Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՐՏԻ). Երևանում սկսել է երթևեկել առաջին տրոլեյբուսը․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Արուբա՝ Արուբայի դրոշի ու հիմնի օր, Ֆրանսիա՝ Փարիզյան կոմունայի օր, Հարավային Օսեթիա՝ Երևդի գյուղում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակի օր, Բելառուս՝ Զինված ուժերի օր, Մոնղոլիա՝ Զինվորականների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1864- ծնվել է նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը։

1924 - ծնվել է լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը։

1942 –ծնվել է ճարտարապետ Սասուն Գրիգորյանը։

1949- Երևանում սկսել է երթևեկել առաջին տրոլեյբուսը։

1952 - ծնվել է նկարիչ Հենրիկ Վարդենիկցին։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ։

2004-Կոսովոյում երկարատև դադարից հետո կրկին տեղի ունեցած ազգամիջյան բախումները կանխելու գործողություններին առաջին անգամ մասնակցել է նաև Հայաստանի խաղաղապահների դասակը:

2008-Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը հայտարարել է, որ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի լավագույն լուծումը համարում է խորհրդարանական բոլոր ուժերի ընդգրկումով ազգային համաձայնության կառավարության ձևավորումը:

2014-Ղարաբաղում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ղարաբաղցիները տոնական համերգով ողջունել են Ղրիմի ինքնորոշումը:

ԱՇԽԱՐՀ

37 -Հռոմում սկսվել է կայսր Կալիգուլայի կառավարումը։

978 –վախճանվել է Անգլիայի թագավոր Էդվարդ Տառապյալը։

1229- Վեցերորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ 2-րդի խաչակիրները վերականգնել են Երուսաղեմի թագավորությունը՝ վերադարձնելով Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։

1241 -Խմելնիցկու (Կրակովի մոտ) ճակատամարտում Ոսկե Հորդան հաղթել է լեհական բանակին, որի արդյունքում մոնղոլ-թաթարները շարունակել են Եվրոպայի զավթումը։

1314 -կայացել է պապական դատը մեծ մագիստոր Ժակ Մոլ յեի և այլ տամպլիերների նկատմամբ, որոնք սպասել են այդ դատին 7 տարի։ Բոլորը դատապարտվել են ցմահ կալանքի, իսկ Մոլ յեին և Նորմանդիայի պրեորին այրել են խարույկի վրա։

1325 -հիմնադրվել է Տենոչտիտլան քաղաքը, որը հետագայում դարձել է ացտեկների կայսրության մայրաքաղաք։

1596- թագավոր Սիգիզմունդ 3-րդը Լեհաստանի մայրաքաղաքը Կրակովից տեղափոխել է Վարշավա։

1662 -Փարիզում հայտնվել է առաջին հասարակական տրանսպորտը՝ ութտեղանի կառքը, որը կոչվել է «օմնիբուս», այսինքն՝ «բոլորի համար»։

1768 - վախճանվել է իռլանդացի գրող և կղերական Լորենս Սթեռնը։

1805 -Նապոլեոն 1-ինը իրեն հայտարարել է Իտալիայի կայսր, որի հետևանքով սկսել է կազմավորվել Ռուսաստան-Ավստրիա-Անգլիա դաշինքը։

1813 –ծնվել է գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Քրիստիան Ֆրիդրիխ Հեբելը։

1839 -չինական կայսրը արգելել է արտասահմանյան ընկերություններին Չինաստան ներկրել օփիում, որն էլ պատճառ է դարձել առաջին Օփիումային պատերազմի։

1844 - ծնվել է ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը։

1850 -ամերիկյան գործարարներ Հենրի Ուելսը և Ուիլ յամ Ֆարգոն հիմնադրել են «American Express» ֆինանսական ընկերությունը։

1856 -ավարտվել է Ռուսաստանի համար խիստ անհաջող Ղրիմյան պատերազմը, որը մղվել է Ֆրանսիայի, Անգլիայի և Թուրքիայի դեմ։

1858- ծնվել է գերմանացի հայտնի գյուտարար, դիզելային շարժիչի հայտնագործող Ռուդոլֆ Դիզելը։

1867 -Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է կոնվենցիա Ճապոնիայի հետ, ըստ որի, Սախալինը մտել է Ռուսաստանի և Ճապոնիայի համատեղ կառավարման տակ։

1871- ստեղծվել է Փարիզյան կոմունան։

1892 -սահմանվել է լավագույն հոկեյի թիմի մրցանակը՝ Ստենլիի գավաթը։

1900 -հիմնադրվել է հոլանդական «Այաքս» ֆուտբոլային ակումբը։

1902 -Միլանում առաջին անգամ ֆոնոգրաֆով ձայնագրվել է հանրահայտ իտալացի տենոր Էնրիկո Կարուզոն։

1913 - ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր և դրամատուրգ Ռենե Կլեմանը։

1915-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական զորքերը հաղթանակ են տոնել Անաֆարտներում՝ Գալլիպոլիում։

1917-բոլշևիկների կողմից ձերբակալվել է ռուսական ցար Նիկոլայ 2-րդը։

1922 - Հնդկաստանում Մահաթմա Գանդին ազատազրկվել է վեց տարի ժամկետով։

1926 -Պեկինում գնդակահարել են ցուցարարներին։ Այդ օրը համարվում է «Չինական Հանրապետության պատմության ամենամռայլ օրը»։

1931 -ԱՄՆ-ում «Schick» ընկերությունը սկսել է արտադրել առաջին էլեկտրական ածելիները։

1942 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի 120 000 ազգությամբ ճապոնացի քաղաքացիներ աքսորվել են համակենտրոնացման ճամբարներ։

1949 -կազմավորվել է Հարավատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն։

1959- ծնվել է ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լյուկ Բեսոնը։

1965- խորհրդային տիզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել բաց տիեզերք։

1974-ԽՍՀՄ Կենտկոմի որոշմամբ Խորհրդային բանակի սպառազինության մեջ է ընդունվել Կալաշնիկովի АК74 ավտոմատը և РПК-74 ձեռքի գնդացիրը։

1989- Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվել է 4 400 տարեկան մումիա։

2004 - Երկրից աննախադեպ մոտ հեռավորության վրա (43 հազար կմ) անցել է աստերոիդ։

2014 -Ռուսաստանը ինքնահռչակ Ղրիմի Հանրապետության հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի, Ղրիմը հայտարարվել է Ռուսաստանի մաս։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении