեքային հիմնասյուների հետ։ Հատուկ թիրախավորվում է եկեղեցին, որը դարեր շարունակ՝ նույնիսկ պետականության բացակայության պայմաններում ահռելի դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում։

Ավելին՝ եկեղեցին տարբեր փուլերում նաև պետական ինստիտուտի դերակատարում է ստանձնել, և թշնամիները հաճախ հայ ժողովրդին վերաբերող հարցերը կոորդինացրել են հենց եկեղեցու հետ երկխոսության միջոցով։ Իսկ հիմա իշխանությունների կողմից եկեղեցին մեկուսացվում է, իսկ աղանդավորական և այլ կասկածելի շարժումների համար մեծ դաշտ է բացվում։ Մեր արժեհամակարգի անվտանգային ամենակարևոր հիմնասյունը՝ բանակը ևս այս չորս տարվա ընթացքում անդառնալի հարվածների է ենթարկվել ու մատնվել անտարբերության։ Սա շարունակվում է նաև այսօր, որպեսզի հասարակությունը վերջնականապես հիասթափվի բանակից, ավելին՝ որևէ ցանկություն չմնա ո՛չ բանակ ունենալու, ո՛չ էլ զինվոր տալու: Իշխանությունները հատուկ քաղաքականություն են տարել նաև ազգային արժեհամակարգի վերաբերյալ հանրային ընկալումները փոխելու և անլրջացնելու ուղղությամբ։

Դրա արդյունքում էլ քաղաքացիներն այսօր այլ կերպ են նայում որոշակի երևույթների։ Օրինակ՝ տևական ժամանակ մարդկանց կողմից հերոսությունը կամ ազգային հերոսի կոչմանն արժանանալը ընկալվել է որպես բացառիկ ու ակնածանքի արժանի երևույթ։ Իսկ հերոսները իրենց գործունեության ու զոհողությունների արդյունքում օրինակ են դարձել հասարակության համար։ Բայց հիմա իշխանությունների կողմից հերոս կարող է հռչակվել յուրաքանչյուրը՝ անկախ համապատասխան անհրաժեշտ հիմքերի առկայությունից։ Օրինակ՝ 2020 թվականի ամռանը մի քանի օր Տավուշի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած փոքրամասշտաբ բախումներից հետո Փաշինյանը հատուկ միջոցառում կազմակերպեց Սարդարապատում, բազմաթիվ մեդալներ տվեց, հերոսներ հռչակեց։ Արցախյան պատերազմում փաշինյանական պարտության պարագայում ևս օրվա իշխանությունները աջուձախ հերոսների կոչումներ էին բաժանում՝ առանց անհրաժեշտ վերլուծություններ կատարելու։ Ու Փաշինյանն անգամ էմոցիաների ազդեցության տակ ֆեյսբուքով էր հերոսներ հռչակում։

Բայց, միևնույն ժամանակ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ հերոսները հանրային ընկալումներում պահպանելու են իրենց ձևավորած կերպարները։ Եվ այս տեսանկյունից որևէ արժեքային հարթություն չկա, իշխանությունները առաջնորդվում են միայն իրավիճակային մոտեցումներով, որից ելնելով էլ կարող են ինչ-որ մի պահի որոշել խրախուսել, ինչ-որ մի պահի քրեական գործ հարուցել կամ դատել, ինչ-որ մի պահի որևէ ծրագիր ֆինանսավորել կամ չֆինանսավորել։ Նայած՝ պահի թելադրանքին: Ուստի, կախված իրենց քիմքին հաճելի լինելուց, իշխանությունները միևնույն անձին կարող են հերոսի կոչում տալ, մեդալներով պարգևատրել, հետո զրկել այդ կոչումներից, հերոսին վերածել հակահերոսի։ Այս իշխանությունների համար արժեքներ չկան, չկա արժեհամակարգ, չկան կարմիր գծեր: Նրանց միակ արժեքը փողն է, բարեկեցությունն ու աթոռը: Իսկ մնացյալ ամեն ինչը նրանք ծառայեցնում են այդ ամենը պահպանելուն...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян