Երևան, 23.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Քեզ երբեք մենակ չեմ թողնի, սպասի՛ր, գալու եմ». Վահե Մխիթարյանն անմահացել է Արցախում հոկտեմբերի 30-ի առավոտյան. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վահեն Նարեի ավագ եղբայրն է: «Բնավորությամբ շատ հանգիստ էր, ժպիտը միշտ դեմքին: Բոլորին ուզում էր ուրախացնել, կատակներ էր անում: Ամեն տարիքի մարդու հետ կարող էր շփվել, մեծի հետ մեծի պես, փոքրի հետ՝ յուրովի: Կատակասեր ու հումորով լինելուն զուգահեռ կարող էր նաև շատ լուրջ լինել»,-այսպես է սկսվում Նարեի ու իմ զրույցը, երբ սկսում ենք խոսել Վահեի մասին: Հարցնում եմ՝ եղբոր բնավորության ո՞ր գիծն է առաջինը մտաբերում, երբ մտովի տեղափոխվում է Վահեի հետ միասին անցկացրած օրեր: «Շատ նեղացկոտ էր»,-նշում է Նարեն, ու երկուսս էլ ակամա սկսում ենք ծիծաղել: Քույրիկը հավանաբար ինչ-որ դրվագ է վերհիշում, դե, իսկ նայելով Վահեի ժպտացող լուսանկարներին, մտովի փորձում եմ պատկերացնել՝ ծիծաղկոտ ու անդադար կատակող Վահեին, որը հանկարծ որոշում է բոլորից նեղանալ:

«Բայց նաև շատ համառ էր, եթե ինչ-որ բան ասում էր, ուրեմն իր ասածով պետք է լիներ»,-հավելում է Նարեն: Հետո արդեն տեղափոխվում ենք դեպի մանկություն: Վահեն ծնվել է 2001 թ.-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ էլ անցել է քույրիկի ու եղբոր մանկությունը: «Ֆուտբոլ շատ էր սիրում՝ և՛ խաղալ, և՛ դիտել: Ամեն օր խաղում էինք»,ասում է Նարեն: Դպրոցում Վահեն վատ չի սովորել՝ նորմալ գնահատականներով, քույրիկը հավելում է՝ շատ էր սիրում ֆիզկուլտուրա առարկան, բացի դա, տարբեր միջոցառումների էր մասնակցում, վիկտորինաներ, մրցույթներ, ասմունքում էր. «Վերջինին չէր ուզում մասնակցել, բայց երբ մայրիկն ասում էր, որ պետք է գնալ, գնում էր, մամային չէր մերժում, չէր ուզում նեղացնել ու անպայման մասնակցում էր միջոցառումներին»:

Վահեն սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել Երևան և արդեն մայրաքաղաքի Գրիգոր Զոհրապի անվան համար 97 ավագ դպրոցում էլ շարունակել ու ավարտել է ուսումը: Քույրիկի խոսքով, եղբայրն ուզում էր հայրենի գյուղում սեփական բիզնես հիմնել, այն է՝ ոչխարաբուծությամբ զբաղվել. «Ասում էր՝ դա եկամուտ բերող բիզնես է: Իր նպատակները կապված էին սեփական բիզնեսի հետ: Մեկ էլ միշտ ասում էր՝ քաղաքում սեփական տուն կունենամ, դու ու մաման քաղաքում կապրեք, դուք քաղաքը սիրում եք, իսկ ես գյուղում բիզնեսով կզբաղվեմ: Բայց ինքը քաղաքը չէր սիրում, գյուղն էր շատ սիրում: Անգամ Երևանում՝ դպրոցում սովորելու տարիներին ուրբաթ օրերը պարտադիր գալիս էր գյուղ, հետո կիրակի վերադառնում քաղաք: Գյուղի հետ շատ կապված էր»:

Վահեի հայրական կողմի պապիկի եղբայրը՝ Վասակ Մխիթարյանը, զոհվել է 1992 թ.ին սահմանամերձ Այգեպար գյուղի պաշտպանության մարտերի ընթացքում։ Իսկ մորեղբայրը՝ Արթուր Մանուչարյանը, 1990-2007 թթ. ընթացքում ծառայել է ՀՀ ԶՈւ-ում, այժմ պահեստազորի սպա է, կապիտան։ Վահեն չէր կարող այլ հոգեբանությամբ ու մտածելակերպով մեծանալ, քան այն, որ հայրենիքից ավելի կարևոր արժեք չկա, իսկ զինվորական ծառայությունը պատիվ է: Վահեն 2019 թ. հուլիսի 5-ին զորակոչվել է բանակ, Արմավիրի մարզի ուսումնական 4-րդ գումարտակում ստացել մեխանիկ-վարորդի մասնագիտություն ու տեղափոխվել Արցախի Հանրապետության Իվանյանի տանկային զորամաս։ Վահեն տանկիստ էր: Քույրիկն ասում է՝ նախքան ծառայության մեկնելն այնքան ոգևորված էր, շատ էր ուզում ծառայել: «Ասում էր՝ իսկական տղեն պիտի ծառայի, ուրիշ տարբերակ չկա: Ժպիտը, որի մասին խոսեցինք, բանակի ու ծառայության մասին խոսելիս էլ իր դեմքից անպակաս էր: Երբ արդեն ծառայում էր, բնականաբար, ամեն օր մեզ հետ խոսել է: Երբեք որևէ առիթով չի դժգոհել, ամեն ինչից գոհ էր»:

Պատերազմի առաջին իսկ օրերից Վահեն ներգրավվել է պատերազմի մեջ: Քույրիկի խոսքով՝ ամեն օր զանգահարել է տուն, զրուցել, միշտ ասում էր՝ մա՛մ ջան, կռվի տեղից հեռու եմ, չեմ մասնակցում կռվին: Իհարկե, մեզ էր հանգստացնում, շատ հետո արդեն իմացանք, որ հենց առաջին օրից մասնակցել է ռազմական գործողություններին: Զանգում էր այնպիսի պահերի, երբ իր շուրջբոլորը լռություն էր լինում, որ հանկարծ պայթյունների ու կրակոցների ձայներ չլսենք»: Երբ Նարեի պատմածի հետ զուգորդում ես արդեն փաստական տվյալները, պարզ է դառնում հետևյալը. ժամկետային զինծառայող Վահե Մխիթարյանը 44-օրյա պատերազմի առաջին օրերից որպես տանկիստ մասնակցել է մարտական գործողություններին։ Նրա խիզախության մասին է փաստում հետևյալ դրվագը. թշնամուն պատճառել է մեծաքանակ մարդկային կորուստ, թափանցելով նրանց դիրքերը՝ առգրավել է երկու տանկ: Վահեն ծնողների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 29-ի երեկոյան: 33 օր կռիվ է տվել թշնամու դեմ, նահատակվել է հոկտեմբերի 30-ի առավոտյան՝ ԱԹՍ-ի հարվածից:

Սրան զուգահեռ՝ Նարեն վերհիշում է՝ պատերազմի օրերին ընկերոջ հետ շրջափակման մեջ ընկնելուց և դրանից բարեհաջող դուրս գալուց հետո ասել էր. «Եթե այսքանից հետո փրկվեցինք, ուրեմն անմահ ենք»։ Նարեն ասում է՝ «Վահեն տուն է «վերադարձել» զոհվելու հաջորդ օրը, անգամ այդ ժամանակ էր ժպտում»: Ո՞վ կմտածեր, որ կապրենք ժամանակներում, երբ ընտանիքի անդամները կասեն, թե բախտավոր են, որ որդին զոհվելուց հետո շուտ է գտնվել: Փաստորեն, սա էլ տեսանք: Ինչպե՞ս է հիմա առանց Վահեի՝ նրա զոհվելուց երկու տարի ու մի քանի ամիս անց: «Ուզում եմ մտածել, որ ինքը դեռ շարունակում է ծառայել, ուղղակի ինձանից նեղացած է, ինձ չի զանգում, մամայի հետ է խոսում: Իմ համար ինքը կա, հաճախ նկարի հետ եմ խոսում: Ամեն օր իրեն տեսնում եմ երազներիս, ինչ ինքն ուզում է ինձ ասել, երազներիս հայտնվելով ասում է: Միշտ խոսում է ինձ հետ: Երբ մի բան սխալ եմ անում կամ ոչ իր սրտով, ուղղակի գալիս ու հետս չի խոսում, ես արդեն հասկանում եմ պատճառը: Մի անգամ նեղված էի, նկարի հետ էի խոսում, ասացի՝ ինձ մենակ ես թողել: Գիշերը երազիս եկավ՝ քեզ երբեք մենակ չեմ թողնի, սպասի՛ր, գալու եմ»,-եզրափակում է Վահեի քույրիկը:

Հ. Գ. - Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Վահե Մխիթարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Վահեն հիմա հայրենի գյուղում է, քույրիկն ասում է՝ քաղաքը չէր սիրում, այն ժամանակ էլ ասում էր՝ տատիիս ու պապիիս մոտ եմ լինելու: 2021 թ. ամռանը Գ. Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցի բակում հուշաղբյուր է տեղադրվել՝ ի հիշատակ դպրոցի ինը սաների, որոնք կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։ Նրանցից մեկը Վահե Մխիթարյանն է։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է. Արցախի պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին (տեսանյութ) «Անիվ» հիմնադրամը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին Երբ սպասել չեք ցանկանում. թերմոպոտ՝ և՛ թեյնիկ, և՛ թերմոս․ «Փաստ»Մեր ջանքերը պետք է ավելի ակտիվացնենք, որպեսզի Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի. Արցախի ԱԳ նախարար Ցանկացած ժամանակ կարող է բախում լինել. Սեյրան Օհանյան Կրկին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ. Մեդվեդև Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ-ին տրամադրում է ամենագնաց մեքենաներ. մանրամասներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՐՏԻ)․ Երևանում կայացել է «Մոսկվայի տան» բացումը․ «Փաստ»Լաչինի միջանցքի շրջափակում․ օր 100-րդ, միջազգային արձագանքԱրցախում ապրող հայերը եւ ադրբեջանցիները երբեք ինտեգրված չեն եղել. ԱՀ պետնախարար Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ»Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային հսկողության հմտությունները. ՊԵԿ Թուրքիայի հավաքականը վաղը կժամանի Հայաստան Դառը հետհամ. ի՞նչով է հիշվելու Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը․ «Փաստ»Եթե անկեղծ խոսենք՝ Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է. Մեդվեդև Իրանը տարածաշրջանում խաղաղության և կայունության մշտական հիմքն է. Բաղերի Թեհրանի «տրոյական ձին» Փաշինյանի համար․ «Փաստ»Վարժական հավաքների կանչված քաղաքացիների աշխատավարձը կպահպանվի. նոր նախագիծ Ի՞նչ է կատարվում Սոթքի տարածքումՈսկին թանկանում է Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո․Քրեական ոստիկանության բացահայտումը Առաջարկվում է արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին․ «Խաղաղության պայմանագիր լինելու է» Զոհվածներից մեկը կապիտան էր․ մանրամասներ Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու համար «Մեր ամենաթանկին ենք կորցրել, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել». հրամանատար Արմեն Գրիգորյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»Խուճապի չմատնվել. հաղորդագրություն Սյունիքից Թուրքիան հակամարտությունների կողմ չի լինի. Էրդողանը Ի՞նչ աժիոտաժի մեջ են․ «Փաստ»Նավթի գինն իջնում է Գործող վարչակարգը վերջին շրջանում հուսահատ ճիգեր է գործադրում՝ վարկաբեկելու մեր բանակը և զինվորականներին. Ավետիք Չալաբյան Փակուղային շղթա. հազիվ թե չի գիտակցում իր արածի հետևանքները․ «Փաստ»Ո՞վ և ինչպե՞ս հանձնեց Շուշին. ուշագրավ փաստեր Տաջիկստանում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարժական հավաքներ երկու ամսով․ հարցը Կառավարության նիստի օրակարգում է36 ժամ ջուր չի լինելուԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Մերձբալթյան երկրներ «Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին խիստ հրահանգ է իջեցվել»․ «Փաստ»Հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը Սյունիքից էր․ նախորդ տարի էր զորակոչվել բանակ«Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը»․ «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Ինչո՞ւ քամուն տվեցին «թավշյա» փետուրները․ «Փաստ»«Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ»Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ»Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ»Թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին․ Մանե Թանդիլյան