Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ռուբեն Վարդանյանը հանրային աջակցություն ունի. այն համեմատելու չէ ո՛չ Հարությունյանի, և ո՛չ էլ Փաշինյանի հետ». Մետաքսե Հակոբյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արցախում Սահմանադրական փոփոխությունների են պատրաստվում, անցում կկատարվի նոր՝ խորհրդարանական համակարգի: Համապատասխան փոփոխվող հոդվածը Արցախի ԱԺ-ի գլխադասային հանձնաժողովում է: Հիմնական պայքարը երկու թեկնածուների միջև է՝ Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի:

Փոփոխությունների անհրաժեշտության և այս պահի նպատակահարմարության մասին «Փաստ» լրատվականը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:


-Ի՞նչ փոփոխություններ են սպասվում և արդյո՞ք այն ընդունելի է Արցախի ընդդիմության և արցախցիների համար:


-Դեռևս 2020 թ.  նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունը հադես եկավ սահմանադրական փոփոխությունների պահանջով, քանի որ գործող Սահմանադրությունը չի համապատասխանում մեր երկրի գործող իրավիճակին և ճգնաժամային իրավիճակներում լուծումներ չունի: Գործընթացները սկսեցինք ընթացակարգին համապատասխան և, ըստ դրա, դեկտեմբերին պետք է հանրաքվե տեղի ունենար, բայց Արայիկ  Հարությունյանը որոշեց, որ հանրաքվեի կարիք չկա և մեկ հոդվածի փոփոխությամբ կարող ենք փոփոխություններն իրականացնել:

Ընդդիմությունը, իհարկե, դեմ էր, բայց չնայած դրան, այդ փոփոխությունը բերվեց Խորհրդարան, հետո էլ հետ կանչվեց: Հիմա նորից մեկ հոդվածի փոփոխությունն ԱԺ-ում է:


-Այս պահին փոփոխության անհրաժեշտություն կա՞:


-ՍԴ փոփոխությունները պետք է լինեն և ամբողջ փաթեթով: Չեմ կարող ասել հանրությունն ամբողջությամբ ծանոթացել է՝ կո՞ղմ է, թե՞  դեմ, դա ցույց կտա հանրաքվեն, բայց բոլոր առողջ  քաղաքական ուժերը գտնում են, որ ահրաժեշտ են այդ փոփոխությունները: Շատերն այդ փոփոխություններին նայում են, որպես իշխանությունից ազատվելու շանս:

-Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ:


-Չեմ կարող ասել, այդ հարցերը պետք է տալ հենց իրեն: Ես նման հնարավորություն չեմ ունեցել: Նաև կուզեի հարցնել, թե ինչով է պայմանավորված մեկ հոդվածի փոփոխության հրատապությունը:


-ՀՀ իշխանությունը սատարում է Արայիկ Հարությունյանին: Սա ինչպե՞ս կանդրադառնա Արցախում կատարվելիք փոփոխությունների վրա:


-Իհարկե, կա երկու անձերի համագործակցություն՝  Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան: Երբ 2018թ-ին Արայիկ Հարությունյանը հայտարարում էր, որ ստորակետի ճշտությամբ համաձայն է Փաշինյանի յուրաքանչյուր գործողությանն ու խոսքին, ապա հիմա էլ որևէ բան չի փոխվել: Այդ երկու անձինք որոշում են ողջ հայության ճակատագիրը: Ցանկացած որոշում համատեղ են ընդունում կամ ավելի ճիշտ՝ Փաշինյանը որոշում է, Հարությունյանն իրականացնում է:

Ականատես եղանք, թե ինչպես  ՔՊ-ական ուսապարկերը ջանք ու եռանդ չէին խնայում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին փնովելու գործում: Փորձում էին հիմնավորել, թե ինչու պետք է Վարդանյանը չլինի Արցախի պետնախարար: Նույն ցանկությունն ունեն նաև երկու թշնամական պետությունների ղեկավարները: Մարդ, ով պատրաստ է անձը մի կողմ դնել, գնալ զրկանքների հանուն Արցախի, հարմար չէ թշնամական պետություններին և Հայաստանի իշխանությանը: Ընդ որում, սա առաջին անգամը չէ:


-Արցախի ընդդիմությունը և Վարդանյանի աջակիցները, ովքեր, ըստ հարցումների, քիչ չեն, ի՞նչ հակառակ քայլեր են պատրաստվում անել:


-Միանշանակ Վարդանյանը հանրային աջակցություն ունի: Այն համեմատելու չէ, ո՛չ Հարությունյանի, և ո՛չ էլ Փաշինյանի հետ: Մենք արդեն 2 ամսից ավելի է շրջափակման մեջ ենք, և եթե չլիներ պետնախարարը, ապա Արցախում քաոս կլիներ և չէր լինելու այլևս այն հավատը, որ մենք պայքարով ինչ-որ բանի կհասնենք: Հիմա արցախցիներն այդ դաժան զրկանքները տանում են՝ հույս ունենալով, որ ինչ-որ կարգավորումներ են տրվում և դրանք կարճաժամկետ չեն լինելու, կարողանալու ենք լուրջ քաղաքական հաջողությունների հասնել: Հիմա այդ զրկանքները կրում ենք գլուխներս բարձր և այդ կերպ աջակցում ենք պետական այրերին, որ քայլեր անեն: Աստված մի արասցե, իրենց ցանկությունները կամ զրկանքները կրելու նպատակները հանկարծ չարդարանան, կարծում եմ,  արցախցիներն այն իրավիճակում են, որ ընդվզում է լինելու:

Հակոբ Խաչիկյան

Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Զսպե՛ք ձեզ»․ լեզվակռիվ ԱԺ-ում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել Գազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստորացնողներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան Ջուր չի լինի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ինչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել ԶԼՄ-ները առանցքային դերակատարություն ունեն իրավունքի գերակայության արժեքներով առաջնորդվող ժողովրդավարական պետության կայացման տեսանկյունից. ՄԻՊ Պլանային անջատումներ՝ մի քանի րոպեից Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր