Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սոցիալական բևեռվածությունը գնալով խորանում է»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե պետությունը պետական ծառայողներին ավելի բարձր աշխատավարձ տալու հնարավորություն ունի, անշուշտ, լավ է, որ նրանց եկամուտներն աճեն, իրենց ընտանիքների սոցիալական վիճակը բարելավվի: Այդուհանդերձ, ըստ իս, այդ բարձրացումը չպետք է արվի պարտքի, պարտքային ռեսուրսների ներգրավման հաշվին, որովհետև հետագայում բյուջետային քաղաքականության տեսանկյունից խնդիրներ են առաջանում: Անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը հարյուր հազարներով, զուգահեռ դիտարկելով քաղաքացիների՝ այդ թվում սոցիալապես խոցելի խմբերի եկամուտների չնչին բարձրացումներին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Իրականում շատ կարևոր է հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների և սոցիալապես խոցելի խավի՝ նպաստառուների, թոշակառուների եկամուտների փոփոխության համամասնությունը: Ակնհայտ է, որ վերջին տարիներին մեր երկրում այս իմաստով, ցավոք, ոչ բալանսավորված, ոչ համաչափ քաղաքականություն է իրականացվում: Մենք անընդհատ տեսնում ենք, որ թոշակները, նպաստները չնչին չափով են ավելանում: Մինչդեռ պարբերաբար նաև պարգևավճարներ ստացող պետական պաշտոնյաների եկամուտներն անհամեմատ ավելի արագ են աճում, քան թոշակառուների նպաստները: Անցած տարվա սեպտեմբերին թոշակները բարձրացվեցին ընդամենը 3100 դրամով: Եթե համեմատենք միջին թոշակի հետ՝ բարձրացումն ընդամենը 6,5-7 տոկոսի շրջակայքում է, բայց հասկանում ենք, որ վերջին երկու տարվա ընթացքում գումարային գնաճը եղել է մոտ 20 տոկոս, իսկ պարենային ապրանքների գնաճը 20 տոկոսից անգամով ավելի է եղել: Այսինքն, ակնհայտ է, որ 6,5-7 տոկոսով թոշակների բարձրացումը որևէ կերպ սոցիալական խնդիր չի կարող լուծել»,-շեշտեց տնտեսագետը:

Անդրադառնալով եկամուտների արդար բաշխման խնդրին՝ Կառլեն Խաչատրյանը նշեց. «Երբ ժամանակին անցում կատարվեց պետական ծառայողների աշխատավարձի որոշման գործակցային մոդելին, նպատակը պետական ապարատում աշխատավարձերի բաշխումը քիչ թե շատ տրամաբանական ու կանխատեսելի դարձնելն էր: Մյուս կողմից էլ՝ նպատակը հենց սոցիալական հակակշիռների մեխանիզմը ներդնելն էր: Հիմա, մեծ հաշվով, այդ համակարգն աշխատում է, բայց այստեղ հիմնական խնդիրը պետական ապարատում աշխատավարձերի փոփոխության ու կարիքավոր կամ նպաստառու խմբերի եկամուտների, նպաստների փոփոխության համաչափությունն է, որը միանշանակ չի պահվում: Այստեղ լուրջ ու ավելի գործուն մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա: Այլապես մենք չենք կարողանալու լիարժեքորեն իրագործել այն սոցիալական երաշխիքները, այն սոցիալական քաղաքականությունը, որն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ»:

Ինչ վերաբերում է սոցիալական բևեռվածության խնդրին, տնտեսագետը նշեց, որ անգամ պաշտոնական վիճակագրությամբ մեր երկրում վերջին տարիներին եկամուտների անհավասարությունը բնութագրող Ջինիի գործակիցը մի փոքր վատթարացել է: «Բացի այդ, եթե հետևենք վարվող տնտեսական քաղաքականությանն ու դրա տրամաբանությանը, ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը ձգտում է տարբեր մոտեցումներով, կոպիտ ասած, հարուստներին ավելի հարստացնել, աղքատներին՝ աղքատացնել: 2018-ին՝ իշխանափոխությունից հետո, նոր քաղաքական ուժը որոշեց եկամտային հարկը համահարթ դարձնել, որը, փաստացի, բարձր եկամուտ ունեցող անձանց հարկային բեռի թեթևացում էր նշանակում: Հետագայում էլ նույն գնաճային քաղաքականությունը, կորոնավիրուսի փուլում մշակված տնտեսական միջոցառումներն ուղղված էին խոշոր բիզնեսի վճարունակության պահպանմանը, խոշոր բիզնեսի մոտ խնդիրներ թույլ չտալուն և այլն: Այսինքն, մեծ իմաստով, թե՛ պաշտոնական վիճակագրությամբ, թե՛ վարվող տնտեսական քաղաքականության տրամաբանությունից ելնելով՝ կարելի է փաստել, որ այդ բևեռվածությունը գնալով խորանում է»,- հավելեց Կ. Խաչատրյանը:

Խնդիրը, ըստ տնտեսագետի, ընդհանուր առմամբ, արդյունավետ բյուջետային քաղաքականություն իրականացնելու ցանկությունն ու կարողությունն է: «Եթե հստակ նպատակներ դրվեն, եթե որոշակի մշակված քաղաքականություն իրականացվի, անգամ եղած սուղ միջոցների պայմաններում կարելի է ավելի մեծ արդյունքներ արձանագրել, քան այն, ինչ ունենք: Քիչ չեն եղել դեպքերը, երբ թե՛ կառավարության նիստերի ժամանակ, թե՛ տարբեր որոշումներով տեսել ենք, որ պատերազմող երկրում, որտեղ անվտանգային տարրական խնդիրները մինչև վերջ լուծված չեն, ինչ-որ կաբինետներ, նստավայրեր են վերանորոգվում, նոր մեքենաներ են գնում, ավտոպարկ է թարմացվում: Սա, բնականաբար, վկայում է այն առաջնահերթությունների մասին, որոնք կառավարությունը, պատկան մարմինները դնում են իրենց բյուջետային քաղաքականության հիմքում»,-շեշտեց տնտեսագետը:

Անդրադառնալով առաջնահերթությունների խնդրին՝ նա հավելեց. «Երբ, օրինակ, պայմանականորեն, ասում են, որ մարդկանց աշխատավարձերը բարձրացնելով են կոռուպցիայի դեմ պայքարում, այդ դեպքում ինչո՞ւ բժիշկների, ուսուցիչների կամ կոռուպցիոն տեսանկյունից խոցելի այլ բնագավառի աշխատողների աշխատավարձերը այդ հիմնավորմամբ չեն վերանայվում: Կամ դատավորն ու դատախազը, մի քանի հարյուր հազար դրամ ավելի գումար ստանալով, արդյոք հրաժարվելո՞ւ են տասնյակ հազարավոր դոլարի կաշառքից: Սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնալ պետական քաղաքականությամբ, բայց, ցավոք, նման դիսկուրս գոնե հրապարակային դաշտում տեղի չի ունենում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է` երբ կբացվի ռուսական հյուպատոսությունը Կապանում Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե ԹանդիլյանՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանը Հաքարիի կամրջից առեւանգում է մարդկանց․ «Հրապարակ» Ադրբեջանը սկսել է գրանցել Արցախի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար «ԶՊՄԿ» ՓԲԸ ի աշխատակիցները արյուն են հանձնում (տեսանյութ) ԼՂ-ից Հայաստան է եկել 70.500 բռնի տեղահանվածՊետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը ժամանել է ԵրևանԳերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Բաքուն հայերին կոչ է արել չլքել Լեռնային ՂարաբաղըԿադրեր Այրվածքաբանության կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունի հետեւանքով տուժածներ Մահացել է Հարրի Փոթերի գլխավոր դերակատարներից մեկը Եվլախում կկայանա ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններովԿրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» ԼՂ-ում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր. ԱԻՊԾԱրցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»