Երևան, 27.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սոցիալական բևեռվածությունը գնալով խորանում է»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե պետությունը պետական ծառայողներին ավելի բարձր աշխատավարձ տալու հնարավորություն ունի, անշուշտ, լավ է, որ նրանց եկամուտներն աճեն, իրենց ընտանիքների սոցիալական վիճակը բարելավվի: Այդուհանդերձ, ըստ իս, այդ բարձրացումը չպետք է արվի պարտքի, պարտքային ռեսուրսների ներգրավման հաշվին, որովհետև հետագայում բյուջետային քաղաքականության տեսանկյունից խնդիրներ են առաջանում: Անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը հարյուր հազարներով, զուգահեռ դիտարկելով քաղաքացիների՝ այդ թվում սոցիալապես խոցելի խմբերի եկամուտների չնչին բարձրացումներին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Իրականում շատ կարևոր է հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների և սոցիալապես խոցելի խավի՝ նպաստառուների, թոշակառուների եկամուտների փոփոխության համամասնությունը: Ակնհայտ է, որ վերջին տարիներին մեր երկրում այս իմաստով, ցավոք, ոչ բալանսավորված, ոչ համաչափ քաղաքականություն է իրականացվում: Մենք անընդհատ տեսնում ենք, որ թոշակները, նպաստները չնչին չափով են ավելանում: Մինչդեռ պարբերաբար նաև պարգևավճարներ ստացող պետական պաշտոնյաների եկամուտներն անհամեմատ ավելի արագ են աճում, քան թոշակառուների նպաստները: Անցած տարվա սեպտեմբերին թոշակները բարձրացվեցին ընդամենը 3100 դրամով: Եթե համեմատենք միջին թոշակի հետ՝ բարձրացումն ընդամենը 6,5-7 տոկոսի շրջակայքում է, բայց հասկանում ենք, որ վերջին երկու տարվա ընթացքում գումարային գնաճը եղել է մոտ 20 տոկոս, իսկ պարենային ապրանքների գնաճը 20 տոկոսից անգամով ավելի է եղել: Այսինքն, ակնհայտ է, որ 6,5-7 տոկոսով թոշակների բարձրացումը որևէ կերպ սոցիալական խնդիր չի կարող լուծել»,-շեշտեց տնտեսագետը:

Անդրադառնալով եկամուտների արդար բաշխման խնդրին՝ Կառլեն Խաչատրյանը նշեց. «Երբ ժամանակին անցում կատարվեց պետական ծառայողների աշխատավարձի որոշման գործակցային մոդելին, նպատակը պետական ապարատում աշխատավարձերի բաշխումը քիչ թե շատ տրամաբանական ու կանխատեսելի դարձնելն էր: Մյուս կողմից էլ՝ նպատակը հենց սոցիալական հակակշիռների մեխանիզմը ներդնելն էր: Հիմա, մեծ հաշվով, այդ համակարգն աշխատում է, բայց այստեղ հիմնական խնդիրը պետական ապարատում աշխատավարձերի փոփոխության ու կարիքավոր կամ նպաստառու խմբերի եկամուտների, նպաստների փոփոխության համաչափությունն է, որը միանշանակ չի պահվում: Այստեղ լուրջ ու ավելի գործուն մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա: Այլապես մենք չենք կարողանալու լիարժեքորեն իրագործել այն սոցիալական երաշխիքները, այն սոցիալական քաղաքականությունը, որն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ»:

Ինչ վերաբերում է սոցիալական բևեռվածության խնդրին, տնտեսագետը նշեց, որ անգամ պաշտոնական վիճակագրությամբ մեր երկրում վերջին տարիներին եկամուտների անհավասարությունը բնութագրող Ջինիի գործակիցը մի փոքր վատթարացել է: «Բացի այդ, եթե հետևենք վարվող տնտեսական քաղաքականությանն ու դրա տրամաբանությանը, ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը ձգտում է տարբեր մոտեցումներով, կոպիտ ասած, հարուստներին ավելի հարստացնել, աղքատներին՝ աղքատացնել: 2018-ին՝ իշխանափոխությունից հետո, նոր քաղաքական ուժը որոշեց եկամտային հարկը համահարթ դարձնել, որը, փաստացի, բարձր եկամուտ ունեցող անձանց հարկային բեռի թեթևացում էր նշանակում: Հետագայում էլ նույն գնաճային քաղաքականությունը, կորոնավիրուսի փուլում մշակված տնտեսական միջոցառումներն ուղղված էին խոշոր բիզնեսի վճարունակության պահպանմանը, խոշոր բիզնեսի մոտ խնդիրներ թույլ չտալուն և այլն: Այսինքն, մեծ իմաստով, թե՛ պաշտոնական վիճակագրությամբ, թե՛ վարվող տնտեսական քաղաքականության տրամաբանությունից ելնելով՝ կարելի է փաստել, որ այդ բևեռվածությունը գնալով խորանում է»,- հավելեց Կ. Խաչատրյանը:

