Երևան, 27.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ուդ՝ ամենահին նվագարաններից մեկը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուդը լարավոր-կսմիթային նվագարան է։ Այդ ընտանիքի նվագարանների զարգացման պատմությունն ամբողջությամբ ուսումնասիրված չէ, թեև հնագույն երաժշտության հարցերով զբաղվող մասնագետները համատեղ աշխատել են՝ բացահայտելու այս նվագարանի անցած զարգացման ճանապարհը։ Օրինակ՝ մեր թվարկության 1-ին դարի հելլենիստական խնջույքի տեսարան է հայտնաբերվել Աֆղանստանի տարածքում, որտեղ հարթաքանդակում պատկերված է կարճակոթ և երկլարանի ուդ նվագող երաժիշտ:

Ֆրանսիացի երաժշտագետ Ռիշար Դյումբրիլը փաստում է, որ ուդն ավելի քան 5000 տարվա պատմություն ունի, և որ այդ նվագարանը խոր անցյալում տարածված է եղել Միջագետքում։ Որպես ապացույց՝ նա հիշատակում է Միջագետքում հայտնաբերված և մոտավորապես մ.թ.ա. 3100 թվականով թվագրվող գլանաձև մի կնիք, որն այսօր պահպանվում է Բրիտանական թանգարանում։ Այդ կնիքի մի կողմում նկատելի է ուդանման գործիք նվագող կնոջ պատկեր։ Դյումբրիլը և այլ երաժշտագետներ նշում են, որ ուդի կամ լ յուտնյայի տարատեսակները տարածված են եղել անտիկ ժամանակաշրջանում հունական պոլիսներում, Եգիպտոսում, էլամացիների ու հեթիթների երկրներում, Հին Հռոմում, Հին Հայաստանում, Կիլիկիայում, ինչպես նաև Հնդկաստանում ու Չինաստանում։

Ուդի տարատեսակները, որոնք տարածված են եղել Եվրոպայում և Ասիայում, բաժանվում են երկու հիմնական խմբի՝ երկար կոթ ունեցողներ և կարճ կոթ ունեցողներ։ Ըստ ուսումնասիրությունների, կարճ կոթով ուդը նախ տարածվել է Միջագետքի արևելքում, ապա Բակտրիայում և Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնված Գանդհարա երկրում։ Այն ունի նշաձև իրան։ Երաժշտագետները կարծում են, որ նվագարանի այդ տարատեսակը ձևավորվել է հյուսիս-արևմտյան հնդկական մշակույթի և նրա վրա ազդած հունական մշակույթի համադրությունից, որն էլ հետագայում հասել է մինչև Չինաստան ու Ճապոնիա։ Կարճակոթ ուդի ամենահին պատկերները վերաբերում են 8-րդ դարի պարսկական կերպարվեստին և հայտնաբերվել են Սուսայում։

Մեր թվարկության 226 թվականին կործանվել է Պարթևական թագավորությունը, որին փոխարինել է Սասանյան թագավորությունը։ Բակտրիան ու Գանդհարանը մտել են այդ նոր թագավորության կազմի մեջ։ Այդ ընթացքում Բակտրիայում մեծապես տարածված կարճակոթ և նշաձև իրանով նվագարանը կոչվել է բարբաթ կամ բարբուդ, որն էլ ավելի ուշ, արաբերենի ազդեցությամբ, հայտնի է դարձել ուդ անվանումով։ Երբ 711 թվականին արաբները նվաճել են Անդալուզիան, նրանք այստեղ են տարել ուդը, որտեղ հայտնի էր նվագարանի մի տեսակ դեռևս հռոմեական տիրապետության ժամանակներից՝ փանդուռա անվամբ։ 8-9-րդ դարերում արաբական աշխարհի շատ երաժիշտներ են գաղթել Իբերիա (Իսպանիա)։ Նրանցից մեկն էլ Աբու-լՀասան Ալի իբն Նաֆին էր, որը երկար ժամանակ մտմտալուց հետո իր ուդի վրա ավելացրել է հինգերորդ լարը։

11-րդ դարում մուսուլմանների գերիշխանության տակ հայտնված Իբերիան դարձել է նվագարանների արտադրության կենտրոն։ Այդ ապրանքատեսակները հետզհետե թափանցել են Պրովանս` ֆրանսիացի տրուբադուրների և տրուվերների շնորհիվ։ Այնտեղից էլ ավելի ուշ տարածվել են ամբողջ Եվրոպայում։ Մինչև Եվրոպայում կզարգանար լ յուտնյան, ուդը եղել է որպես արաբական երաժշտության հիմնական բաղկացուցիչը: Հայկական միջավայրում ևս ուդը հայտնի ու տարածված է եղել վաղնջական ժամանակներից։ Նվագարանի պատկերներ հանդիպում են միջնադարյան ձեռագրերում և տապանաքարերի վրա։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սա նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. բախվել են ավտոմեքենաներ Անհայտ անձը փորձել է ներխուժել Շոլցի բնակարան Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ Լևոն Դավիդյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր. ՔԿ Հանցանքը թաքցնելու նպատակով դիակները թաղել են տան բակում․ ահասարսուռ դեպք՝ Նախիջևանիկ գյուղում ԱՀ պետնախարարի գլխավորությամբ քննարկվել են քաղպաշտպանությանն առնչվող հարցեր Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ Հայտնի է Գեղարքունիքի մարզում մահացած պարեկի մահվան պատճառը Ոսկու գինը նվազում է Հրդեհ՝ «Մանուշակ» մանկապարտեզում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ Տելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է 36 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի սադրանքները չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. Արարատ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային Երևանում պետք է իշխանափոխություն լինի. Մանե Թանդիլյան Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է վճարումից խուսափելու համար հետախուզվողը Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ Դոլարն ու եվրոն թանկացել են Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Քաբուլում` ԱԳՆ շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր«Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը․ Դմիտրի Պեսկով Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը Ադրբեջանի կառավարությունը եզրակացություններ չի անում հաշվետվություններից. Պետդեպ Փաշինյանը երեկ ծաղրածուի նման 20 մեքենայով գնացել էր Դիլիջան, ծխախոտի 2 բիչոկ էր հավաքում Քաբուլում պայթյունի հետեւանքով 6 մարդ է զոհվել Երևանը՝ աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբՀամացանցում են հայտնվել դատավոր Լիլիթ Կատվալյանի գեղեցկուհի դստեր լուսանկարները ՀՀ հավաքականի մի քանի ֆուտբոլիստ չի մասնակցի Կիպրոսի դեմ խաղին Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը Տոյվո Կլաարը ապրիլի 3-ին այցելի Ադրբեջան. լրատվամիջոցներ Ողբերգական դեպք Գեղարքունիքում․ նշանդրեքից 1 օր անց 31-ամյա պարեկը հանկարծամահ է եղել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 ամսում աճել է 10.9 տոկոսով Ես, հավանաբար, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմեղ մարդն եմ. Թրամփ Պուտինը կմեկնի Թուրքիա Արդբեջանն Արցախի ներկայացուցիչներին կրկին առաջարկել է հանդիպել Բաքվում Խոշոր վթար. մահացել է 4 մարդ Պղնձի գինը նվազել է ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը (տեսանյութ) Ստեփանակերտում կենցաղային գազի արտահոսքից տանը հրդեհ է բռնկվել Թշնամին փորձել է առաջխաղացում կատարել․ ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Մահացել է Երվանդ ԱզատյանըՅոթ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ո՞րն է ելքը. Շատ համառոտ. Վարդան Ոսկանյան