Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Խաղաղության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ դիմացինն էլ է  դա ցանկանում». Վան Համբարձումյան

ИНТЕРВЬЮ

Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների ժամանակ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարն օրերս հայտարարել է մեկ տարում տասից ավելի թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացնելու համատեղ ծրագրի մասին։ Սա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, ի՞նչ դիտարկումներ պետք է անի հայկական կողմը: Թեմայի վերաբերյալ «Փաստ» լրատվականը հարցեր է ուղղել ռազմական փորձագետ Վան Համբարձումյանին:


 -Պարո՛ն Համբարձումյան, մեկ տարում 10 համատեղ զորավարժություն: Ի՞նչ մեսիջ պետք է ստանա սրանից Հայաստանը:


 -Սա հաղորդագրություն է Հայաստանի Հանրապետությանը, նախազգուշացում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հանրապետությունները ռազմական համատեղ գործողության են պատրաստվում: 2020 թ. պատերազմից առաջ էլ նմանատիպ իրավիճակ էր և ես դրա մասին բարձրաձայնում էի, խոսքը հատկապես Նախիջևանի սահմանի մասին է: Թուրքիան կիրառում է ՆԱՏՕ-ի ստանդարտները, իսկ Ադրբեջանը դեռ հետխորհրդային: Զորավարժությունների ընթացքում սրանք են համապատասխանեցնում, ձեռք են բերում համատեղ պատերազմ վարելու հմտություններ: Վերջերս ակտիվացել են բոլոր տեսակի զորավարժությունները:


 -Այս փուլում Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ համատեղ զորավարժություններից՝ դիտարկելով այն սպառնալիք և խաղաղության օրակարգից շեղում: Երբ կա սպառնալիք և չկա պատասխան հակազդող մեխանիզմ, ի՞նչ խնդիրների է բերելու:


 -ՀԱՊԿ-ի հետ կապվածը քաղաքական խնդիրներ են, որից տուժում է մեր պատրաստվածության մակարդակը: Որքան շատ զորավարժություն, փորձի փոխանակում, այնքան ավելի լավ: Ենթադրենք ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրներ կան և իշխանությունը նման որոշում կայացրեց, բայց  Հայաստանի Հանրապետությունում կարելի էր չէ՞, սեփական ուժերի մակարդակում տարվա կտրվածքով անց կացնել մի քանի զորավարժություններ: Դա էլ չեն անում: Այս փուլում պետք էր պատրաստել նաև քաղաքացիական հասարակությանը՝ գոնե ուսումնական վարժանքների մակարդակում: Պետք է հասկանալ, որ երկրի գլխին ամպեր են կուտակվել: Ստեղծված են բոլոր բերանպաստ պայմանները, որ Հայաստանի Հանրապետության վրա նորից հարձակում լինի: 


 -Դուք ռազմական էսկալացիայի մասին եք ակնարկում, իսկ քաղաքական մակարդակում խոսում են խաղաղության մասին: Ինչո՞ւ է նման հակասություն առկա քաղաքական և փորձագիտական գնահատականներում:

 -Խաղաղության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ դիմացինն էլ է  դա ցանկանում: Բոլորն էլ խաղաղության կոմնակից են, բայց հակառակ կողմի հռետորաբանությունն օր օրի ավելի է սրվում, ապառնալիքների լեզուն ավելի կոշտ է դառնում, և դրանք միայն խոսքեր չեն: Հստակ գործողություններ են արվում սպառնալիքները կյանքի կոչելու համար: Դրան պետք է տալ համարժեք պատասխան: Այնտեղ զորքեր են կուտակում, իսկ այստեղ, մեղմ ասած, նայում են, թե ոնց են կուտակում: Սահմանին ինժեներական, ամրաշինական աշխատանքներ են  կատարում, իսկ այստեղ նայում են, բայց գոնե հայելային տարբերակով կարող են այստեղ էլ անել նույնը: Սյունիքն այս պահին սեղմել են երկու կողմից՝ ահռելի զորքեր են կուտակել Նախիջևանի հատվածում: Զանգելանը, Կուբաթլուն ու Քելբաջարն արդեն իրենցն է և այնտեղ էլ են ահռելի զորքեր կուտակված, եթե քարտեզը պատկերացնեք, ապա կտեսնեք, որ Սյունիքը սեղմված է ամբողջությամբ: Ալիևն էլ զուգահեռ հայտարարում է, որ Զանգեզուրի միջանցքն իրենց համար ունի ռազմավարական նշանակություն և դա բացվելու է այս տարի՝ անկախ հայկական կողմի ցանկությունից: 


 -Եթե «Ձմեռ 2023» զորավարժություններին նայենք այն տեսանկյունից, ապա կարող ենք ենթադրել, որ այն ուղղված է նաև Իրանի դեմ:


 -Միանշանակ: Եթե հաշվի առնենք վերջին զորավարժությունները, որը տեղի էր ունենում Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որոնք պատերազմից հետո անցան Ադրբեջանին, ապա պետք է նկատենք, որ այնտեղ նոր տարր էր ավելացել, որն առաջ չկար՝ ջրային պատնեշների հաղթահարում: Հստակ է, որ ջրային տարածքների հաղթահարումը  Հայաստանի դեմ չէ ուղղված, այլ՝ Իրանի: Ձևավորվում է հակաիրանական կոալիցիա, կենտրոններից մեկն էլ  Ադրբեջանն է: Իրանին հարվածում են Ադրբեջանի տարածքից և վերջինս էլ պլաններ ունի Իրանից որոշակի տարածքներ ստանալու: Այնպես որ Իրանն էլ է թիրախում: 

Աննա Ավետիսյան

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении