Երևան, 27.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պարծենալու բան չկա, դա երկարաժամկետ ձեռքբերում չէ․ «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

nsn.fm–ը «Ոչ մի հաջողություն» վերնագրով հոդվածում գրում է, որ երեք միլիարդ դոլարը զգալի գումար է, որը ստացել է Հայաստանի տնտեսությունը ռուսական հատուկ գործողության պատճառով, բայց եթե ԱՄՆ-ում ինչ-որ մեկը մատը շարժի, այդ ամբողջ գումարը մի ակնթարթում կկորչի։ Այդպես է տնտեսագետ Վասիլի Կոլտաշովը մեկնաբանել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքերն այն մասին, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հատուկ գործողության մեկնարկի պատճառով անցյալ տարի հանրապետության բանկային համակարգ լրացուցիչ մուտք է գործել առնվազն երեք միլիարդ դոլար։

«Սա Հայաստանի համար հաջողություն չէ։ Սա հետևանք է այն բանի, որ Ռուսաստանը, կապեր պահպանելով արտասահմանյան ֆիրմաների հետ, ստիպված է լուծումներ փնտրել ապրանքների մատակարարման հարցում։ Այդ առումով այն ներդրումները, որոնք կատարվել են Հայաստանի տնտեսության մեջ, դարձել են Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների տնտեսական պատերազմի ածանցյալը։ Այստեղ պարծենալու կարիք չկա։ ԱՄՆ-ը կարող է որոշել, որ այդ գումարը կարող է գնալ այլ տեղ, օրինակ՝ Վրաստան։ Այնպես որ, դա երկարաժամկետ ձեռքբերում չէ»,- ասել է Կոլտաշովը: Տնտեսագետը նշել է, որ Ռուսաստանի կորուստները հատուկ ռազմական գործողության մեկնարկի պատճառով բավականին դժվար է գնահատել, քանի որ դրանք ներառում են արժույթների փոխարժեքների փոփոխություններ, իսկ մյուս կողմից՝ դրանց մի մասը փոխհատուցվել է ռուսական արտահանման բարելավմամբ։

«Ռուսական տնտեսությունն ամբողջությամբ չի կորցրել այդ երեք միլիարդ դոլարը, դա ավելի շուտ պետք է դիտարկել որպես հարկադիր ներդրում։ Դա փող է, որն աշխատում է ռուսական տնտեսության համար։ Հայաստանով Ռուսաստան ապրանքների ներմուծումն ավելացել է, հայկական ապրանքների անվան տակ ապրանքներ են ռուսական շուկա ուղարկվում։ Բայց ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել։ Հայաստանին դեռ թույլատրվում է Ռուսաստանի հետ առևտուր անել: Եթե իրավիճակը փոխվի, և՛ փողը, և՛ մարդկային ռեսուրսները կտեղափոխվեն այլ տեղ»,- նշել է փորձագետը։ Կոլտաշովը նաև ընդգծել է, որ հատուկ գործողության ավարտը պայման չի լինի Հայաստանից ռուս գործարարների և աշխատողների վերադարձի համար։

«Հիմա աշխարհում հակամարտություն է հին և նոր ազդեցության կենտրոնների միջև։ Եվրոպական ընկերությունների հետ աշխատելու ավելի լավ պայմաններ Ռուսաստանում կստեղծվեն միայն այն բանից հետո, երբ փոփոխություններ տեղի ունենան հենց ԵՄ երկրներում։ Միգուցե Եվրամիությունը լուծարվի, իսկ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունները վերականգնվեն»,- ենթադրել է տնտեսագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Սա նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. բախվել են ավտոմեքենաներ Անհայտ անձը փորձել է ներխուժել Շոլցի բնակարան Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ Լևոն Դավիդյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր. ՔԿ Հանցանքը թաքցնելու նպատակով դիակները թաղել են տան բակում․ ահասարսուռ դեպք՝ Նախիջևանիկ գյուղում ԱՀ պետնախարարի գլխավորությամբ քննարկվել են քաղպաշտպանությանն առնչվող հարցեր Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ Հայտնի է Գեղարքունիքի մարզում մահացած պարեկի մահվան պատճառը Ոսկու գինը նվազում է Հրդեհ՝ «Մանուշակ» մանկապարտեզում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ Տելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է 36 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի սադրանքները չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. Արարատ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային Երևանում պետք է իշխանափոխություն լինի. Մանե Թանդիլյան Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է վճարումից խուսափելու համար հետախուզվողը Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ Դոլարն ու եվրոն թանկացել են Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Քաբուլում` ԱԳՆ շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր«Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը․ Դմիտրի Պեսկով Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը Ադրբեջանի կառավարությունը եզրակացություններ չի անում հաշվետվություններից. Պետդեպ Փաշինյանը երեկ ծաղրածուի նման 20 մեքենայով գնացել էր Դիլիջան, ծխախոտի 2 բիչոկ էր հավաքում Քաբուլում պայթյունի հետեւանքով 6 մարդ է զոհվել Երևանը՝ աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբՀամացանցում են հայտնվել դատավոր Լիլիթ Կատվալյանի գեղեցկուհի դստեր լուսանկարները ՀՀ հավաքականի մի քանի ֆուտբոլիստ չի մասնակցի Կիպրոսի դեմ խաղին Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը Տոյվո Կլաարը ապրիլի 3-ին այցելի Ադրբեջան. լրատվամիջոցներ Ողբերգական դեպք Գեղարքունիքում․ նշանդրեքից 1 օր անց 31-ամյա պարեկը հանկարծամահ է եղել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 ամսում աճել է 10.9 տոկոսով Ես, հավանաբար, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմեղ մարդն եմ. Թրամփ Պուտինը կմեկնի Թուրքիա Արդբեջանն Արցախի ներկայացուցիչներին կրկին առաջարկել է հանդիպել Բաքվում Խոշոր վթար. մահացել է 4 մարդ Պղնձի գինը նվազել է ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը (տեսանյութ) Ստեփանակերտում կենցաղային գազի արտահոսքից տանը հրդեհ է բռնկվել Թշնամին փորձել է առաջխաղացում կատարել․ ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Մահացել է Երվանդ ԱզատյանըՅոթ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ո՞րն է ելքը. Շատ համառոտ. Վարդան Ոսկանյան