Ե՞րբ կժամանի ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Փետրվարի 20-ին Հայաստանում իր աշխատանքը կսկսի ԵՄ առաքելությունը, որի կազմում կընդգրկվեն Ֆրանսիայից ժամանած 8 ժանդարմներ։
Այդ մասին ասել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։ «Այդ օրը ես Հայաստանում եմ լինելու։ Ես ողջունում եմ առաքելության նկատմամբ Հայաստանի աջակցությունը և նրա հետ համագործակցությունը»,- ասել է նա։
Ֆրանսիացի գործիչը հույս է հայտնել, որ Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցի առաքելության հետ։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել երկամյա մանդատով Հայաստան գործուղվող քաղաքացիական նոր առաքելության ձեւավորմանը։




















































