Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արևմուտք-Ռուսաստան բախումը ինչ-որ առումով տեղափոխվում է նաև Հարավային Կովկաս». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարավային Կովկասում Արևմուտքի ակտիվությունը բացառապես ռուսական ազդեցությունը թուլացնելու տրամաբանությամբ է պայմանավորված: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգայնագետ, պատմաբան ու էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանը:

«Այս տրամաբանությունը տարածաշրջանում անկայունություն, թե կայունություն կբերի, Արևմուտքին, մեծ հաշվով, չի հետաքրքրում: Ինքն իր առջև Ռուսաստանի դիրքերն ամեն գնով թուլացնելու նպատակ է դրել՝ լինի Արցախում, Հայաստանում, Վրաստանում, թե ցանկացած այլ երկրում, և հետևանքներն իրենց չեն հետաքրքրում: Նախօրեին Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունները Արևմուտքի հենց նշված քաղաքականության արդյունքն էին: Վրաստանում քննարկվող օտարերկրյա գործակալների մասին օրենքը ընդունված է ԱՄՆում, և այն ԱՄՆ-ում ավելի խիստ է գործում, քան նույն ՌԴ-ում: Մինչդեռ ԱՄՆ-ը հայտարարում է, որ Վրաստանն իրավունք չունի այն ընդունել՝ իրեն կարելի է, մյուսներին չի կարելի տրամաբանությամբ: Եվ խնդիրը ոչ թե օրենքին դեմ լինելն է, այլ ռուսական ազդեցության գործիք դիտարկելը»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նույն տրամաբանությամբ Արևմուտքը գործում է նաև Արցախի, Հայաստանի դեպքում:

«Նույն տրամաբանությամբ նպատակ ունեն այստեղից դուրս մղել ռուսական ազդեցությունը, վերջնարդյունքում՝ Արցախից դուրս մղել ռուս խաղաղապահներին, ՀՀ-ից՝ ռուսական զորքերը, հնարավոր պատերազմների հավանականությունն իրենց առանձնապես չի հետաքրքրում: Իրենց համար ռուսներին դուրս մղելն է կարևոր, իսկ այն հարցում, թե դրանից հետո առաջացած վակուումն ով կփակի, Արևմուտքի համար ամենատեսանելի թեկնածուն Թուրքիան է: Այստեղ ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ ֆրանսիական զորքեր են գալու: Այդ սցենարի դեպքում թուրքական ազդեցություն է լինելու: Որքան էլ Թուրքիայի հետ վատ հարաբերություններ ունենան, ամեն դեպքում, իրենք տարածաշրջանը թուրքական ազդեցության գոտի են դիտարկում ու այդ տրամաբանությամբ էլ գործում են»,-շեշտեց փորձագետը:

Արմեն Մանվելյանի խոսքով, ամեն դեպքում, տարածաշրջանում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ուղիղ բախում չի լինելու. «Արևմուտքը ոչ թե ուղիղ, այլ ուրիշ երկրների, այլ ուժերի տեսքով է գործելու, ինչպես Ուկրաինայում է, որտեղ մարդիկ, կոպիտ ասած, զոհվում են Արևմուտքի շահերի համար: Ուկրաինան զոհ է, որին բոլոր կողմերն ընդամենն օգտագործում են: Նույնն էլ մեր տարածաշրջանին է վերաբերում, և պարզ է, որ ֆրանսիական ու բրիտանական զորքերը չեն գա ու բախման մեջ չեն մտնի: Միևնույն ժամանակ, կփորձեն օգտագործել Հայաստանին, Ադրբեջանին, մյուս երկրներին: Կփորձեն սրել իրավիճակը հատկապես Արցախում, քանի որ այս փուլում պարզ է, որ Արցախի շրջափակումը հօգուտ իրենց է, քանի որ ասում են՝ «տեսեք՝ ՌԴ-ն թույլ է ու չի կարողանում լուծել Արցախի ապաշրջափակման հարցը: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով արդեն իսկ առկա ԱրևմուտքՌուսաստան բախումը՝ այն այս փուլում ինչոր առումով տեղափոխվում է նաև Հարավային Կովկաս, քանի որ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանի շուրջ լարվածության գոտիներ ստեղծել»:

Իսկ թե այս պարագայում ինչ խնդիրների կարող են բախվել առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, Արմեն Մանվելյանը նշեց. «Քանի որ Հայաստանում ոչ ադեկվատ իշխանություններ են, այդ հանգամանքը էլ ավելի է սրում մեր վիճակը: Մենք իրավիճակի զոհն ենք, ու բոլոր կողմերից մեզ հարվածում են, իշխանություններն էլ ընդամենը լուծում են իշխանության մնալու խնդիրը: Թե ինչ կլինի հայության հետ թե՛ Արցախում, թե՛ նաև Սյունիքում, Վարդենիսում, իրենք, մեղմ ասած, թքած ունեն: Մեր վիճակն այս տեսանկյունից իսկապես շատ բարդ է, և այս իշխանությունների պարագայում լուծումներ գոյություն չունեն»:

Մանվելյանի դիտարկմամբ, ՀՀ այս իշխանություններն իսկապես ուզում են դեպի Արևմուտք քաղաքական վեկտորի փոփոխություն անել, բայց դրա համար իրենց երաշխիքներ են պետք Արևմուտքից. «Այդպիսի երաշխիքներ Արևմուտքը չի տալիս, որովհետև սկզբունքորեն իրենց ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ այս իշխանությունը պետք չեն: Իրենք մեզ առնչվող հարցերը որպես մանրադրամ են օգտագործում: Երբ մի օր ռուսների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստեն, և այդ օրը գալու է, կծախեն և՛ Հայաստանի, և՛ Ուկրաինայի իշխանություններին՝ ելնելով իրենց շահերից: Այդպես անում են բոլոր խոշոր գերտերությունները: Սկզբից առճակատում, պատերազմում են, հետո նստում են սեղանի շուրջ: Այս պարագայում անգամ պարզ չէ, թե փոքր երկրների համար ավելի վտանգավոր են ռազմական գործողություննե՞րը, թե՞ որ դրանք բանակցությունների սեղան են տեղափոխվում: Այդ բանակցություններում, ամեն դեպքում, զոհ կգնան այն երկրները, որոնք ծառայել են սրան կամ նրան»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Սևանում անչափահասների մասնակցությամբ uպանություն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրական շչակներ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրաՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասինՌիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդՔաղցկեղ, որը «սպասում է 40 տարի». մեզոթելիոմայի թաքնված համաճարակ ԱՄՆ-ում Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող Երգիչ Ջեյսոն Դերուլոյին համացանցում խստորեն քննադատել են՝ իր 1 միլիոն դոլար արժողությամբ շնաձկների ակվարիումի համարԻրանի մասնակցության բացակայության դեպքում Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգը դատապարտված է ձախողման. ԱրաղչիԿորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքումԵրկու տարում 117% աճ․ Իրանը մեծացնում է արդյունահանումը խոշորագույն գազային նախագծումԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել էՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան«Ռեալը» համաձայնության է հասել Մարկ Կուկուրելյայի հետ Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան