Երևան, 23.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Խաղաղության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ դիմացինն էլ է  դա ցանկանում». Վան Համբարձումյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների ժամանակ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարն օրերս հայտարարել է մեկ տարում տասից ավելի թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացնելու համատեղ ծրագրի մասին։ Սա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, ի՞նչ դիտարկումներ պետք է անի հայկական կողմը: Թեմայի վերաբերյալ «Փաստ» լրատվականը հարցեր է ուղղել ռազմական փորձագետ Վան Համբարձումյանին:


 -Պարո՛ն Համբարձումյան, մեկ տարում 10 համատեղ զորավարժություն: Ի՞նչ մեսիջ պետք է ստանա սրանից Հայաստանը:


 -Սա հաղորդագրություն է Հայաստանի Հանրապետությանը, նախազգուշացում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հանրապետությունները ռազմական համատեղ գործողության են պատրաստվում: 2020 թ. պատերազմից առաջ էլ նմանատիպ իրավիճակ էր և ես դրա մասին բարձրաձայնում էի, խոսքը հատկապես Նախիջևանի սահմանի մասին է: Թուրքիան կիրառում է ՆԱՏՕ-ի ստանդարտները, իսկ Ադրբեջանը դեռ հետխորհրդային: Զորավարժությունների ընթացքում սրանք են համապատասխանեցնում, ձեռք են բերում համատեղ պատերազմ վարելու հմտություններ: Վերջերս ակտիվացել են բոլոր տեսակի զորավարժությունները:


 -Այս փուլում Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ համատեղ զորավարժություններից՝ դիտարկելով այն սպառնալիք և խաղաղության օրակարգից շեղում: Երբ կա սպառնալիք և չկա պատասխան հակազդող մեխանիզմ, ի՞նչ խնդիրների է բերելու:


 -ՀԱՊԿ-ի հետ կապվածը քաղաքական խնդիրներ են, որից տուժում է մեր պատրաստվածության մակարդակը: Որքան շատ զորավարժություն, փորձի փոխանակում, այնքան ավելի լավ: Ենթադրենք ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրներ կան և իշխանությունը նման որոշում կայացրեց, բայց  Հայաստանի Հանրապետությունում կարելի էր չէ՞, սեփական ուժերի մակարդակում տարվա կտրվածքով անց կացնել մի քանի զորավարժություններ: Դա էլ չեն անում: Այս փուլում պետք էր պատրաստել նաև քաղաքացիական հասարակությանը՝ գոնե ուսումնական վարժանքների մակարդակում: Պետք է հասկանալ, որ երկրի գլխին ամպեր են կուտակվել: Ստեղծված են բոլոր բերանպաստ պայմանները, որ Հայաստանի Հանրապետության վրա նորից հարձակում լինի: 


 -Դուք ռազմական էսկալացիայի մասին եք ակնարկում, իսկ քաղաքական մակարդակում խոսում են խաղաղության մասին: Ինչո՞ւ է նման հակասություն առկա քաղաքական և փորձագիտական գնահատականներում:

 -Խաղաղության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ դիմացինն էլ է  դա ցանկանում: Բոլորն էլ խաղաղության կոմնակից են, բայց հակառակ կողմի հռետորաբանությունն օր օրի ավելի է սրվում, ապառնալիքների լեզուն ավելի կոշտ է դառնում, և դրանք միայն խոսքեր չեն: Հստակ գործողություններ են արվում սպառնալիքները կյանքի կոչելու համար: Դրան պետք է տալ համարժեք պատասխան: Այնտեղ զորքեր են կուտակում, իսկ այստեղ, մեղմ ասած, նայում են, թե ոնց են կուտակում: Սահմանին ինժեներական, ամրաշինական աշխատանքներ են  կատարում, իսկ այստեղ նայում են, բայց գոնե հայելային տարբերակով կարող են այստեղ էլ անել նույնը: Սյունիքն այս պահին սեղմել են երկու կողմից՝ ահռելի զորքեր են կուտակել Նախիջևանի հատվածում: Զանգելանը, Կուբաթլուն ու Քելբաջարն արդեն իրենցն է և այնտեղ էլ են ահռելի զորքեր կուտակված, եթե քարտեզը պատկերացնեք, ապա կտեսնեք, որ Սյունիքը սեղմված է ամբողջությամբ: Ալիևն էլ զուգահեռ հայտարարում է, որ Զանգեզուրի միջանցքն իրենց համար ունի ռազմավարական նշանակություն և դա բացվելու է այս տարի՝ անկախ հայկական կողմի ցանկությունից: 


 -Եթե «Ձմեռ 2023» զորավարժություններին նայենք այն տեսանկյունից, ապա կարող ենք ենթադրել, որ այն ուղղված է նաև Իրանի դեմ:


 -Միանշանակ: Եթե հաշվի առնենք վերջին զորավարժությունները, որը տեղի էր ունենում Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որոնք պատերազմից հետո անցան Ադրբեջանին, ապա պետք է նկատենք, որ այնտեղ նոր տարր էր ավելացել, որն առաջ չկար՝ ջրային պատնեշների հաղթահարում: Հստակ է, որ ջրային տարածքների հաղթահարումը  Հայաստանի դեմ չէ ուղղված, այլ՝ Իրանի: Ձևավորվում է հակաիրանական կոալիցիա, կենտրոններից մեկն էլ  Ադրբեջանն է: Իրանին հարվածում են Ադրբեջանի տարածքից և վերջինս էլ պլաններ ունի Իրանից որոշակի տարածքներ ստանալու: Այնպես որ Իրանն էլ է թիրախում: 

Աննա Ավետիսյան

ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել միջազգային դատարանների որոշումները՝ կապված Լաչինի միջանցի ապաշրջափակման հետ Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ Լույսերի մեջ մնաս, իմ մանկությունԱրցախը կշարունակի ինքնորոշման իրականացված իրավունքի միջազգային ճանաչման պայքարը. արտգործնախարար Լավրովն ու Աբդոլլահիանը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում. Զախարովա Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է լրագրող Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը. Կարեն Քոչարյան Գազ չի լինելուՄեծաքանակ թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր են հայտնաբերվել. 2 անձ կալանավորվել է. ՔԿ Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է. Արցախի պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին (տեսանյութ) «Անիվ» հիմնադրամը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին Երբ սպասել չեք ցանկանում. թերմոպոտ՝ և՛ թեյնիկ, և՛ թերմոս․ «Փաստ»Մեր ջանքերը պետք է ավելի ակտիվացնենք, որպեսզի Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի. Արցախի ԱԳ նախարար Ցանկացած ժամանակ կարող է բախում լինել. Սեյրան Օհանյան Կրկին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ. Մեդվեդև Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ-ին տրամադրում է ամենագնաց մեքենաներ. մանրամասներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՐՏԻ)․ Երևանում կայացել է «Մոսկվայի տան» բացումը․ «Փաստ»Լաչինի միջանցքի շրջափակում․ օր 100-րդ, միջազգային արձագանքԱրցախում ապրող հայերը եւ ադրբեջանցիները երբեք ինտեգրված չեն եղել. ԱՀ պետնախարար Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ»Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային հսկողության հմտությունները. ՊԵԿ Թուրքիայի հավաքականը վաղը կժամանի Հայաստան Դառը հետհամ. ի՞նչով է հիշվելու Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը․ «Փաստ»Եթե անկեղծ խոսենք՝ Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է. Մեդվեդև Իրանը տարածաշրջանում խաղաղության և կայունության մշտական հիմքն է. Բաղերի Թեհրանի «տրոյական ձին» Փաշինյանի համար․ «Փաստ»Վարժական հավաքների կանչված քաղաքացիների աշխատավարձը կպահպանվի. նոր նախագիծ Ի՞նչ է կատարվում Սոթքի տարածքումՈսկին թանկանում է Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո․Քրեական ոստիկանության բացահայտումը Առաջարկվում է արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին․ «Խաղաղության պայմանագիր լինելու է» Զոհվածներից մեկը կապիտան էր․ մանրամասներ Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու համար «Մեր ամենաթանկին ենք կորցրել, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել». հրամանատար Արմեն Գրիգորյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»Խուճապի չմատնվել. հաղորդագրություն Սյունիքից Թուրքիան հակամարտությունների կողմ չի լինի. Էրդողանը Ի՞նչ աժիոտաժի մեջ են․ «Փաստ»Նավթի գինն իջնում է Գործող վարչակարգը վերջին շրջանում հուսահատ ճիգեր է գործադրում՝ վարկաբեկելու մեր բանակը և զինվորականներին. Ավետիք Չալաբյան Փակուղային շղթա. հազիվ թե չի գիտակցում իր արածի հետևանքները․ «Փաստ»Ո՞վ և ինչպե՞ս հանձնեց Շուշին. ուշագրավ փաստեր Տաջիկստանում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարժական հավաքներ երկու ամսով․ հարցը Կառավարության նիստի օրակարգում է36 ժամ ջուր չի լինելուԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Մերձբալթյան երկրներ «Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին խիստ հրահանգ է իջեցվել»․ «Փաստ»