Խնդիրը, ըստ տնտեսագետի, ընդհանուր առմամբ, արդյունավետ բյուջետային քաղաքականություն իրականացնելու ցանկությունն ու կարողությունն է: «Եթե հստակ նպատակներ դրվեն, եթե որոշակի մշակված քաղաքականություն իրականացվի, անգամ եղած սուղ միջոցների պայմաններում կարելի է ավելի մեծ արդյունքներ արձանագրել, քան այն, ինչ ունենք: Քիչ չեն եղել դեպքերը, երբ թե՛ կառավարության նիստերի ժամանակ, թե՛ տարբեր որոշումներով տեսել ենք, որ պատերազմող երկրում, որտեղ անվտանգային տարրական խնդիրները մինչև վերջ լուծված չեն, ինչ-որ կաբինետներ, նստավայրեր են վերանորոգվում, նոր մեքենաներ են գնում, ավտոպարկ է թարմացվում: Սա, բնականաբար, վկայում է այն առաջնահերթությունների մասին, որոնք կառավարությունը, պատկան մարմինները դնում են իրենց բյուջետային քաղաքականության հիմքում»,-շեշտեց տնտեսագետը:

Անդրադառնալով առաջնահերթությունների խնդրին՝ նա հավելեց. «Երբ, օրինակ, պայմանականորեն, ասում են, որ մարդկանց աշխատավարձերը բարձրացնելով են կոռուպցիայի դեմ պայքարում, այդ դեպքում ինչո՞ւ բժիշկների, ուսուցիչների կամ կոռուպցիոն տեսանկյունից խոցելի այլ բնագավառի աշխատողների աշխատավարձերը այդ հիմնավորմամբ չեն վերանայվում: Կամ դատավորն ու դատախազը, մի քանի հարյուր հազար դրամ ավելի գումար ստանալով, արդյոք հրաժարվելո՞ւ են տասնյակ հազարավոր դոլարի կաշառքից: Սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնալ պետական քաղաքականությամբ, բայց, ցավոք, նման դիսկուրս գոնե հրապարակային դաշտում տեղի չի ունենում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սա նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. բախվել են ավտոմեքենաներ Անհայտ անձը փորձել է ներխուժել Շոլցի բնակարան Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ Լևոն Դավիդյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր. ՔԿ Հանցանքը թաքցնելու նպատակով դիակները թաղել են տան բակում․ ահասարսուռ դեպք՝ Նախիջևանիկ գյուղում ԱՀ պետնախարարի գլխավորությամբ քննարկվել են քաղպաշտպանությանն առնչվող հարցեր Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ Հայտնի է Գեղարքունիքի մարզում մահացած պարեկի մահվան պատճառը Ոսկու գինը նվազում է Հրդեհ՝ «Մանուշակ» մանկապարտեզում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ Տելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է 36 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի սադրանքները չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. Արարատ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային Երևանում պետք է իշխանափոխություն լինի. Մանե Թանդիլյան Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է վճարումից խուսափելու համար հետախուզվողը Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ Դոլարն ու եվրոն թանկացել են Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Քաբուլում` ԱԳՆ շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր«Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը․ Դմիտրի Պեսկով Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը Ադրբեջանի կառավարությունը եզրակացություններ չի անում հաշվետվություններից. Պետդեպ Փաշինյանը երեկ ծաղրածուի նման 20 մեքենայով գնացել էր Դիլիջան, ծխախոտի 2 բիչոկ էր հավաքում Քաբուլում պայթյունի հետեւանքով 6 մարդ է զոհվել Երևանը՝ աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբՀամացանցում են հայտնվել դատավոր Լիլիթ Կատվալյանի գեղեցկուհի դստեր լուսանկարները ՀՀ հավաքականի մի քանի ֆուտբոլիստ չի մասնակցի Կիպրոսի դեմ խաղին Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը Տոյվո Կլաարը ապրիլի 3-ին այցելի Ադրբեջան. լրատվամիջոցներ Ողբերգական դեպք Գեղարքունիքում․ նշանդրեքից 1 օր անց 31-ամյա պարեկը հանկարծամահ է եղել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 ամսում աճել է 10.9 տոկոսով Ես, հավանաբար, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմեղ մարդն եմ. Թրամփ Պուտինը կմեկնի Թուրքիա Արդբեջանն Արցախի ներկայացուցիչներին կրկին առաջարկել է հանդիպել Բաքվում Խոշոր վթար. մահացել է 4 մարդ Պղնձի գինը նվազել է ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը (տեսանյութ) Ստեփանակերտում կենցաղային գազի արտահոսքից տանը հրդեհ է բռնկվել Թշնամին փորձել է առաջխաղացում կատարել․ ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Մահացել է Երվանդ ԱզատյանըՅոթ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ո՞րն է ելքը. Շատ համառոտ. Վարդան Ոսկանյան