Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թվում է, թե առանձնապես արտառոց մի բան չկա, երբ կառավարության ղեկավարը ներկա չի գտնվում այս կամ այն ոլորտային խոշոր միջոցառմանը և, ազատ ժամանակ գտնելով, գնում է որևէ տեղ խաշած եգիպտացորենի կողր կրծելու, ֆոտոսեսիա անելու կամ որևէ ամրոցում ֆռֆռալու: Բայց դա միայն թվում է: Առավել ևս, եթե կառավարության ղեկավարը, լավ, իրերը կոչենք իրենց անուններով, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նախապես ցանկացել էր ներկա գտնվել «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին:

Ավելին, արդեն առիթ ունեցել ենք մեր ընթերցողին պատմելու, որ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը բավականին ջանասիրորեն նախապատրաստվելիս է եղել նրա աշխատակազմի և անվտանգության ծառայության կողմից: Վերջիններս այնքան ջանասիրաբար են գործին կպել, որ խնդիրներ ու որոշ դժվարություններ են ստեղծել անգամ ցուցահանդեսի կազմակերպիչների համար: Բայց այդ ամենից հետո Նիկոլ Փաշինյանը չի գնացել «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին մասնակցելու: Իսկ թե ինչու չի գնացել, արդեն ներկայացրել ենք: Կարճ ասած՝ «շոու» ապահովելու տեղ չի եղել, չի գնացել: Մինչդեռ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, որոնց համար նշված ցուցահանդեսը տարվա կարևոր ոլորտային իրադարձությունն է, յուրատեսակ տարեկան-հաշվետու համաժողով, խիստ դժգոհ են մնացել նման անպատասխանատու և արհամարհական վերաբերմունքից:

Նրանք ոլորտին վերաբերող ու այս ընթացքում կուտակված բազմաթիվ հարցեր ունեին, որոնք նախատեսում էին ներկայացնել Նիկոլ Փաշինյանին: Ամեն դեպքում՝ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, համապատասխան գրությամբ սաղավարտ է կրում, գոնե ի պաշտոնե պետք է, չէ՞, ինչ-որ կարևոր հարցեր լսի: Թեպետ նա լսելու հետ, որքան հայտնի է, չունի, փոխարենը սիրում է չիմացած բաների մասին «խորիմաստ» դատողություններ անել: Բայց դա էլ դնենք մի կողմ: Կային հարցեր: Կային ակնկալիքներ, որ այդ հարցերը գոնե նրան կհասցնեն: Բայց՝ ալգորիթմում «ծափ տվեք, արա»-ի պակետը դիլեյթ է եղել, Փաշինյանի նախատեսված այցելությունն էլ՝ «էռռոռի» տակ ընկել: Մի խոսքով՝ «վատ կապուղի»: Ներկաներից մեկն անգամ չափածո սրամտել է, թե՝ չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին: Կատակը՝ կատակ, բայց այս ամենի խորքում բավականին լուրջ խմորումներ կան:

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հիմնավոր կասկածներ ունեն, որ այս դեպքում հիմնական խնդիրները հարուցողն ու ոլորտի հետ կառավարության հարաբերությունները փչացնող առանցքային դերակատարը ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է: Այն, որ նա դեռ իշխանության գալու սկզբնական շրջանում փորձեց խնդիրներ հարուցել և հարուցեց տարբեր կրթօջախների համար (հիշենք թեկուզ «Այբ»-ի հետ կապված պատմությունն ու այդ կրթօջախի համար հրապարակային անախորժ հոլովումների առիթներ տալը), նորություն չէ: Որոշ չափով հայտնի էր նաև, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տպավորիչ ցանցը ևս հայտնվել էր Արայիկ Հարությունյանի համար ոչ սիրելիների «սև ցուցակում»:

Պարզվում է՝ դրա պատճառներից մեկը այն է, որ «Արմաթ» լաբորատորիաները դեռ «նախկինների» ժամանակ են ստեղծվել, ինչը «թավշյա» մոդեռնիստների ներկայացուցիչները ծանր են տարել (հա, դե, եթե իրենց մնար, կասեին՝ Հայաստանի պատմությունը 2018-ին է սկսվել, չնայած իրողությունները հակառակի մասին են խոսում, այն, որ 2018-ը կարծես պատմության վերջի սկիզբն էր, ինչևէ): Հետաքրքիր է, եթե քպականներին մի քանի անգամ ասեն, որ հանրահայտ «Թումո» կենտրոն հիմնելու պայմանավորվածությունն էլ Ռոբերտ Քոչարյանի օրոք է եղել, ապա նրանց ինքնազգացողությունը կտրուկ կվատանա՞:

Պարզվում է նաև, որ «Արմաթ» լաբորատորիաների անխափան ֆինանսավորման, ցանցի ընդլայնման, նոր լաբորատորիաներ բացելու հետ կապված ևս խնդիրներ կան, որոնք անխուսափելիորեն դժգոհություններ են հարուցում, քանի որ իշխանությունը, որի առաջնային գործառույթներից մեկը հենց նման ընթացիկ հարցերը սահուն լուծելն է, առանձնապես այդ խնդիրների վրա չի կենտրոնանում: Հետաքրքիր է, ի դեպ, որ եթե վաղը, մյուս օրը նկարագրված և այստեղ չմանրամասնված դժգոհությունները հասնեն որոշակի կուլմինացիայի, ապա ի՞նչ դրսևորում կունենան: Մյուս կողմից՝ առնվազն տարօրինակ է Նիկոլ Փաշինյանի իշխանության նման արհամարհական վերաբերմունքը ՏՏ ոլորտին: Տարօրինակ է, որովհետև «թավշյա» շիլաշփոթի ժամանակ այս ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, անգամ՝ ընկերություններ եղան, որ գրեթե ամբողջական կազմով ներգրավվեցին «հեղափոխական» թոհուբոհի մեջ:

Ավելին, Փաշինյանի կառավարությունը մեծապես օգտվում է Հայաստանում ՏՏ ոլորտի ներկայությունից, ճյուղավորումից ու աճից: Ի լրումն, այդ ոլորտի ներկայացուցիչներ են նաև ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ժամանակավորապես Հայաստանում վերաբնակված տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ, այսինքն՝ փաշինյանական կառավարությունը այս կողմից էլ որոշակիորեն շահում է: Եվ այդ ամենից հետո, ահա, այդպիսի վերաբերմունք: Բնութագրական է, ոչինչ չես ասի:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին