Երևան, 26.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Բյուջետային հանցավոր քաղաքականություն է իրականացվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսական մի շարք հարցերի, խոսել նաև 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի, դրանից բխող իրողության մասին: Նաիրի Սարգսյանի խոսքով, 1000 խոշոր հարկատուների ցանկը, չնչին փոփոխություններով, շարունակում է նույնը մնալ:

«1000 խոշոր հարկատուները հավաքագրել են ամբողջ պետական բյուջեի եկամուտների մոտ 78 տոկոսը: Ցանկի կառուցվածքում քիչ փոփոխություններ են եղել: Որպես ցուցիչ՝ կարող ենք արձանագրել, որ շարունակում ենք տնտեսության կառուցվածքային փոփոխություններ չկատարել, մշակող արդյունաբերությունն աչքաթող անել և երկարաժամկետ, կայուն տնտեսական զարգացման համար հիմքեր չստեղծել: Այս ամենը չկա, չի էլ ակնկալվում, որ մոտ ապագայում կլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Նրա խոսքով, հանքարդյունաբերությունից ստացված օգուտները պետք է անմիջապես դիվերսիֆիկացնել տնտեսության մեջ՝ զարգացնելով տնտեսության այլ ճյուղերը, որ հետագայում չշարունակենք հենվել ընդերքի վրա, ինչը, սակայն, չի իրականացվում: Անդրադառնալով կառավարության ծախսերին՝ Ն. Սարգսյանը նշեց. «Հայաստանի բյուջետային քաղաքականությունը չի փոփոխվել, անարդյունավետ ծախսերը շարունակվում են: Բյուջեի երեք հիմնական սկզբունք կա. ծախսերը պետք է կատարվեն արդյունավետ, օգտավետ և լինեն տնտեսող: Սա նշանակում է, որ ծախսերը պետք է ներդրվեն այնպիսի տեղերում, որոնք երկարաժամկետ կայունություն կամ ավելի բարձր շահույթներ կապահովեն՝ հետագա տարիներին ավելի մեծ բյուջե ունենալու համար: Սա չի կատարվում, առաջնահերթությունները, ներդրումների շահութաբերությունը հաշվի չեն առնվում, շարունակում են և՛ արտաքին, և՛ ներքին պարտքեր կուտակել: Այս ամենի հետևանքով հետագայում բյուջեի համար պարտքերի սպասարկման բեռը շատ ավելի լուրջ է լինելու: Այս պահի դրությամբ պետական բյուջեի մոտ 11-12 տոկոսը պարտքի սպասարկման գումարն է կազմում»:

Նա շեշտեց, որ փոփոխություն չկա նաև պետական գնումների ոլորտում, ավելին, Ն. Սարգսյանի դիտարկմամբ, այսօրվա պաշտոնյաներն անգամ օրենքի խախտում չեն համարում, երբ պետական գնման մրցույթն այս կամ այն պաշտոնյայի եղբայրն է շահում. «Հիմա պարզապես հանրային ընկալման խնդիր կա: Եթե նախկինում նման մոտեցումները քննադատվում էին, հիմա շատ դեպքերում մարդիկ ասում են՝ «եթե նախկիններն անում էին, իրենք էլ թող անեն»: Նաիրի Սարգսյանի խոսքով, այսօր արդեն խնդիրը զուտ սխալ քաղաքականությունը չէ նույնիսկ: «2020 թվականից հետո նման ծախսային քաղաքականությունը ոչ թե սխալ, այլ հանցագործություն է, որովհետև 2020 թվականից հետո մենք պետք է 180 աստիճանով այլ բյուջե, այլ առաջնահերթություններ ունենայինք: Եթե մինչև 2020 թվականն ունեինք անվտանգության այլ խնդիրներ, ապա 2020-ից հետո խնդիրները շատ ավելի վտանգավոր են դարձել. մենք գործ ունենք նաև կենսական նշանակության հասնող խնդիրների հետ, որոնք անմիջական վտանգ են ՀՀ բնակչության ֆիզիկական գոյությանը, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացմանը: Այս տեսանկյունից բնակչությանը սննդով ապահովելու շատ ավելի խոցելի ու վտանգավոր իրավիճակ կա:

Նաև վտանգավոր է դարձել ՀՀ-ում ներդրումների իրականացումը, բիզնես միջավայրի գրավչությունը: Կառավարությունը 2020-ից հետո առաջնային կերպով պետք է պաշտպանական ծախսերը կատարեր, ընդ որում՝ որակյալ կատարեր: Բայց «ծախսերը պատշաճ կատարելու տակ» այս իշխանությունը ՊՆ շենքային պայմանների բարելավում է հասկանում: Օրինակ՝ ՊՆ շենքի վերելակը ավելի նոր վերելակով փոխարինելը սահմանի կահավորանքի, սահմանային ամրացման աշխատանքների հետ նույն հարթության մեջ են դիտարկում: Միայն բյուջեն ավելացնելը դեռևս չի նշանակում առաջնահերթություն ապահովել:Այդ գումարները պետք է ուղղված լինեին զենքին, զինտեխնիկային, սահմանային կահավորմանը, ամրացումներին: Վերջերս ականատես եղանք ևս մեկ աղետի՝ 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհին, որը ևս փնթիության, չկազմակերպվածության հետևանք էր»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա կարծում է, որ եթե պաշտպանական ոլորտում վերոնշյալ քայլերը չեն իրականացվում, մնացած ոլորտներում հատվածական քայլեր իրականացնել հնարավոր չէ. «Առաջին հերթին պետք է պաշտպանենք մարդու ֆիզիկական գոյությունը, այնուհետև բյուջետային ծախսերը պետք է ուղղվեն մարդկանց սննդով ապահովելուն, այնուհետև կրթությանը, մշակույթին և այլն: Ցանկը շատ է, բայց ըստ առաջնահերթությունների պետք է դիտարկել: Պետությունը պետք է գումար գեներացնի, որ կարողանա այդ ծախսերը կատարել: Երբ ծախսերը չեն կատարվում, ու դրանք ուղղակի ազդեցություն են ունենում տնտեսության զարգացման վրա, հետևաբար գումարներ գեներացնել ևս հնարավոր չի լինի: Այս ամենի արդյունքում հետագայում շատ ավելի դժվարությամբ կամ, միգուցե, ընդհանրապես չկարողանանք առաջնահերթ ծախսերը կատարել: Հենց այս պատճառով եմ շեշտում, որ եթե մինչև 2020-ը բյուջետային քաղաքականությունը կարելի է սխալ համարել, ապա այժմ միայն կարող ենք ասել, որ բյուջետային հանցավոր քաղաքականություն է իրականացվում»:

Անդրադառնալով տնտեսական ընդհանուր միտումներին, ԿԲ կանխատեսումներին, ըստ որոնց՝ գնաճը նվազում է և անգամ կարող է հասնել նպատակային 4 տոկոս ցուցանիշին, Ն. Սարգսյանը նկատեց. «Մեծ հաշվով, դրական սպասելիքներ վաղուց չի կարելի ունենալ: ԿԲ-ն գների կայունության ապահովման մի քանի գործիք ունի: Առաջինը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է: Երբ գնաճը փորձում են զսպել, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում են՝ այսպիսով փորձելով ազդեցություն ունենալ: Մինչդեռ աշխարհում որևէ տնտեսագետ չի կարողացել հիմնավորել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ հնարավոր է գների կայունություն ապահովել: Մեր ԿԲ-ն հայտարարում է, որ գնաճը պայմանավորված է ներմուծվող ապրանքների գների բարձրացմամբ, բայց զուգահեռ կիրառում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծելով բիզնեսի համար: Այսինքն, փողը թանկացնում է և, հետևաբար, ոչ թե զսպում է գնաճը, այլ նպաստում է գնաճին: Այսքանից հետո չի կարելի լուրջ վերաբերվել այն հայտարարությանը, թե գնաճի թիրախային 4 տոկոսին կհասնենք: Միևնույն ժամանակ, չենք կարող կանխատեսում իրականացնել: ԿԲ-ի համար շատ հեշտ է կանխատեսումներ անել, հունիսի 30-ի ասուլիսին էլ կարող են հայտարարել, որ նպատակային ցուցանիշին հասնել հնարավոր չէ: Մեծ հաշվով, երբ կառավարությունն ու ԿԲ-ն իրենց տեղերում չեն, գների կայունության ապահովման առումով հույս չկա»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ գների վրա ազդող հաջորդ գործոնն աշխարհաքաղաքական զարգացումներն են, որոնք անորոշ են, և պարզ չէ, թե ինչ կլինի: «Ընդհանուր առմամբ, այս պահին տնտեսությունը շարունակում է իներցիայով շարժվել: Պատկերավոր ասած՝ այժմ սարից գլորվում ենք ցած: Մենք չունենք արգելակներ, անվտանգային բարձիկներ և շարունակում ենք գլորվել: Ռուս - ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ որոշակի ներհոսք, արտահոսք ենք ունենում, ինչի արդյունքում երկնիշ տնտեսական ակտիվություն է արձանագրվում, բայց սոցիալական հետևանքը շատ ավելի բացասական է լինում, քան երբ այդ ցուցանիշը երկնիշ չլիներ: Օրինակ՝ կարող ենք հանրային սննդի, հյուրանոցային տնտեսությունների, խաղային ոլորտներում աճ ունենալ, որոնք գնաճի են հանգեցնում և որից տուժում է հենց ՀՀ քաղաքացին, որի եկամուտները չեն ավելացել: Իսկ եկամտի չավելացման պայմաններում ավելի թանկ գնումներ կատարելը, ի վերջո, հանգեցնում է սպառման կրճատման, հետևաբար աղքատությունը խորանում է»,-եզրափակեց Ն. Սարգսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանից ուղղաթիռով բժիշկների թիմը մեկնել է Ստեփանակերտ Մահացածների թիվն ավելանում է. նոր հաղորդագրություն Արցախից «Իշխանությունը մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն իջեցրել է շրիշակից ցածր. Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում». «Փաստ»Ստեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մnրֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևն այսօր կհանդիպեն Այս ատելությունը սրբելու և տանելու է բոլորիս. «Փաստ»Իսկ ովքե՞ր են խոսում «գուբերնիայից». «Փաստ»Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ»Երբ պարգևավճարը գերակա է Հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրից. «Փաստ»«Դիմադրեց, համբերեց, պայքարեց». Տոմա Պետրոսյանը՝ արցախցիների մասին Էդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, ծայրահեղ ծանր վիճակում են Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը չի կայանա Տարադրամի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 25-ին Երևանյան փակուղիՀայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Րոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան․ Մանե Թանդիլյան«Փաշինյանը մեր ափի մեջ է». թուրք քաղաքագետն ասում է, որ իրենց համար վատ կլինի, եթե Հայաստանում իշխանափոխություն լինիՍտեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մորֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է. Արտակ Զաքարյանը դիմել է դեսպանատներին Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կաԱղաչում եմ եկեք հանրապետական հիվանդանոցներ․ ստեփանակերտցի բժիշկը ահազանգում էԵրևանից ավտոբուսներ են մեկնել Կոռնիձոր՝ Արցախից բռնի տեղահանված անձանց տեղափոխելու համար Ստեփանակերտի «Հանրապետական» ԲԿ–ն աշխատում է արտակարգ ռեժիմով Խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերում Ստեփանակերտի պայթյունից տուժած բնակիչներին Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում, Արցախում ապոկալիպսիս է՝ բաց երկնքի տակ․ արցախցի լրագրող ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԴուրս արի փողոց․ վերսկսվում են անհնազանդության ակցիաները․ ի՞նչ է նախատեսվում վաղըՆոր կադրեր՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ) Ստեփանակերտում բենզալցակայանի տարածքում պայթյուն է եղել․ կան զոհեր և տուժածներ․ 24News Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Էրդողան Հանրահավաք-երթ՝ Երևանում․ ուղիղ Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ալիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից» Ստեփանակերտում զnհվածների կանայք հրաժեշտ են տալիս իրենց ամուսինների շիրիմներին, ներողություն խնդրում նրանցից17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ Իսկ հայ ժողովուրդն ապրելու է` սեփական հայրենիքը դավաճանածի ամոթալի խարանով. ԶաքարյանԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը. Արտակ Զաքարյան Դավիթ Սարգսյանը ձերբակալվեցՆիկոլի բեսպրեդելն է. Ալիևի առաջ ճանապարհը բացում են, հայի առաջ փակում. Շարմազանով Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներինՌԴ-ն կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. ՌԴ ԱԳՆ Էրդողանը Նախիջևանում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ«Ես դիրքերում եմ եղել կռվի ժամանակ, հետո իջել եմ, չեմ կարողացել երեխաներիս հանեմ գյուղից» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ Ես այստեղ եմ, Արցախում եմ․ Արկադի ՂուկասյանԹուրքի հետ չէինք ապրի, դա հնարավոր բան չէ, հիմա դեռ չենք պլանավորել՝ ինչ ենք անելու․ արցախցի