Երևան, 29.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հակասոցիալական և ապասոցիալական մոտեցում է ցուցաբերվում»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետական ապարատում շարունակում են աճել աշխատավարձերը, տարբեր կառույցներ պարբերաբար հանդես են գալիս նաև նոր նախագծերով, որոնցով գրեթե աշխատավարձի չափով նոր հավելավճարներ են սահմանվում: Վերջին օրինակը դատախազներն են, որոնք օրենսդրական փոփոխություններով աշխատավարձի 92 տոկոսի չափով հավելավճար կստանան: Զուգահեռ՝ նվազագույն աշխատավարձի, թոշակների, նպաստների բարձրացումները չնչին են: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով թեմային, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այս տեսանկյունից մի շարք հաստատումներ պետք է ընդգծենք:

«Առաջինն այն է, որ մենք էապես բարձր և առաջանցիկ գնաճ ունենք: Այսինքն, 2020 թվականից հետո ահագնացող գնաճը, որը որոշակի փոփոխություններով շարունակվում է, բերել է նրան, որ բոլորի, այդ թվում՝ թոշակառուների, նպաստառուների, միջին և ավելի ցածր աշխատավարձ ստացողների իրական եկամուտները նվազել են: Մարդկանց գնողունակությունն ընկել է: Մարդիկ նույն չափի անվանական գումարով ավելի քիչ ապրանքներ են գնում: Որպեսզի հասկանանք, թե որքան ավելի քիչ, հարկ է ընդգծել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի մասին՝ հաշվի առնելով 2020-ից հետո առկա գնաճը, նաև այն, որ մինչև 2022-ի վերջ նվազագույն աշխատավարձը չէր բարձրացել, իսկ թոշակները ավելացել էին չնչին չափով: Այդ ամբողջ ընթացքում չէին բարձրացել նաև անապահովության, աղքատության սոցիալական նպաստները: Ընդհանուր առմամբ, 2020-ի սկզբի համեմատ 2022-ի վերջին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մեկ անձի հաշվով աճել է շուրջ 18 հազար դրամով»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ այս տեսանկյունից մոտ 30 տոկոսով աճ ունենք:

Անդրադառնալով այն հանգամանքին, թե սոցիալական իմաստով որ խմբերն են ավելի շատ տուժել գնաճից, նա հավելեց. «Հիմնականում սոցիալապես խոցելի խմբերն են, ցածր եկամուտ ունեցողները: Խոսքը աշխատող աղքատների, ծայրահեղ աղքատների, միայնակ թոշակառուների մասին է: Նման իրավիճակում սոցիալական պետությունը նախևառաջ պետք է ավելի արագ ու առաջանցիկ բարձրացնի հենց այդ խմբերի անվանական եկամուտները, որպեսզի հնարավորինս մեղմի գնաճի հետևանքները: Մեր իրականության մեջ, փաստացի, ճիշտ հակառակն է տեղի ունենում: Այսինքն, միջին և ավելի բարձր եկամուտ ունեցողների եկամուտներն այս կամ այն ոչ օբյեկտիվ պատճառով էապես աճել են: Խոսքը, օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների մասին է: Նրանց դեպքում առանց այն էլ բարձր աշխատավարձերը 2023-ից մոտ 25 տոկոսով աճեցին: Իսկ, օրինակ՝ նվազագույն աշխատավարձը բարձրացավ ընդամենը տասը տոկոսով: Համեմատելու համար նշենք, որ, ժողովրդի լեզվով ասած, նվազագույն մաքուր աշխատավարձը բարձրացավ ընդամենը 7000 դրամով, մինչդեռ դրանից 20-25 անգամ ավելի աճեց բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի, նախագահի, նախարարների, մարզպետների աշխատավարձերը: Բացի աշխատավարձերի օրինական բարձրացումներից, որոշակի փոփոխություններով, բայց պետական համակարգում շարունակվում են նաև պարգևատրումները: Բարձրաստիճան պաշտոնյաները հասցեագրված պարգևավճարներ են ստանում, ու հաշվի չի առնվում իրենց աշխատանքի արդյունքը»:

Պատգամավորը հիշեցրեց՝ 2022-ին ոստիկանությունը միլիարդավոր դրամների պարգևատրումներ էր ստանում: «Ոստիկանությունն այդ պարգևատրումները ստանում էր գլուխները կախ օրվա իշխանություններին ամեն գնով ծառայելու ու իրենց իշխանական աթոռները պաշտպանելու համար: Իսկ արդեն 2023-ից մնացած ուժային ոլորտներում են ստանում: Նույն դատախազությունում աշխատավարձի հետ 92 տոկոս հավելավճար են ստանալու: Միայն այդ հավելավճարը տասնյակ անգամներ ավելի մեծ գումար է, քան նվազագույն աշխատավարձի աճը: Սա նման իրավիճակում ապասոցիալական, հակասոցիալական մոտեցում է: Իրականում վատ չէ, որ ինչ-որ խմբի աշխատավարձ է բարձրանում: Դա նորմալ է, որովհետև գնաճ կա, բայց բացասականն ու խնդրահարույցն այն է, որ ցածր եկամուտ ունեցող, առանց այն էլ սոցիալապես խոցելի խավերի եկամուտները պաշտոնյաների եկամուտների աճի համեմատ ոչ միայն պատիկներով ավելի ցածր են աճում, այլև մի քանի անգամ ավելի ցածր են աճում գնաճի համեմատ»,ասաց նա:

Թադևոս Ավետիսյանը շեշտեց, որ գնաճի պատճառով յուրաքանչյուր հաջորդ օր քաղաքացիների սոցիալական խնդիրներն ավելի են մեծանում. «Պատկերավոր ասած՝ չափավոր աղքատը դառնում է աղքատ, աղքատը՝ ծայրահեղ աղքատ:Նվազագույն աշխատավարձը, փաստացի, այսօր, 75 հազար դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը մեկ անձի հաշվով մոտեցել է 80 հազար դրամի: Այսինքն, եթե նվազագույն աշխատավարձով ապրող մարդն անգամ ընտանիք էլ չունի, արդեն չափավոր աղքատ է համարվում: Էլ չասեմ, եթե խնամքին կան երեխաներ, ընտանիք: Այստեղ արդեն գործ ունենք լրիվ կամ ծայրահեղ աղքատության հետ»:

Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ, սկզբունքը հետևյալն է. ոչ թե գնահատվում է իրական վիճակը, կամ սոցիալական պետության սկզբունքներից ելնելով են նման մոտեցում ցուցաբերում, այլ առաջնորդվում են բացառապես ընդհանուր քաղաքական շահով: Ինչ վերաբերում է պետական միջոցների վատնման խնդրին, նա շեշտեց՝ հիմնական մտահոգությունն այն է, որ անուղղակի կոռուպցիային վերաբերող որոշակի ցուցանիշներ են աճում: «Մասնավորապես, մեկ անձից պետական գնումների տեսակարար կշիռն է բարձրանում, ինչն իսկապես մտահոգիչ է: Մեկ անձից գնումներն օրինաչափություն են դարձել: Բացի այդ, այն կազմակերպությունները, որոնք օգտվում են խոշորամասշտաբ գնումներից, այս կամ այն կերպ, ուղղակի կամ անուղղակի կապված են նաև իշխանական շրջանակների կամ իշխանության «սրտի օլիգարխ» կոչվող բիզնես շրջանակների հետ: Սա ևս էապես մտահոգիչ է: Բացի այդ, մենք տեսնում ենք նաև, որ իրականում պետական վերահսկողության համակարգերը լիարժեք իրենց գործը չեն իրականացնում»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս առումով կարող է գերշահույթներ ստանալու ու ոչ արդյունավետ պետական ծախսերի խնդիր լինի:

«Յուրաքանչյուր դեպք առանձին պետք է ուսումնասիրվի, բայց ընդհանուր միտումը, ցավոք, սա է: Մեր երկրում մեկ անձից պետական գնումներն այն աստիճան են ավելանում, որ դրանց բնույթը քողարկելու համար անցած տարի օրենսդրական փոփոխություններ առաջարկեցին: Դա արեցին, որ մեկ անձից գնումները կարողանան այդ շրջանակից դուրս ձևակերպել. մեկ անձից գնումը ինչ-որ մեխանիկական փոփոխություններով փորձում են զուտ վիճակագրական իմաստով այդ շարքին չդասել, որովհետև աճն ակնհայտ է, ու փորձում են այդկերպ քողարկել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Թադևոս Ավետիսյանը կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում կարևորում է համակարգային փոփոխությունները: «Մենք պարբերաբար լսում ենք նաև չարաշահումների մասով հանցագործությունների դեպքերի մասին, բայց միայն ասֆալտին փռելով, մերթընդմերթ քաղաքական, կիսաքաղաքական քրեական գործերով ու հոխորտալով՝ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունք չի տալու: Կարևորը համակարգային փոփոխություններն են: Նման երևույթների դեմ ոչ թե ընտրանքային պատժիչ մեխանիզմներով, այլ համակարգային մոտեցմամբ պետք է պայքարել: Մինչդեռ համակարգային լուծումները հետևողականություն, պրոֆեսիոնալ մոտեցումներ, աշխատանք, աշխատասիրություն են պահանջում: Այո, կոռուպցիայից օգտվողները շատ են, ու համակարգային փոփոխությունները կարող են հակազդեցություն առաջացնել, բայց կամքը, հետևողական աշխատանքն արդյունքի են բերում: Սրանք նշված հատկանիշներից որևէ մեկը չունեն: Գործ ունենք բացառապես պոպուլիստական իշխանության հետ, որի հիմնանպատակն ու շահը սեփական աթոռը պահելն ու երկարաձգելն է»,-եզրափակեց Թ. Ավետիսյանը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասելԵրևանում և մի շարք մարզերում լույս չի լինիՍտեփանակերտի Վերածննդի հրապարակից Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները շարժվեցին դեպի ՀՀ Ողբերգական ավտովթար` Վայոց ձորի մարզում. մահացածն ու վիրավորները Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են Քաղաքականության աշխարհում` ոչ մի սխալ անպատիժ չի մնում, և ոչ մի պայքար անարդյունք չի լինում․ Արտակ Զաքարյան100 տարի անց եկանք հասանք նույն կոտրած տաշտակին․ Էդուարդ Շարմազանով Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի թիվը ՀՀ որ բնակավայրերի տարածքով է Փաշինյանը պատրաստվում միջանցք տրամադրել Ալիևին Սերժ Սարգսանի անունը ոսկե տառերով է մնալու մեր պատմության մեջ, որպես հրամանատար,ղեկավար և քաղաքական ու պետական գործիչ․ Վահան ԲաբայանԹուրքիան երկաթուղային ճանապարհ կկառուցի դեպի ՆախիջևանԱրցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում հայտնաբերվել են անձնական իրեր (լուսանկարներ) Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև կընդունի Սյունիքում Արցախից բռնագաղթվածների ընդունելության աշխատանքներին մասնակցում են մեծ թվով կամավորներ Ադրբեջանը զորք չի ուղարկի ՀՀ Սյունիքի մարզ՝ միջանցք ստեղծելու համար․ ՄԹ-ում Ադրբեջանի դեսպան Հայտնի է` երբ կբացվի ռուսական հյուպատոսությունը Կապանում Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե ԹանդիլյանՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանը Հաքարիի կամրջից առեւանգում է մարդկանց․ «Հրապարակ» Ադրբեջանը սկսել է գրանցել Արցախի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար «ԶՊՄԿ» ՓԲԸ ի աշխատակիցները արյուն են հանձնում (տեսանյութ) ԼՂ-ից Հայաստան է եկել 70.500 բռնի տեղահանվածՊետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը ժամանել է ԵրևանԳերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Բաքուն հայերին կոչ է արել չլքել Լեռնային ՂարաբաղըԿադրեր Այրվածքաբանության կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունի հետեւանքով տուժածներ Մահացել է Հարրի Փոթերի գլխավոր դերակատարներից մեկը Եվլախում կկայանա ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններովԿրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» ԼՂ-ում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր. ԱԻՊԾԱրցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչ