Երևան, 23.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աղետի քաղաքական ենթաշերտերն ու երկակի ստանդարտները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատ հաճախ բնական աղետներն իրենց ուրույն հետևանքներն են թողնում նաև քաղաքական որոշակի ուղղությունների վրա։ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը ևս բացառություն չէ: Միայն Թուրքիայում 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում: Խոշորամասշտաբ ավերածությունները և դրանց արդյունքում հազարավոր զոհերը ցույց տվեցին, որ Թուրքիան, մեծ հաշվով, պատրաստ չէր նման աղետի։ Իսկ այն ռեսուրսները, որոնք կարող էին դրվել երկիրը աղետներից պաշտպանելու և մարդկանց կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ, թուրքական իշխանությունները մեծ հաշվով ներդրել են ռազմական և արտաքին քաղաքական ոլորտում թուրքական ազդեցությունն ընդլայնելու և պանթուրքական ու նեոօսմանական ծրագրերն իրականացնելու ուղղությամբ։

Բացի դրանից, երկրաշարժից տուժած շրջանները տարիների ընթացքում ավելի քիչ ուշադրության են արժանացել իշխանությունների կողմից, դրա արդյունքում էլ այս նահանգներն ավելի քիչ են զարգացած, քան երկրի արևմտյան նահանգները, որտեղ անհամեմատ խոշոր ծրագրեր են իրականացվել։ Բնականաբար, աղետը նաև էական ազդեցություն կունենա Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա, քանի որ մայիսին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ Թուրքիայի ճակատագրի վրա։ Ուստի, գործող նախագահ Էրդողանը արդեն իսկ սկսել է միջազգային օգնությունները և աղետի գոտում մեկնարկած աշխատանքներն օգտագործել իր վարկանիշը բարձրացնելու համար, որը վերջին ամիսներին բավականին իջել է։ Նա փորձում է ցույց տալ, թե վերականգնումն արդեն իսկ սկսվել է և արագ թափով ընթանում է, և միայն իր իշխանության ջանքերի արդյունքում է հնարավոր վերացնել աղետի հետևանքները։

Միաժամանակ, մամուլում տեղեկություններ են տարածվում, որ աղետից տուժած քրդական բնակավայրերը վերականգնման համար ավելի քիչ ուշադրության են արժանանում, քան թուրքականները։ Մյուս կողմից էլ՝ ուշադրության է արժանանում այն հանգամանքը, որ Թուրքիայի՝ աղետի ենթարկված տարածքներում չկան անհրաժեշտ քանակությամբ վրաններ ու կազմակերպված կացարաններ՝ անօթևան մնացած մարդկանց ապահովելու համար։ Իսկ պետությունը չի կարողանում ամբողջապես վերահսկել իրավիճակը, և դա է պատճառը, որ համացանցում տարածվում են տարբեր տեսանյութեր և կադրեր այն մասին, թե ինչպես են բազմաթիվ անձինք թալանում խանութները։ Երկրաշարժը նաև մեծ ազդեցություն է ունենում Թուրքիայի տնտեսության վրա, քանի որ զբոսաշրջությունը, որը փաստացի մեծ եկամուտներ էր ապահովում Թուրքիային, կանգնել է, իսկ առանց այն էլ արժեզրկված լիրայի փոխարժեքը շարունակում է անկում գրանցել, դրան զուգահեռ թուրքական շուկայում գնաճը նոր ռեկորդներ է սահմանում։

Այս վիճակը կարող է օգտագործել թուրքական ընդդիմությունը, որը ցանկանում է միասնական թեկնածուով հանդես գալ, սակայն այս հարցում դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել։ Երկրաշարժի հետ կապված մյուս ենթաշերտը միջազգային արձագանքն է։ Սպասելի էր, որ Ադրբեջանը շտապեց ցուցադրական ձևով օգնություն ուղարկել Թուրքիային, քանի որ գտնվում է այդ երկրի ազդեցության տակ։ Նույնիսկ այն, որ Հայաստանը ևս ցավակցեց Թուրքիային, ինչ-որ կերպ դեռ գուցե կարելի է հասկանալ, որպես միջազգայնորեն ընդունված «պրակտիկա» և հարաբերությունների կարգավորման ճանապարհին «ժեստ»։ Բայց առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը որոշել է փրկարարներ ուղարկել մի երկիր, որը Հայաստանի դեմ բացահայտ թշնամական դիրքորոշում ունի, իսկ Արցախյան պատերազմի ժամանակ ոչ միայն ռազմատեխնիկական օգնություն էր ցուցաբերում Ադրբեջանին, այլև վարձկան ահաբեկիչներ էր տեղափոխում Արցախ հայ զինվորներին կոտորելու համար։

Ավելին, Թուրքիայում կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եվ ելնելով թուրքական կառավարող շրջանակների կողմից հնչող հայտարարություններից՝ պարզ է դառնում, որ Անկարայի աջակցությամբ է, որ Ադրբեջանը սեփական օրակարգում է պահում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Մյուս կողմից՝ տարակուսելի է ցավակցության հաղորդագրության մեջ Սիրիայի ու Թուրքիայի միաժամանակյա նշումը այն դեպքում, երբ Սիրիան բարեկամական երկիր է, այնտեղ մեծաքանակ հայություն կա և այլն: Ավելին, Հայաստանն ուղղակի պարտավոր է մեծ օգնություն տրամադրել այդ բարեկամական երկրին։ Միևնույն ժամանակ երկրաշարժը երևան հանեց նաև մի շարք այլ ենթաշերտեր, վկայություններ այն մասին, թե ինչպես են միջազգային պրակտիկայում կիրառվում երկակի ստանդարտները։ Օրինակ՝ արևմտյան երկրները միահամուռ շտապեցին օգնության հասնել Թուրքիային։ Անգամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը նշեց, որ ՆԱՏՕ-ն մոբիլիզացնում է ուժերը՝ Թուրքիային օգնություն ուղարկելու համար։

Սակայն Արևմուտքը մեծ հաշվով ձեռնպահ է մնում Սիրիային անհրաժեշտ չափով օգնության հասնելու խնդրում։ Այդ երկրի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցները պահպանվում են անգամ աղետից տուժելուց հետո։ Եվ պատահական չէ, որ սիրիական Կարմիր խաչը կոչ արեց վերացնել միակողմանի պատժամիջոցները Դամասկոսի նկատմամբ՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ Արևմուտքը փորձում է միջազգային ասպարեզում ներկայանալ որպես մարդու իրավունքների պաշտպանության չեմպիոն, սակայն հումանիտար խնդիրներ լուծելու տեսանկյունից խտրական վերաբերմունք է ցուցաբերում։ Բայց գոնե մեզ համար դա նորություն չէ, դրան մենք ականատես ենք եղել հատկապես 2020 թ. պատերազմի ժամանակ ու դրանից հետո: Նաև հիմա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախը կշարունակի ինքնորոշման իրականացված իրավունքի միջազգային ճանաչման պայքարը. արտգործնախարար Լավրովն ու Աբդոլլահիանը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում. Զախարովա Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է լրագրող Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը. Կարեն Քոչարյան Գազ չի լինելուՄեծաքանակ թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր են հայտնաբերվել. 2 անձ կալանավորվել է. ՔԿ Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է. Արցախի պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին (տեսանյութ) «Անիվ» հիմնադրամը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին Երբ սպասել չեք ցանկանում. թերմոպոտ՝ և՛ թեյնիկ, և՛ թերմոս․ «Փաստ»Մեր ջանքերը պետք է ավելի ակտիվացնենք, որպեսզի Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի. Արցախի ԱԳ նախարար Ցանկացած ժամանակ կարող է բախում լինել. Սեյրան Օհանյան Կրկին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ. Մեդվեդև Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ-ին տրամադրում է ամենագնաց մեքենաներ. մանրամասներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՐՏԻ)․ Երևանում կայացել է «Մոսկվայի տան» բացումը․ «Փաստ»Լաչինի միջանցքի շրջափակում․ օր 100-րդ, միջազգային արձագանքԱրցախում ապրող հայերը եւ ադրբեջանցիները երբեք ինտեգրված չեն եղել. ԱՀ պետնախարար Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ»Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային հսկողության հմտությունները. ՊԵԿ Թուրքիայի հավաքականը վաղը կժամանի Հայաստան Դառը հետհամ. ի՞նչով է հիշվելու Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը․ «Փաստ»Եթե անկեղծ խոսենք՝ Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է. Մեդվեդև Իրանը տարածաշրջանում խաղաղության և կայունության մշտական հիմքն է. Բաղերի Թեհրանի «տրոյական ձին» Փաշինյանի համար․ «Փաստ»Վարժական հավաքների կանչված քաղաքացիների աշխատավարձը կպահպանվի. նոր նախագիծ Ի՞նչ է կատարվում Սոթքի տարածքումՈսկին թանկանում է Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո․Քրեական ոստիկանության բացահայտումը Առաջարկվում է արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին․ «Խաղաղության պայմանագիր լինելու է» Զոհվածներից մեկը կապիտան էր․ մանրամասներ Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու համար «Մեր ամենաթանկին ենք կորցրել, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել». հրամանատար Արմեն Գրիգորյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»Խուճապի չմատնվել. հաղորդագրություն Սյունիքից Թուրքիան հակամարտությունների կողմ չի լինի. Էրդողանը Ի՞նչ աժիոտաժի մեջ են․ «Փաստ»Նավթի գինն իջնում է Գործող վարչակարգը վերջին շրջանում հուսահատ ճիգեր է գործադրում՝ վարկաբեկելու մեր բանակը և զինվորականներին. Ավետիք Չալաբյան Փակուղային շղթա. հազիվ թե չի գիտակցում իր արածի հետևանքները․ «Փաստ»Ո՞վ և ինչպե՞ս հանձնեց Շուշին. ուշագրավ փաստեր Տաջիկստանում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարժական հավաքներ երկու ամսով․ հարցը Կառավարության նիստի օրակարգում է36 ժամ ջուր չի լինելուԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Մերձբալթյան երկրներ «Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին խիստ հրահանգ է իջեցվել»․ «Փաստ»Հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը Սյունիքից էր․ նախորդ տարի էր զորակոչվել բանակ«Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը»․ «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է