Ереван, 18.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բարբեքյու. ինչո՞վ է այն տարբերվում սովորական խորովածից. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բարբեքյու պատրաստելու սարքը բաղկացած է մետաղական ցանցից, որի օգնությամբ բաց կրակի վրա ուտեստներ են պատրաստում։ Ամենից հաճախ նման մեթոդ օգտագործվում է միս խորովելու համար: Նշենք, որ բարբեքյուն վերջնական իմաստով, ըստ էության, մեր սովորական խորովածն է, սակայն հիմա կխոսենք միս խորովելու ամերիկյան համարվող մեթոդի՝ հենց բարբեքյուի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ շատերը Ամերիկան են համարում բարբեքյուի ծննդավայրը, բայց դա միանգամայն սխալ է: Ավելի քան երեք հազար տարի մարդկությունը օգտագործում է տարբեր սարքեր կրակի վրա միս խորովելու համար: Բարբեքյուի գյուտի մասին կան մի քանի տեսություններ:

Հաիթի կղզու աֆրիկյան բնակչությունն է ժամանակին օգտագործել միս խորովելու նմա ն ա տիպ մե թոդ, այն կոչ վ ե լ է «Barbacoas» և առաջին անգամ հիշատակվել է 1553 թվականին իսպանացի պատմաբան Սիեզա դե Լեոնի «Պերուի տարեգրություն» գրքում: Դա կատարվել է հետևյալ կերպ. արևադարձային ծառերի ճյուղեր են հավաքել, այրել են դրանք, ապա դանդաղ մխացող ածուխների վրա միս խորովել: Դա կատարելու համար տեղի բնակիչները ածուխների վրա ոչ չոր ճյուղերից հյուսված ցանցերի վրա խորովելու սնունդն են դրել: Արդյունքում խորոված ուտեստը ունեցել է ծխի բույր: Հաիթցիները եղել են այն կարծիքին, որ ծխի հոտը քշում է չար ոգիներին: Բացի դա, ենթադրվել է, որ խորոված մսի հոտն էլ վանել է վայրի կենդանիներին:

Գոյություն ունեն նաև ենթադրություններ, որ բարբեքյու տերմինը գալիս է ֆրանսիական «barbe a gueue» անվանումից, ինչը թարգմանվում է որպես «մորուքից մինչև պոչ»: Այդ զվարճալի արտահայտությունը կարելի է բացատրել այն փաստով, որ այն ժամանակ ֆրանսիացիները որսի կամ ընտանի կենդանիներին խորովել են ամբողջական, առանց կտրատելու: Խորովելու նման մեթոդը լայն տարածում է ունեցել: Ընդ որում, այն ժամանակ խոզի կողերը՝ չալաղաջները, համարվել են խորովածի ամենաէժան ու ամենացածրորակ միսը: Բայց հետո ԱՄՆ-ում ստրկատիրության ծաղկման ժամանակ աֆրոամերիկացիների մոտ տարածում է գտել խոզի կողերից բարբեքյուն, և աֆրոամերիկացիների կողմից պատրաստման այդ եղանակը հնարավորություն է տվել ստանալ հիանալի ուտեստներ: 19-րդ դարի կեսերին բարբեքյուի մեթոդը սկսել է լայն ժողովրդականություն վայելել Ամերիկայում:

Նորաձև է դարձել հանգստյան օրերին գյուղ գնալը կամ տան բակում կրակի վրա միս խորովելը: Բարբեքյուն այնքան տարածված է դարձել, որ սկսել են բացվել բարբեքյուի գրիլ-բարեր, տարածում են ստացել բարբեքյուի համար նախատեսված հատուկ քարե վառարանները: 1897 թվականին Հենրի Ֆորդը արտոնագրել է հատուկ փայտածուխ՝ նախատեսված բարբեքյուի համար: Արդյունքում պատրաստման գործընթացը դարձել է ավելի հեշտ և արագ: 1950-ականներին Չիկագո քաղաքի բնակիչ, եռակցող Ջորջ Սթիվենը փոփոխել է բարբեքյուի՝ գոյություն ունեցող գրիլ սարքը և հորինել գրիլով հնոցը: Սկզբի համար նա տանիք է ստեղծել բարբեքյուի սարքի համար, որն ուտեստը պաշտպանել է անձրևից և փոշուց: Իրականում նա ընդամենը մետաղյա ծովային բոյլերը կտրելով երկու մասի է բաժանել և ներքևում մի քանի անցք բացել՝ օդի շրջանառությունը բարելավելու համար:

Որոշ ժամանակ անց այդ ամենը դրվել է եռոտանու վրա: Գյուտն անմիջապես հայտնի է դարձել նրա ծանոթների շրջանում և շուտով գրավել է ամբողջ Ամերիկան և ապա տարածվել այլ երկրներում: Հետագայում բարբեքյուի սարքն ավելի ու ավելի է կատարելագործվել: Սարքի նորարարություններից բացի փոփոխվել և նորարարեցվել է նաև բարբեքյուի բաղադրատոմսը: Սկսել են օգտագործել մարինադների և սոուսների նոր տեսակներ: Բարբեքյուի սարքի վրա սկսել են խորովել ոչ միայն միս, այլ նաև թռչնամիս, ձուկ, նրբերշիկներ, ծովամթերք: Սովորական է դարձել նաև նման եղանակով բանջարեղեն և միրգ խորովելը:

Հետագայում՝ 1980-ականներին, հորինվել են գազի և էլեկտրաէներգիայի հիման վրա աշխատող բարբեքյու սարքեր, իսկ Բիլլ Բեստը անգամ այդ նպատակի համար ստեղծել է ինֆրակարմիր այրիչով բարբեքյու սարք: Ներկայում վաճառքում կան ինչպես անհատական օգտագործման, այնպես էլ հատուկ սրճարանային կամ ռեստորանային բարբեքյու սարքեր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьГаджиев обсудил с чиновниками Госдепа отношения Еревана и Баку Баграт Србазан: Делается попытка переложить ответственность на жителей села, это проблема 2-3 домов или проблема государства? Алиев и Лукашенко посетили район Варанды оккупированного Арцаха Баграт Србазан: Мы встретились с АНК и поговорили о процессах и их позиции (Видео) Губернатор Тавуша проводит встречу с жителями села Киранц Нарек Малян: Вся агентская резидентура Южного Кавказа будет перенесена на территорию Армении Дорога, ведущая в село Киранц, перекрыта полицией, жители перекрыли межгосударственную дорогу АМИО Банк выпустил драмовые облигации Давид Ананян: Пришло время нам под председательством Баграта Србазана проявить решительность и радикальность в наших действиях и решениях Въезд в село Киранц все еще закрыт: жители ночью оставались на трассе Баграт Србазан: Я не отступлю от этой борьбы Администрация разозлилась от слова «просьба»Компания Ucom поздравляет всех с днем телекоммуникаций Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера ГригорянаУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом Некоторые члены движения «Тавуш во имя Родины» отправляются в село Киранц Начальник полиции Тавуша ведет переговоры с жителями села Киранц: он уговаривает их открыть дорогу Экономист: Валютный рынок достаточно чувствителен к политическим процессам