Երևան, 09.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Չափազանց մեծ ճոխություն է ունենալ Հենրիխ Մխիթարյան, բայց չանել ամեն հնարավորն ու նույնիսկ անհնարը նրան վերադարձնելու համար»

ԲԼՈԳ

Հայաստանում ՈՒԵՖԱ-ի մեդիա ներկայացուցիչ Մհեր Խուդավերդյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Շարունակենք Հենրիխի հավանական վերադարձի թեման.

Հայաստան - Թուրքիա հանդիպումը սարերի ետևում չէ, և օր օրի ակտիվանում են խոսակցությունները Հենրիխի հավաքական վերադառնալ կամ չվերադառնալու մասին։

Հարցերը շատ են, պատասխանները` ոչ:

Կարծում եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ անգամ ավելորդ է քննարկել՝ արդյո՞ք Հենոն պետք է հավաքականին, թե՞ ոչ, սա պարզ ճշմարտություն է. Հենոն երբևէ խաղացած լավագույն հայ ֆուտբոլիստն է, և քանի դեռ նա խաղում է, ուրեմն պետք է հավաքականին, նամանավանդ, երբ դիտում ենք նրա ելույթները «Ինտերի» կազմում։

Չեմ ցանկանում նաև խոսել Հենոյի հեռանալու պատճառներից, ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ այնպես է, ինչպես հենց ինքն է ասել իր հրաժեշտի խոսքում։

Բայց կա շատ մեծ մի բայց...

Եթե անգամ Հենոն անցած տարի համարում էր, որ ամեն ինչ տվել է հավաքականին, ապա այս տարի իրավիճակը մի փոքր այլ է, Հենոն էլ է հասկանում, որ դեռ տալու շատ բան ունի և, որ ավելի կարևոր է, ստանալու շատ բան ունի։ Հենոյի դարաշրջանը պիտի գեղեցիկ ավարտվի և Գերմանիայից կրած 1-4 հաշվով պարտությամբ չի կարելի ավարտել այս գեղեցիկ պատմությունը։

Իհարկե, Հենոն Դոմինիկ Տորետոն կամ Սարդ-Մարդը չէ ու փաստ չի, որ նա կգա ու միայնակ կջախջախի Թուրքիայի բավականին ուժեղ հավաքականին, բայց նա հենց այն մեկն է, առանց որի ցանկացած արդյունք կիսատ կլինի, եթե խաղը բացասական ավարտ ունենա առանց Հենոյի, պիտի ասենք` «այ, որ Մխիթարյանը լիներ, սենց չէր լինի», իսկ եթե նրա գալուց հետո էլ արդյունքը գոհացուցիչ չլինի, առնվազն կիմանանք, որ ամեն ինչ փորձել ենք և սա մեր մաքսիմումն է։

Հասկանում եմ նաև, որ նրա գալու մեջ մի քանի վտանգ կա` հասարակության չափից դուրս մեծ պահանջները, այդ նույն հասարակության մի ստվար զանգվածի (առնվազն կեսից ավելիի) «մեգախելացի» վերլուծությունները, «առանց Հենո ավելի լավ ենք խաղում» անհայտ ծագման թեզը և էլի մանր մունր բաներ, որոնք չեմ էլ ուզում հիշատակել։

Սակայն նույնիսկ այս ամենի հետ մեկտեղ Հենոն պիտի վերադառնա, այո, գուցե նա կրկին իրեն հարվածի տակ դնի ու քավության նոխազ դառնա, բայց պիտի գա, այդպիսին է լեգենդների ճակատագիրը, ո՞ւմ չեն փնովել սեփական երկրպագուները, այսպիսի «բախտի» արժանացել են Ռոնալդուն, Մեսսին, Բենզեման, Կասիլյասը և այլք։ Հանուն արդարության պիտի ասեմ, որ իսկական երկրպագուները Հենոյին երբեք չեն սուլել, երբեք։

Եվ, վերջիվերջո, մեր պես երկրի համար չափազանց մեծ ճոխություն է ունենալ Հենրիխ Մխիթարյան, բայց չանել ամեն հնարավորն ու նույնիսկ անհնարը նրան վերադարձնելու համար»։

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս Գրիգորյանը արձագանքել է՝ հնարավո՞ր է բացվող հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնի ՌԴ ԱԴԾ «ՀայաՔվե» -ի հանրային հանդիպումն անցավ մարդաշատ և տեղեկատվական առումով՝ խիստ հագեցած Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Հայաստանի փոխվարչապետը խոսել է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան Գոհ եմ, անձնապես ուրախ եմ դատարանի վճռից. Աշոտ Փաշինյան Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը 15 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյան Սոչիում մեկնարկել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը ոչ պաշտոնական միջավայրում (լուսանկար) «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավովԵրևանի նախկին քաղաքապետը դատարանում պարտվել է Իշխան Սաղաթելյանին Ոսկու արժեքը կայուն է Մեկնարկել են միասնական քննությունները ԱՄՆ-ն դեֆոլտի շեմին է, ի՞նչ կարող է սպառնալ ՀՀ ֆինանսական շուկային. պարզաբանում է փոխնախարարը Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին Պուտինը հանդիպում կունենա Փաշինյանի հետ. Պեսկով Կալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղադրանքը. փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են Գլուխ եմ խոնարհում հերոսների մայրերի առաջ, այդ թվում` տիկին Գայանեի, բայց ամեն դեպք պետք է իրավական գնահատական ստանա․ Աշոտ Փաշինյան Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկրների միջև առկա թյուրիմացությունները Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից Ադրբեջանը ռազմատրանսպորտային ինքնաթիռներ է գնում Իտալիայից Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Մինչև 10 ժամ ջուր չի լինի Արցախի ընդդիմադիր ճակատը լուրջ գլխացավանք է դարձել ապիկար իշխանությունների համար Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան Կամչատկայի ափերի մոտ 1 օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանը հրաձգային զենք է կիրառել. նոր հաղորդագրություն Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ․ Արամ Ա Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) «Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺՀայաստանի ու Ադրբեջանի միջև հետագա բանակցությունների ժամկետները դեռևս անորոշ են. ԱՄՆ պետքարտուղարություն (տեսանյութ) Կանցկացվեն երթեր և հանրահավաքներ. «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնությունն ընդլայնում է համագործակցությունը «Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ. Ավետիք Չալաբյան Նոր հաղորդագրություն Արցախից Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ․ Արամ Ա-ն՝ Կանադայի վարչապետին Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում Վերին Լարսի թողունակությունը կավելանա 15-20 տոկոսով. ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին մի փոքր էժանացել է «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Լևոն Արոնյանը չի ցանկանում մեկնել Բաքու Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել Հայ գործարարների ասոցիացիան ամփոփում է երկու տարվա ներդրումային գործունեության արդյունքներըՀայ-ռուսական համալսարանի նոր ռեկտոր է նշանակվել