Yerevan, 28.March.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի. Եվրոպան Ուկրաինայի հետ կլինի մինչև հաղթանակ. Փարիզում կայացել է Մակրոն-Շոլց-Զելենսկի հանդիպումը

INTERNATIONAL NEWS

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Ելիսեյան պալատում փետրվարի 8-ի երեկոյից մինչև փետրվարի 9-ի գիշերը կայացել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը։ Էմանուել Մակրոնը, Օլաֆ Շոլցը և Վլադիմիր Զելենսկին զրուցել են միմյանց հետ գործնական ընթրիքի ժամանակ։ Բայց նախ նրանք հայտարարություններ են արել մամուլի համար, գրում է rfi.fr-ն։

Եվրոպացի առաջնորդների հայտարարությունների ընդհանուր ուղերձն այն էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող և չպետք է հաղթի, Եվրոպան Ուկրաինայի հետ կլինի մինչև հաղթանակ։ Զելենսկու ուղերձն էր՝ տվեք ավելի շատ զենք, քանի որ դրանից է կախված խաղաղությունը Եվրոպայում և ուկրաինացիների կյանքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Զելենսկին Փարիզ է ժամանել բրիտանական կառավարական ինքնաթիռով՝ Լոնդոնից, որտեղ նա մինչ այդ անցկացրել էր հանդիպումների հագեցած օր՝ խոսելով խորհրդարանականների հետ, հանդիպել և համատեղ մամուլի ասուլիս վարչապետ Ռիշի Սունակի հետ:

Զելենսկու ամբողջ եվրոպական ճանապարհորդությունը՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այսօր՝ փետրվարի 9-ին, նաև ԵՄ արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում, նվիրված է հիմնական նպատակին՝ Ուկրաինայի զինված ուժերի համար նոր զենք ձեռք բերելուն, գրում է աղբյուրը:

Նշվում է, որ Մակրոնը, Զելենսկին և Շոլցը Ելիսեյան պալատի հանդիսությունների դահլիճ են մտել գրեթե տասը անց կեսին։

Մամուլի ճեպազրույցում առաջինը ելույթ է ունեցել հանդիպման հյուրընկալող Մակրոնը։ Նա հիշեցրել է, որ Զելենսկին արդեն երկու անգամ եղել է այս դահլիճում. առաջին անգամ ուկրաինական ընտրությունների երկու փուլերի միջև ընկած ժամանակահատվածում (2019 թվականի գարնանը), և երկրորդ անգամ, երբ այստեղ տեղի ունեցավ Նորմանդական ձևաչափի երկրների ղեկավարների վերջին գագաթնաժողովը՝ դեկտեմբեր 2019-ին:

«Բայց Պուտինը չցանկացավ, որ Դոնբասում զինված հակամարտությունը խաղաղ լուծում ստանա. հակամարտություն, որն ինքն էր կազմակերպել, և արդյունքում լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց։ Ուկրաինան պետք է հաղթի այս պատերազմում», - կրկին հիշեցրել է Մակրոնը։

«Մենք աջակցում ենք Ուկրաինային: Վճռականությամբ նրան ուղեկցելու ենք մինչև հաղթանակ և իր օրինական իրավունքների վերականգնումը... Մենք կշարունակենք ջանքերը պաշտպանական մատակարարումների առումով»,- շարունակել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է հույս դնել Ֆրանսիայի և եվրոպական մյուս դաշնակիցների աջակցության վրա, իսկ «Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի»։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը ելույթ է ունեցել երրորդը, ևս վստահեցրել է Զելենսկին, որ դաշնակիցները կաջակցեն իր երկրին, այդ թվում՝ ռազմական առումով, «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»՝ հետ մղելու ռուսական ներխուժումը:

«Մենք հավատարիմ ենք Ուկրաինային: Նրան աջակցել ենք ֆինանսական, մարդասիրական և սպառազինության, ծանր հրետանու, հակաօդային պաշտպանության հարցերու, և, վերջերս որոշելով մատակարարել մարտական տանկեր, և մենք կշարունակենք դա արեք այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է»,- վստահեցրել է Գերմանիայի կանցլերը:

Ինքը՝ Զելենսկին, ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահից հետո, շնորհակալություն է հայտնել եվրոպական երկու երկրների ղեկավարներին «այս ամիսների ընթացքում» Ուկրաինայի հետ լինելու համար՝ հիշեցնելով, որ Մակրոնն առաջինն էր, որ որոշեց տանկեր ուղարկել Ուկրաինային, իսկ Շոլցը չափազանց արդյունավետ է մատակարարել ՀՕՊ համակարգերը:

«Մենք շատ բանի միջով ենք անցել անցյալ փետրվարից մինչև այս փետրվարը: Մենք ապահովել ենք ամուր միասնություն՝ մերն ու Եվրոպայինը։ Մենք ուժեղացրել ենք մայրցամաքը։ Մենք ուժեղացրել ենք Ուկրաինան: Մենք այս պահին շատ ժամանակ չունենք: Եվ դա այսօրվա մասին չէ։ Խոսքն այն շաբաթների ու ամիսների մասին է, որոնք մեզ սպասվում են: Խոսքը մեզ անհրաժեշտ զենքի մասին է: Անհրաժեշտ է ամրապնդել մեր ընդհանուր դիրքերը՝ Ուկրաինայինը և բոլոր եվրոպացիներինը»,- ասել է Զելենսկին՝ նշելով, որ «Ֆրանսիան և Գերմանիան ունեն խաղ փոխողների ներուժ», այսինքն՝ կարող են արդյունավետ ազդել պատերազմի ընթացքի վրա։

«Ամեն ինչ պարզ է. որքան շուտ Ուկրաինան ստանա հեռահար զենքեր... Էմանուել, որքան շուտ մեր օդաչուները ստանան ժամանակակից ինքնաթիռներ... Օլաֆ, որքան ուժեղ լինի մեր տանկային կոալիցիան, այնքան շուտ կավարտվի ռուսական ագրեսիան, և մենք վստահ կվերադառնանք խաղաղ Եվրոպային»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

«Էմանուել, ես գիտեմ, թե որքան կարևոր է եղել քեզ համար, որ Եվրոպան ուժեղ է եղել: Օլաֆ, ես գիտեմ, որ դու միշտ ռացիոնալ քաղաքականություն ես վարել: Իսկ ռուսական ագրեսիային ավելի արագ վերջ տալն ամենառացիոնալ բանն է, որ կարող է լինել»,- ասել է Զելենսկին։

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offerAraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entityWhich Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate futureFast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel listA bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKindHow to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBankVisa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC ArmeniaFastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports FoundationAMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile Ambassadors accredited to Armenia, Galaxy Group and Ucom leaders spoke at the largest event of the European Business Association Idplus Digital Fuel Cards: Everyone Makes a Plus