Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարտի 1-ի կազմակերպիչները փորձում էին ամեն ինչ անել, որպեսզի սասանեն Հայաստանի ներքաղաքական կայունությունը. Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ
Մարտի 1-ի թեման Հայաստանում ամենաշահարկված թեման է: 44-օրյա պատերազմում 5000-ից ավելի զոհեր տված, 2022թ. սեպտեմբերյան պատերազմում 250 զոհ տված, Ազատ գյուղի այսպես կոչված կացարանում 15 զինծառայողների հրդեհի մատնած Նիկոլի կառավարությունն այսօր կրկին վայնասուն է բարձրացնելու 2008թ. մարտի 1-ի թեմայով:
 
Իրադարձությունները ցույց են տվել, որ իշխանության եկած պոպուլիստների համար, ազգությամբ հայերի կյանքերի հաշվին սեփական ծրագրերն առաջ տանելը կարծես թե դարձել է գործելաոճ: Որտեղ իրենց է պետք` թմբկահարում են, որտեղ պետք չէ` մոռացության են տալիս:
 
Նիկոլը հայտարարեց, որ մարտի 1-ի գործը բացահայտված է, իսկ սպանությունների մեղավորներն այդպես էլ առ այսօր չեն բացահայտվել: Երկրորդ նախագահի դեմ հարուցված շինծու գործով և դատարանի վճռով էլ հիմնավորվեց, որ 2008թ. գործող իշխանությունը որևէ կապ չունի մարտի 1-ի կազմակերպման հետ և իր գործողություններում առաջնորդվել է բացառապես օրենքի շրջանակներում:
 
Իսկ ու՞մ էր ձեռնտու մարտի 1 կազմակերպելը, եթե ոչ 2008թ-ին հարթակից անկարգություններ ու բախումներ հրահրած այն ժամանակվա որոշ ընդդիմադիրների:
 
Մարտի 1-ի կազմակերպիչները փորձում էին ամեն ինչ անել, որպեսզի սասանեն Հայաստանի ներքաղաքական կայունությունը և թուլացնեն Ռոբերտ Քոչարյանից հետո նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի բանակցային դիրքերն Արցախի հարցում: Երկրորդ և երրորդ նախագահները կարողացան կանխել երկիրը ցնցումների տանող ներքաղաքական դիվերսիան և ամուր պահել Հայաստանի բանակցային դիրքերը:
 
2018թ.-ին նույնաբովանդակ ընդդիմությունը (այսօրվա իշխանությունը) ցանկանում էր կրկնել նույն մարտի 1-ը: Երբ Սերժ Սարգսյանը տեսախցիկների առկայությամբ ասում էր «մոռացե՞լ եք մարտի 1-ը», շատերն ընդունեցի դա որպես սպառնալիք: Այնինչ, 2018թ-ի ապրիլ-մայիսին «Իմ քայլը» շարժումը պատրաստ էր ժողովրդին տանել քաղաքացիական բախումների ու ցնցումների` եթե Նիկոլը չընտրվեր վարչապետ («կամ ես կլինեմ վարչապետ, կամ այս երկիրը վարչապետ չի ունենա» Ն.Փ.):
 
Հանուն Արցախի, հանուն Հայաստանի և հանուն հայ ժողովրդի` նախորդ իշխանությունը հրաժարական տվեց, որովհետև այլընտրանքը` բռնի ուժով շարժումը կասեցնելու և իշխանությունը պահելու մեջ էր լինելու` ինչը կարող էր վնասեր Հայաստանի իմիջին, խաթարեր ներքաղաքական կայունությունը և թուլացներ բանկցային դիրքերը: Նախորդ իշխանությունը չգնաց այդ ճանապարհով:
 
Այսօր, խայտառակ պարտությունից ու Արցախի մեծ մասի կորստից հետո շատերն են մեզ մեղադրում, թե ինչու՞ 2018թ. իշխանությունը հանձնեցինք և ինչու՞ ամեն գնով չպահեցինք այն: Գուցե հիմա, ստեղծված իրավիճակում արդարացված են այդ տեսակետները, սական միայն հետին թվով և մի պայմանով: Իսկ արդյո՞ք բոլոր այդ ասողները գիտակցել ու հասկացե՞լ են, թե ո՞րն էր մարտի 1-ի կազմակերպիչների բուն նպատակը:
 
Աստված լույսի մեջ պահի 2008թ. մարտի 1-ի անմեղ զոհերի հոգիները:
 
Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրաՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասինՌիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդՔաղցկեղ, որը «սպասում է 40 տարի». մեզոթելիոմայի թաքնված համաճարակ ԱՄՆ-ում Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող Երգիչ Ջեյսոն Դերուլոյին համացանցում խստորեն քննադատել են՝ իր 1 միլիոն դոլար արժողությամբ շնաձկների ակվարիումի համարԻրանի մասնակցության բացակայության դեպքում Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգը դատապարտված է ձախողման. ԱրաղչիԿորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքումԵրկու տարում 117% աճ․ Իրանը մեծացնում է արդյունահանումը խոշորագույն գազային նախագծումԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել էՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան«Ռեալը» համաձայնության է հասել Մարկ Կուկուրելյայի հետ Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին. «Մենք գաղափարներ ունենք, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը»Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանՊարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են. Իրանի նախագահԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն ու «Volkwagen»-ըՊուտինը հեռախոսով շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում էԳիտնականները մշակել են գել դեղերն ուղիղ կերակրափող հասցնելու համար