Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ազիզն արև էր մեր տան մեջ, ասում էր՝ քանի կյանք ունենամ, կուզենամ՝ դուք իմ ծնողները լինեք». հրետանավոր Ազիզ Աղաջանյանն անմահացել է 2020 թ. հոկտեմբերի 19-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Օտարն էլ Ազիզի մասին կպատմի նույնը, ինչ ես ձեզ կասեմ: Շատ աշխույժ երեխա էր: Անասելի ուժեղ էր, բայց չափից դուրս խղճով: Երբեք ուրիշին չէր վնասի: Ինձ միշտ «տանջում էր» իր բնավորության այդ գիծը, որ դեռ փոքրուց իրեն կարող էր զոհաբերել ուրիշի համար: Այնքան հեռատես էր, շատ հեռուն էր մտածում, ամեն մեկը չէ, որ իր միտքը կարողանում էր հասկանալ: Ընկերասեր էր ու նվիրվող, իր բոլոր ընկերները մի տեսակ ընտրված էին, բոլորը՝ լավ սովորող տղաներ, վատ սովորություններ չունեին: Եթե իրենց մեջ ինչ-որ մեկը շեղվեր հաստատված կանոններից, ինքնաբերաբար իրենց շրջապատից դուրս էր մնում: Բանակում ևս ընկերներ ուներ, բայց ազատ ժամանակն օգտագործում էր ընկերուհու հետ զրուցելով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մելանյան՝ Ազիզի մայրիկը:

Որդին դեռ մանկության տարիներից սպորտով է զբաղվել՝ քիքբոքսինգ, կարատե: «Իսկ դպրոցական տարիքում նաև շախմատի է հաճախել: Դպրոցում առաջին տարիներին գերազանց էր սովորում, հետո՝ հարվածային, դե, տղա էր: Մաթեմատիկա առարկայից շատ ուժեղ էր, ուսուցչուհին ևս միշտ դա շեշտում էր: Ասում էր՝ երբ մաթեմատիկայից թեստ պիտի գրեն, իրեն 60 հարց եմ հանձնարարում, մյուսներին՝ 20, բայց անգամ այդ դեպքում ինքը 15 րոպեում ավարտում է առաջադրանքը: Իր միտքը շատ ճկուն էր: Նաև լեզուներ էր սիրում, սկսեց անգլերեն պարապել: Երբ պետք է մասնագիտական ընտրություն կատարեր, որոշեց ծրագրավորող դառնալ»,-հավելում է զրուցակիցս:

Քրտնաջան պարապմունքների արդյունքում 2019 թ.-ին Ազիզն ընդունվեց Ամերիկյան համալսարան, բայց ուսանող լինել չհասցրեց. «105 միավոր էր ստացել: Երբ համալսարանից եկան, մեզ ասացին, որ քիչ ուսանողներ են առանց հարցազրույցի ընդունվում համալսարան, նրանցից մեկն Ազիզն էր: Դպրոցն ավարտելուց հետո քննությունները հանձնեց, հետո միանգամից զորակոչվեց բանակ, երբ արդեն մայիսին լրացել էր 18-ամյակը: Կարող էինք հետաձգել ծառայության ժամկետը, բայց ինքը շուտ էր ուզում գնալ՝ շուտ ծառայեմ, հետ գամ»: Ծառայության մասին խոսելիս մայրիկը վերհիշում է որդու մանկությունից մի դրվագ. «Առաջին դասարան էր, ծնողական ժողով էի գնացել, ուսուցիչը պատմեց: Ասաց՝ վրան էինք պատրաստում, Ազիզի վրանի վրա ո՛չ պատուհան կար, ո՛չ դուռ: Հարցրեցի՝ ինչո՞ւ ես վրանն այս տեսքով պատրաստել, պատասխանեց՝ թուրքերի համար եմ պատրաստել, որ իրենց տակը խեղդեմ: Ապրիլ յան պատերազմից հետո էր, դպրոցում ուսուցչուհին շարադրություն էր հանձնարարել պատերազմի թեմայով, հետո զրուցել էին, ու Ազիզն ասել էր՝ մի օր էլ մենք ենք պատերազմ գնալու: Չգիտեմ, թե մարդը որ զգայարանով, բայց երևի ինչ-որ բաներ կանխազգում է»:

Բանակի մասին զրույցներ Ազիզը հիմնականում հայրիկի հետ է ունեցել, մայրիկի հետ միայն դրական տպավորություններով է կիսվել: «Չափից դուրս մտերիմ էինք, այնքան նրբանկատ ու հոգատար էր: Եթե կարդաք ինձ ուղղված նամակները, կհասկանաք, թե ինչպիսին է եղել իմ ու որդուս միջև կապը»: Բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 9-ին: «Սիրով է մեկնել ծառայության, այդ սերն իր մեջ դեռ մանկուց է եղել: Իրեն այդպես ենք դաստիարակել, իմ միակ որդին է, բայց ես երբեք, անգամ մեկ օր չեմ ասել, որ որդիս չպետք է ծառայի»: Ազիզը վեց ամիս ծառայել է Լուսակերտում, իսկ հետո՝ Մեղրիում: Հրետանավոր էր, կրտսեր սերժանտ, հաշվարկի հրամանատար: «Պատերազմից հետո, երբ ընկերները եկան, պատմում էին, թե ինչպես է կռվել, ինչպես է ոգեշնչել մյուսներին: Անգամ չի ենթարկվել որոշ հրամանների, բայց արդյունքում մարդկային կյանքեր է փրկել»: Պատերազմի մասին:

«Ինքը Մեղրիում էր ծառայում՝ սահմանի վրա: Հոկտեմբերի 2-ին ամուսինս գնաց Մեղրի: Հոկտեմբերի 3-ին հրաման իջեցրին և տղաներին տարան Ջրական (Ջաբրայիլ): Հոկտեմբերի 18-ին, երբ վերադառնում էին, հրետակոծություն է սկսվում: Հասնում էին Մեղրիի սահմանին: Մինչ այդ ականապատ դաշտերում են հայտնվել, անելանելի թվացող տեղերում, բայց Ազիզը կարողացել է տղաներին դուրս բերել: Ընկերներն են պատմում, թե ինչերի միջով են անցել, ինչերից փրկվել, ու մտածում եմ՝ գոնե այդ վերջինից էլ փրկվեր... Իր հաշվարկով են առաջ եկել, մեքենայից իջեցրել է բոլորին, թույլ չի տվել նստել, ոտքով քայլել են քառասուն կիլոմետրից ավելի»: Բայց անօդաչուի հարվածի դեմ, ավաղ, տղաներն անզոր են եղել: Պատերազմի օրերին Ազիզն ամեն օր զանգում էր տուն, մայրիկի խոսքով՝ այնպես էր խոսում, կարծես չի կռվում, հանգիստ տեղում է:

«Եթե ամուսինս չգնար այդ օրերին Մեղրի, մեզ երևի չէր էլ ասի, որ իրեն Ջրական են տանում: Հայրիկն էլ էր ուզում գնար, բայց տղաներն իրեն չեն թողել: Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերն էր, ժամը 12-ին 17 րոպե պակաս ինձ նամակ գրեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, ուղղակի կապ չկա, դրա համար չեմ զանգում: Դրանից երկու ժամ հետո դեպքը եղել է: Առավոտյան մեզ զանգեցին: Մեր սահմանին արդեն մոտ են եղել, դրա համար էլ իրեն շուտ են «գտել»»: Հիմա Ազիզը հայրենի Արմավիրի պանթեոնում է: Մայրիկն է այդպես ցանկացել, քանի որ ամեն օր այցի է գնում որդուն, իսկ ամեն օր Արմավիրից Եռաբլուր հասնելը բարդ կլիներ: Ազիզը երկու քույրիկների կրտսեր եղբայրն է. «Ինքն արև էր մեր տան մեջ: Ինքն է ուժ տվել, որ կարողանամ դիմանալ: Չեք պատկերացնի, թե ինչ նամակներ է գրել:

Ասում էր՝ քանի կյանք ունենամ, կուզենամ՝ դուք իմ ծնողները լինեք»: Մայրիկը հոգու խորքում մի ցավ էլ ունի. ցավում է, որ մինչ օրս տղայի զորամասից որևէ մեկը չի այցելել իրենց տուն: «Իրենց սպաներից մեկի կյանքն է փրկել, նա էլ հրապարակային ասել է, թե Ազիզն է իմ կյանքը փրկել, բայց մի օր մեր տան դուռը չբացեց, որ տեսնի, թե ոնց են Ազիզի ծնողները: Առհասարակ, որևէ մեկը մեր տան դուռը չբացեց, միայն սարկավագն է այցելել մեր տուն: Բա մի հրամանատար դուռը չբացի՞ ու ասի՝ դուք ինձ երեխա եք տվել, ցավում եմ, որ այսպես ստացվեց: Էլի իր ընկերներն են պատմում. մարտի դաշտում, երբ կռիվ էին տալիս թշնամու դեմ, հրամանատարներն ու սպաները հարցրել են՝ ո՞վ է այն տղան, նկատի ունենալով Ազիզին, որպեսզի հետո պարգևատրենք: Բայց մեկ օր Ազիզին չհիշեցին, մեզ մեդալներ պետք չեն, մարդկային պարզ ուշադրությունն էլ բավարար է»:

Հ. Գ. - Ազիզ Աղաջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