Երևան, 28.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ազդարարվել է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկը

ՄՇԱԿՈՒՅԹ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկին, ինչպես նաև Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի բացմանը:

Մամուլի ասուլիսին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցը, Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն, ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Նունե Զաստուխովան։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ողջունել է ներկաներին՝ նշելով, որ մեծ պատիվ է ներկայացնել ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը ֆրանկոֆոնիայի անդամ երկրում, և շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ֆրանկոֆոնիայի բազմաթիվ ծրագրերում Հայաստանի մեծ ներդրման համար: Դեսպանն ընդգծել է, որ այս տարի ֆրանկոֆոնիայի օրերը նվիրված են մշակութային բազմազանությանը, ֆրանկոֆոն մշակույթների տարբեր արժեքներին: Նա հպարտորեն նշել է, որ Հայաստանում գործում է  ֆրանսիական մշակույթի և կրթական ցանց, մասնավորապես՝  Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն ունի մոտ 2000 ուսանող, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը, որն ունի շուրջ 300 աշակերտ և նորաբաց Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը: Այս հաստատությունը կունենա կրթական և մշակութային բաղադրիչներ. երեխաների, պատանիների, չափահասների համար  կդասավանդվի ֆրանսերեն, հնարավորություն կընձեռվի նաև քննություններ հանձնելու միջազգային վկայագրերի համար: Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը կհամագործակցի նաև հայաստանյան մշակութային կազմակերպությունների հետ. այս հարթակում կանցկացվեն բազմաժանր մշակութային ծրագրեր: 

Դեսպանի տեղեկացմամբ՝ ֆրանկոֆոնիայի տոնն ամբողջ աշխարհում միավորում է ավելի քան 500 միջոցառում, որոնցից մի մասը կանցկացվի Հայաստանում:

 «2023 թվականին դեսպանությունը ներկայացնում է ֆրանսերենին և ֆրանսիական մշակույթին նվիրված  շուրջ 20 միջոցառում՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Ծրագիրը բազմաժանր է. կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանակակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ: Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը Հայաստանում միշտ եղել է շատ սպասված և յուրահատուկ,  որի շրջանակում իրականացվող  միջոցառումներն առավել կխթանեն ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածումը»,- ասել է դեսպանը և շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում:  

Նախարարի տեղեկացմամբ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը համախմբում է 320 միլիոն ֆրանսախոսների, հնարավորություն է ընձեռում տոնելու համերաշխությունն ու միասին ապրելու ցանկությունը՝ ներկայացնելով նաև Ֆրանկոֆոնիայի արժեքները։

Ժաննա Անդրեասյանի փաստմամբ՝ Հայաստանը շատ մեծ պատասխանատվությամբ և ակտիվությամբ է մասնակցում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում իրականացվող բոլոր միջոցառումներին և նախաձեռնություններին 

«Մեծ կարևորություն է տրվում ֆրանկոֆոնիայի օրերին, որոնք տարեցտարի առավել ընդգրկուն են դառնում՝ ներգրավելով ավելի շատ մասնակիցներ: Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ այս տարի Հայաստանի մշակութային և կրթական հաստատություններում կազմակերպվելու են ֆրանկոֆոնիային նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ: Հայաստանի բոլոր մարզերը ներգրավված են այս կարևոր նախաձեռնությունում: Վստահ եմ, որ Հայաստանի բոլոր կրթամշակութային կառույցներում կազմակերպվող միջոցառումները նպաստելու են ֆրանսերենի, ֆրանկոֆոն մշակույթի ու արժեքների տարածմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի ներկայացմամբ՝ 2023 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա բացման կապակցությամբ մարտի 20-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտորներ Քամիլ Սեն-Սանսի, Կլոդ Դեբյուսիի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները: Մարտի 31-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում կազմակերպվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված մեծ միջոցառում՝ հայորդաց տան երգչախմբի և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

«Այսօրվա միջոցառումն իրապես խորհրդանշական է և ֆրանկոֆոն երկրների միջև բարեկամության ամրապնդման ապացույց: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ, ինչպես նաև հիմք կհանդիսանա նոր նախաձեռնություններ իրականացնելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և շնորհավորել բոլորին «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկի կապակցությամբ:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցը շեշտել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մի յուրահատուկ հարթակ է, որը մի ընդհանուր լեզվի միջոցով զարգացնում է անդամ պետությունների միջև մշակութային, կրթական և տնտեսական համագործակցությունը՝ ի նպաստ ժողովուրդների:

ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Նունե Զաստուխովան անդրադարձել է մեր երկրում ֆրանկոֆոնիայի ծրագրերի իրականացմանը, գրանցած հաջողություններին և շնորհավորել բոլորին «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկի կապակցությամբ:

Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն հանգամանորեն ներկայացրել է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի ծրագիրը և միջոցառումներին վերաբերող մի շարք մանրամասներ:

Սա նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. բախվել են ավտոմեքենաներ Անհայտ անձը փորձել է ներխուժել Շոլցի բնակարան Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ Լևոն Դավիդյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր. ՔԿ Հանցանքը թաքցնելու նպատակով դիակները թաղել են տան բակում․ ահասարսուռ դեպք՝ Նախիջևանիկ գյուղում ԱՀ պետնախարարի գլխավորությամբ քննարկվել են քաղպաշտպանությանն առնչվող հարցեր Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ Հայտնի է Գեղարքունիքի մարզում մահացած պարեկի մահվան պատճառը Ոսկու գինը նվազում է Հրդեհ՝ «Մանուշակ» մանկապարտեզում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ Տելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է 36 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի սադրանքները չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. Արարատ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային Երևանում պետք է իշխանափոխություն լինի. Մանե Թանդիլյան Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է վճարումից խուսափելու համար հետախուզվողը Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ Դոլարն ու եվրոն թանկացել են Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Քաբուլում` ԱԳՆ շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր«Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը․ Դմիտրի Պեսկով Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը Ադրբեջանի կառավարությունը եզրակացություններ չի անում հաշվետվություններից. Պետդեպ Փաշինյանը երեկ ծաղրածուի նման 20 մեքենայով գնացել էր Դիլիջան, ծխախոտի 2 բիչոկ էր հավաքում Քաբուլում պայթյունի հետեւանքով 6 մարդ է զոհվել Երևանը՝ աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբՀամացանցում են հայտնվել դատավոր Լիլիթ Կատվալյանի գեղեցկուհի դստեր լուսանկարները ՀՀ հավաքականի մի քանի ֆուտբոլիստ չի մասնակցի Կիպրոսի դեմ խաղին Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը Տոյվո Կլաարը ապրիլի 3-ին այցելի Ադրբեջան. լրատվամիջոցներ Ողբերգական դեպք Գեղարքունիքում․ նշանդրեքից 1 օր անց 31-ամյա պարեկը հանկարծամահ է եղել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 ամսում աճել է 10.9 տոկոսով Ես, հավանաբար, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմեղ մարդն եմ. Թրամփ Պուտինը կմեկնի Թուրքիա Արդբեջանն Արցախի ներկայացուցիչներին կրկին առաջարկել է հանդիպել Բաքվում Խոշոր վթար. մահացել է 4 մարդ Պղնձի գինը նվազել է ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը (տեսանյութ) Ստեփանակերտում կենցաղային գազի արտահոսքից տանը հրդեհ է բռնկվել Թշնամին փորձել է առաջխաղացում կատարել․ ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Մահացել է Երվանդ ԱզատյանըՅոթ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ո՞րն է ելքը. Շատ համառոտ. Վարդան Ոսկանյան