Երևան, 28.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Օդային օձ. թերագնահատված խաղալիք, որ մեծ հայտնագործությունների առիթ դարձավ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օդապարուկ բառը բոլորս էլ հաճախ ենք լսել: Թվում է՝ ոչ մի բարդ բան չկա, գիտենք, որ դա թելից կապված պարզագույն սարք է, որը ճախրում է քամու ուժով, կամ էլ գունավոր թղթե եռանկյունի, որի վրա, օրինակ՝ Մերի Պոպինսը վայրէջք է կատարել իր տղաների գլխին: Բայց բոլորի համար սովորական այդ խաղալիքը՝ օդապարուկը, կամ այլ կերպ անվանած օդային օձը, այնքան էլ պարզ սարք չէ, որքան թվում է առաջին հայացքից: Օդապարուկների պատմություն սկսվել է հին Չինաստանից: Այնտեղ դրանց անվանել են օդային օձ, քանի որ Վիշապի օրը, որը նշվում է սեպտեմբերի 9-ին, երկինք են արձակվել օձի՝ թելից կապված հսկայական թղթե մարմիններ, որոնց ծայրին օձի գլուխն է:

Երկրորդ դարից սկսած այդ ավանդույթը պահպանվել է մինչև մեր օրեր: Եվրոպացիների հնագույն տարեգրություններում կան բազմաթիվ հիշատակումներ օդապարուկի նմանությամբ սարքերի մասին: Միայն թե, ամենայն հավանականությամբ, դրանք ավելի շատ ունեցել են ռազմական նշանակություն, քան եղել են խաղալիքներ: Թշնամուն շփոթեցնելու կամ պարզապես վախեցնելու համար բյուզանդական արքայազն Օլեգը օգտագործել է «թղթե ձիեր և զինված մարդիկ»: Իսկ 1066 թվականին Անգլիայի գրավման ժամանակ Ուիլ յամ Նվաճողը ռազմական հատուկ ազդանշաններ տալու համար է օգտագործել օդապարուկները: Հետագայում օդապարուկները դարձել են պարզապես զվարճանքի խաղալիքներ, որոնք շատ են հեռու եղել «գիտությունով չալելուց»: Այնուամենայնիվ, անհնար է, որ որևէ թռչող իր օդ բարձրանա, եթե այն չի ստեղծվել աերոդինամիկայի օրենքները հաշվի առնելով:

Իսկ այդ օրենքները հասկանալ օգնել է հենց օդապարուկ խաղալիքը: Նախկինում հայտնի են եղել օդապարուկների միայն մի քանի տեսակներ: Դրանք եղել են հարթ, պոչավոր և կոմպոզիտային՝ միացված ճկուն համակարգով: Հայտնի մաթեմատիկոս Էյլերը 1756 թվականին ասել է, որ օդապարուկը գիտնականները թերագնահատում են, բայց այն ստիպում է լրջորեն մտածել իր մասին: Դրանից 140 տարի անց այդ ամենը օգտագործել և փորձել են օդ թռչել գերմանացի ինժեներ Լիլենտալը և ավստրիացի Հարգրավը: Արդյունքում Հարգրավն առաջինն է օդապարուկի օգնությամբ երկինք ուղարկել մարդու և կանգ չի առել այդ ձեռքբերմամբ:

Դրա արդյունքն է դարձել տուփային օդապարուկի ստեղծումը, որին կայունության պահպանման համար պետք չէ պոչ: Հարգրավի ստեղծած թռչող արկղերը ստիպել են մշակել աերոդինամիկայի հայեցակարգ և օգնել առաջին ինքնաթիռի ստեղծմանը:Միխայիլ Լոմոնոսովը ևս չի անտեսել օդապարուկները: Նա այդ խաղալիքի օգնությամբ ուսումնասիրել է կայծակը և ամպրոպի ժամանակ մթնոլորտի վերին շերտերը դեռ 1753 թվականին: Սակայն այդ փորձը քիչ է մնացել սպանի գիտնականին, քանի որ նա ստատիկ էլեկտրականության հարված է ստացել:

Զինվորականները և ինժեներները անընդհատ ձևափոխել են օդապարուկային թռչող արկղերը՝ ներառյալ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ այդ խաղալիքը ծառայել է ոչ միայն խաղաղ նպատակների համար:Պատերազմի ժամանակ օդապարուկներն օգտագործվել են պաշտպանության համար: Կարևոր ռազմական օբյեկտների մոտ դրանք օդ են բարձրացվել մոտ 3000 մետր բարձրությամբ, որպեսզի նրանց պահող մետաղալարերին կպչելով՝ տապալվեն թշնամու ինքնաթիռները:Օդապարուկը այնքան կարևոր հայտնագործություն է եղել մարդկության համար, որ անգամ ունի իր սեփական տոնական օրը, որը կոչվում է «Օդային օձի օր»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում բախվել են Hyundai Elantra-ներն ու Akura-ն. կան վիրավորներ, որոնցից մեկը երեխա է Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն․ կան փակ ավտոճանապարհներ Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր, այնտեղ մենամարտելու. Էրիկ Իսրայելյան Սա նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. բախվել են ավտոմեքենաներ Անհայտ անձը փորձել է ներխուժել Շոլցի բնակարան Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ Լևոն Դավիդյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր. ՔԿ Հանցանքը թաքցնելու նպատակով դիակները թաղել են տան բակում․ ահասարսուռ դեպք՝ Նախիջևանիկ գյուղում ԱՀ պետնախարարի գլխավորությամբ քննարկվել են քաղպաշտպանությանն առնչվող հարցեր Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ Հայտնի է Գեղարքունիքի մարզում մահացած պարեկի մահվան պատճառը Ոսկու գինը նվազում է Հրդեհ՝ «Մանուշակ» մանկապարտեզում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ Տելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է 36 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի սադրանքները չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. Արարատ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային Երևանում պետք է իշխանափոխություն լինի. Մանե Թանդիլյան Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է վճարումից խուսափելու համար հետախուզվողը Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ Դոլարն ու եվրոն թանկացել են Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Քաբուլում` ԱԳՆ շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր«Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը․ Դմիտրի Պեսկով Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը Ադրբեջանի կառավարությունը եզրակացություններ չի անում հաշվետվություններից. Պետդեպ Փաշինյանը երեկ ծաղրածուի նման 20 մեքենայով գնացել էր Դիլիջան, ծխախոտի 2 բիչոկ էր հավաքում Քաբուլում պայթյունի հետեւանքով 6 մարդ է զոհվել Երևանը՝ աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբՀամացանցում են հայտնվել դատավոր Լիլիթ Կատվալյանի գեղեցկուհի դստեր լուսանկարները ՀՀ հավաքականի մի քանի ֆուտբոլիստ չի մասնակցի Կիպրոսի դեմ խաղին Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը Տոյվո Կլաարը ապրիլի 3-ին այցելի Ադրբեջան. լրատվամիջոցներ Ողբերգական դեպք Գեղարքունիքում․ նշանդրեքից 1 օր անց 31-ամյա պարեկը հանկարծամահ է եղել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 ամսում աճել է 10.9 տոկոսով Ես, հավանաբար, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմեղ մարդն եմ. Թրամփ Պուտինը կմեկնի Թուրքիա Արդբեջանն Արցախի ներկայացուցիչներին կրկին առաջարկել է հանդիպել Բաքվում Խոշոր վթար. մահացել է 4 մարդ Պղնձի գինը նվազել է ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը (տեսանյութ) Ստեփանակերտում կենցաղային գազի արտահոսքից տանը հրդեհ է բռնկվել Թշնամին փորձել է առաջխաղացում կատարել․ ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Մահացել է Երվանդ Ազատյանը