Երևան, 28.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ես ներկայիս իրավիճակը կանվանեի թույլ ավտորիտարիզմ». Արմեն Բադալյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Նիկոլ Փաշինյանի հրամանով կադրային վերադասավորումներ եղան: Նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ Շիրակի արդեն նախկին մարզպետ Նազենի Բաղդասարյանը՝ վարչապետի օգնական: Քաղաքագետ Արմեն Բադալյանը պատասխանել է թեմային և առհասարակ հանրապետությունում առկա կադրային քաղաքականության վերբերյալ «Փաստ» լրատվականի հարցերին:


-Պարո՛ն Բադալյան, ինչո՞վ է պայմանավորված նրանց նշանակումը հենց այդ պաշտոններին: 


-Մարդիկ հո փողոցո՞ւմ չէին մնալու: Բնականաբար, հենց այդ պատճառով էլ նշանակում է արվել: Թիմակիցներից ով վարչապետի հետ ինչ-որ ճանապարհ է անցել, նա չի ցանկանում փողոցում թողնել, հատկապես որ աշխատավարձը վճարում է ոչ թե իր գրպանից, այլ՝ պետբյուջեից: Որևէ հիմնավոր բացատորություն չկա, թե ինչո՞ւ է մարզպետի պաշտոնից հանել և բերել վարչապետի օգնական: Ո՞րն էր պատճառը, որ նա դադարեցրեց աշխատանքը մարզպետի պաշտոնում և ո՞րն էր պատճառը, որ նշանակվեց օգնական: Եթե որպես մարզպետ վատ էր աշխատում, ապա ինչո՞ւ նոր պաշտոն ստացավ, իսկ եթե լավ էր աշխատում, ապա ինչո՞ւ այն փոխվեց:

Սա վերաբերում է նաև մյուս գործչին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կադրային քաղաքականությունը Հայաստանում կախված է մեկ մարդու ցանկությունից՝ շատ դեպքերում դա ուղղակի բացատրել հնարավոր չէ, կարելի է միայն ենթադրել: Դրանից ելնելով ենթադրում եմ, որ հավատարիմ կադրերին փողոցում չթողնելու համար կարող են նույնիսկ նոր հաստիքներ բացել, ինչ-որ հանձնարարականներ տալ, որ կատարեն:

Կադրային քաղաքականությունը Հայաստանում պետական կառավարման համակարգի տեսանկյունից  անտրամաբանական է,  բայց խիստ տրամաբանական է անձնիշխան կառավարման համակարգի տեսանկյունից: Քանի որ տվյալ պաշտոնյաները գլխավոր անձնիշխանի դեմ որևէ քայլ չեն արել, դրա համար նրանց ինչ-որ պաշտոն է պետք  տալ: Բազմաթիվ նման փոփոխություններ եղել են և լինելու են: Նույն մարդիկ անընդհատ պտտվում են տարբեր պաշտոններում՝ հատկապես, որ շատ պրոֆեսիոնալ մարդիկ չեն ցանկանում աշխատել այս իշխանության հետ:


-Այս պահին Շիրակը մարզպետ չունի, ՄԻՊ համապատասխան թեկնածու չեն գտնում, ՊՆ-ում բազում թափուր հաստիքներ կան , ԲԴԽ-ն ինտերնետային հայտարարությամբ է կադրեր փնտրում և այլն: Սա խոսո՞ւմ է կադրերի սակավ լինելու մասին:


-Դա ևս պայմանավորված է անձնիշխան կառավարման համակարգով: Դա նշանակում է, որ կառավարման ամբողջ համակարգը սպասարկում է մեկ անձի շահերը: Դա տանում է դեպի ավտորիտարիզմ: Դեռևս դրան չենք հասել, բայց գնում ենք դրան: Ես ներկայիս իրավիճակը կանվանեի թույլ ավտորիտարիզմ:

Միջազգային կառույցների կոռուպցիոն զեկույցներից տեսանելի է, որ մենք հետընթաց ենք գրանցել:  Այդ հետընթացն ամբողջ կառավարման համակարգի կողմնակի ազդեցությունն է: Օրինակ, բերված մյուս հաստիքները՝ ՊՆ, ԲԴԽ, դրանք բավականին լուրջ հաստիքներ են: Դա ինչ-որ օգնականի կամ խորհրդականի հաստիք չէ, որ ինչ-որ թուղթ տաս տեղափոխի կամ նման բաներ, որ բոլորին էլ կարելի է նշանակել: Իսկ օրինակ՝ ՊՆ փոխնախարարի հաստիքը բավականին լուրջ է, պահանջվում է պրոֆեսիոնալ կադր, ով պետք է պարտադիր նվիրված լինի գլխավոր անձնիշխանին: Այս երկու հատկանիշներով անձ չեն կարողանում գտնել, դրա համար էլ հաստիքը մնում է թափուր:


-ՄԻՊ-ում նոր թեկնածուի փնտրտուքների մեջ են: Սա և՞ս վերոնշյալ քաղաքականությամբ է պայմանավորված:


-Պաշտոնական բացատրություն չտվեց, թե ինչո՞ւ արդեն աշխատող անձը լքեց պաշտոնը: Այստեղ նույն սկզբունքն է՝ պետք է հեղինակավոր անձ, որը ենթարկվի գլխավոր անձնիշխանին: Ոչ պրոֆեսիոնալ կադրերին նշանակելու դեպքում, նրա վատ  աշխատանքը գցելու է նաև վարչապետի վարկանիշը: Այնուամենայնիվ ներիշխանական համակարգը ցանկանում է, որ այնտեղ զուտ դիզայնի համար ազդեցիկ գործիչ լինի:

Աննա Ավետիսյան

Սա նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. բախվել են ավտոմեքենաներ Անհայտ անձը փորձել է ներխուժել Շոլցի բնակարան Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ Լևոն Դավիդյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր. ՔԿ Հանցանքը թաքցնելու նպատակով դիակները թաղել են տան բակում․ ահասարսուռ դեպք՝ Նախիջևանիկ գյուղում ԱՀ պետնախարարի գլխավորությամբ քննարկվել են քաղպաշտպանությանն առնչվող հարցեր Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ Հայտնի է Գեղարքունիքի մարզում մահացած պարեկի մահվան պատճառը Ոսկու գինը նվազում է Հրդեհ՝ «Մանուշակ» մանկապարտեզում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ Տելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է 36 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի սադրանքները չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. Արարատ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային Երևանում պետք է իշխանափոխություն լինի. Մանե Թանդիլյան Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է վճարումից խուսափելու համար հետախուզվողը Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ Դոլարն ու եվրոն թանկացել են Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Քաբուլում` ԱԳՆ շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր«Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը․ Դմիտրի Պեսկով Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը Ադրբեջանի կառավարությունը եզրակացություններ չի անում հաշվետվություններից. Պետդեպ Փաշինյանը երեկ ծաղրածուի նման 20 մեքենայով գնացել էր Դիլիջան, ծխախոտի 2 բիչոկ էր հավաքում Քաբուլում պայթյունի հետեւանքով 6 մարդ է զոհվել Երևանը՝ աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբՀամացանցում են հայտնվել դատավոր Լիլիթ Կատվալյանի գեղեցկուհի դստեր լուսանկարները ՀՀ հավաքականի մի քանի ֆուտբոլիստ չի մասնակցի Կիպրոսի դեմ խաղին Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը Տոյվո Կլաարը ապրիլի 3-ին այցելի Ադրբեջան. լրատվամիջոցներ Ողբերգական դեպք Գեղարքունիքում․ նշանդրեքից 1 օր անց 31-ամյա պարեկը հանկարծամահ է եղել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 ամսում աճել է 10.9 տոկոսով Ես, հավանաբար, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմեղ մարդն եմ. Թրամփ Պուտինը կմեկնի Թուրքիա Արդբեջանն Արցախի ներկայացուցիչներին կրկին առաջարկել է հանդիպել Բաքվում Խոշոր վթար. մահացել է 4 մարդ Պղնձի գինը նվազել է ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը (տեսանյութ) Ստեփանակերտում կենցաղային գազի արտահոսքից տանը հրդեհ է բռնկվել Թշնամին փորձել է առաջխաղացում կատարել․ ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Մահացել է Երվանդ ԱզատյանըՅոթ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ո՞րն է ելքը. Շատ համառոտ. Վարդան Ոսկանյան