Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Գնում եմ այնտեղ, որտեղից հետ գալու հավանականությունը շատ քիչ է». հայր ու որդի Հովհաննիսյաններն անմահացել են Ջրականում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր հայր և որդի Կարեն և Նարեկ Հովհաննիսյանների մասին ենք պատմելու: Տիկին Հասմիկի խոսքով, ամուսինը հոգատար էր, ընտանիքին նվիրված: «Պատերազմ ևս ընտանիքի համար գնաց: Մեր տղային չկարողացանք հետ պահել, որ կամավոր չմեկնի: Կարենն էլ ասաց՝ իմ տղան գնում է, մնում եմ, որ ի՞նչ անեմ: Մեկ պատերազմ արդեն տեսել էր, 1992-94 թթ. մասնակցել էր ռազմական գործողությունների, վիրավորում ստացել, գիտեր, թե ինչ բան է պատերազմը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի կինը: 27 տարի կլիներ, ինչ ամուսնացած էին:

«Իրար ավելի փոքրուց էինք ճանաչում, դպրոցում միասին էինք սովորել, մի թաղամասում էինք ապրում: Սկզբում դասընկերներ էինք, հետո ընկերներ, իսկ հետո ընտանիք դարձանք»,-հավելում է զրուցակիցս:

Կարենն ու Հասմիկը որդի և դուստր ունեն: Այս պատերազմում տիկին Հասմիկը նաև որդուն է կորցրել: «Նարեկը շատ մեծ սիրո պտուղ է: Խելացի ու բանիմաց, նաև աշխույժ տղա էր: Բարձր գնահատականներով ավարտել էր Երևանի հայ-հունական պետական քոլեջի Խմորման և գինեգործության բաժինը, գարեջրի մասնագետ էր, հետո ընդունվել Ագրարային համալսարանի գինեգործության բաժնի միանգամից երկրորդ կուրս: Միաժամանակ աշխատում էր նաև Երևանի գարեջրի գործարանում: Երրորդ կուրսի ուսանող էր, երբ պատերազմն սկսվեց, երբ մեր բոլոր երազանքներն ու նպատակները կիսատ մնացին»: Տիկին Հասմիկի խոսքով, որդին փոքրուց սիրել է իր մասնագիտությունը, պապիկն էլ այդ մասնագիտությունն ուներ, և Նարեկը նրա հետ հաճախ էր գործարանում լինում: Նարեկը 2015-2017 թթ. ծառայել էր Ասկերանում, Ապրիլ յան պատերազմի մասնակից էր:

«Պատերազմի օրերին 102 օր դիրքերից չիջավ, ավագ սերժանտ էր, երբ զորացրվեց: Հայր ու որդի շատ լավ գիտեին՝ պատերազմն ինչ է, ճանաչում էին թշնամու ձեռագիրը, պատահական չէր, որ առաջին օրերին մեկնեցին ռազմադաշտ: Որդուս ասացի՝ մեկ օր սպասի, տեսնենք, թե ինչ է կատարվում, պատասխանեց՝ չե՞ս հասկանում, որ տղերքը մենակ են: Այլևս անիմաստ էր որևէ բան ասել»,-նշում է տիկին Հասմիկը:

Վերհիշում ենք պատերազմի օրերը: «Նարեկը պատերազմը սկսվելուց հետո ծանուցագիր ստացավ, գնում էր զինկոմիսարիատ, ասում էին՝ գնա, առավոտյան կգաս, հետո գնա, վաղը կգաս: Տղաներն ըմբոստացան, թե մեզ տանում, բերում եք: Սկսեցին կամավոր ջոկատներ կազմել, այդ պահին մի մարդ ասաց՝ գնում եմ Ստեփանակերտ, մեքենայիս մեջ տեղ ունեմ, Նարեկն էլ արձագանքեց՝ գալիս ենք: Շատ արագ ստացվեց ամեն ինչ: Մեր հարևաններից մեկին ասել էր՝ գնում եմ այնտեղ, որտեղից հետ գալու հավանականությունը շատ քիչ է»: Հայր ու որդի Երևանից հասնում են Ստեփանակերտ:

«Նարեկը սկզբից գնացել էր Ասկերանի այն զորամասը, որտեղ ծառայել էր: Ասել էին՝ տեղ չունենք այստեղ, մեր զինվորները շատ են: Մատաղիսից էլ հետ էին ուղարկել, չգիտեմ, թե ինչ պատճառով: Հետո ամուսինս նկար ուղարկեց, գրել էր՝ «գնացինք Ջաբրայիլ»: Կապի մեջ էի իրենց հետ, ասացի՝ Կարե՛ն, խնդրում եմ, հետ եկեք: Պատասխանեց՝ էլ չենք կարող: Չգիտեմ՝ այդ պահին ինչ մտածեց, ինչեր էին արդեն տեսել»: Վերջին անգամ ամուսնու և որդու հետ տիկին Հասմիկը զրուցել է հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան, հոկտեմբերի 3-ին արդեն նրա զանգերն անպատասխան են մնացել: «Մեզ որևէ մեկը հետագայում կոնկրետ չասաց, թե երբ են զոհվել, բայց գիտենք, որ այդ գիշեր Ջրականում երևի ամենամեծ մարտն էր եղել: Նարեկը նաև հոկտեմբերի 2-ի գիշերն ընկերներին նամակ էր գրել՝ «բոյ ենք տալիս, չենք մեռել»: Առավոտյան արդեն իր հեռախոսին պատասխանող չեղավ: Հոկտեմբերի 11-ին թուրքական ինչ-որ էջում տեսանյութ էին տեղադրել, զոհված տղաներն էին, Նարեկը ճանապարհին էր ընկած, տեսանյութը դիտելուց հետո զգացողություն ունենք, որ հետ է դարձել, շրջվել դեպի հայրը և…»:

Կարեն և Նարեկ Հովհաննիսյանների մահվան տարելիցն ընտանիքը նշում է հոկտեմբերի 3-ին՝ որպես վերջին զանգի ու նամակի օր: Հիմա հայր ու որդի միասին են՝ Եռաբլուրում: «Մենք ենք գտել իրենց, ամեն տեղ գնում էինք, մեզ ասում էին՝ նահանջել ենք, չենք կարող այդ տարածքներ մտնել: Բայց իմ տղան մեկ րոպե չմտածեց նահանջելու մասին, առաջին իսկ օրերին մեկնեց ռազմադաշտ: Այդ տեսանյութով անգամ նախարարություն եմ գնացել: Ընկերները, հարազատները, բոլորս իրենց էինք փնտրում: Հոկտեմբերի վերջն էր, տեղեկացանք, որ Ջրականից 26 դի են փոխանցել հայկական կողմին: Ընկերները գնացին Մեծամորի դիահերձարան, զանգեցին՝ Նարեկին գտել ենք, բնական է՝ հայրն էլ իր հետ էր, իրենց ինքնությունը հաստատեցին նաև ԴՆԹով: Հուղարկավորության օրն արդեն լրացել էր իրենց մահվան քառասուներորդ օրը»:

Ի՞նչն է ուժ տալիս տիկին Հասմիկին «կյանքը շարունակելու» համար:«Ինձ միայն աղջիկս է ուժ տալիս: Պահ է գալիս, որ սպառվում եմ, բայց դժվար պահերին նայում եմ աղջկաս ու ասում՝ իրենք Աննային իմ հույսով են թողել: Հիմա Աննան ուսանողուհի է, իրեն միշտ ասում եմ՝ Նարեկի կիսատ թողածը դու պիտի լրացնես, երբ իմ գործն այստեղ ավարտեմ ու գնամ հայրիկի ու եղբորդ մոտ, պետք է պարզ ճակատով կանգնեմ իրենց առջև ու ասեմ՝ ձեզ չկարողացա հետ պահել պատերազմ մեկնելուց, բայց մի կարևոր գործ արեցի՝ մեր աղջկան հասցրեցի իր նպատակներին»:

Հ. Գ. - Կարեն Հովհաննիսյանն Արցախյան առաջին պատերազմից հետո պարգևատրվել է «1992-1994 թթ. Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Մայրական երախտագիտություն» մեդալով: 44օրյա պատերազմից հետո հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Կարենի որդին՝ Նարեկ Հովհաննիսյանը, ժամկետային զինծառայության ընթացքում արժանացել է պատվոգրերի, հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին