Արցախի անկախության ու մեր գոյության պայքարը դարձել է միջազգային սակարկման առարկա. Հայկ Մամիջանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ ասաց՝ մենք պայմանավորվել էինք հումանիտար եւ տեխնիկական բանակցությունների վերաբերյալ, բայց զարմանալիորեն դարձավ վերաինտեգրման բանակցություն. Սուտ է ասում, որովհետեւ նոյեմբերի 9-ից սկսած Ադրբեջանի բոլոր պաշտոնյաները եւ նախագահը բազմիցս ասել են, որ Ստեփանակերտի հետ բանակցելու են բացառապես վերաինտեգրացիայի տրամաբանության մեջ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Իրենք դա գիտեին եւ գիտակցաբար են տարել Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների»:
Մամիջանյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանը դարձել է բախման ու հարաբերությունները պարզելու կետ. «Մեզ համար նվիրական պայքարը, այն է՝ Արցախի անկախության ու մեր գոյության պայքարը, դարձել է միջազգային սակարկման առարկա, դրա պատասխանատվությունը 100 տոկոսով Նիկոլ Փաշինյանինն է, որովհետև ինքը հստակ արտաքին քաղաքականություն չի վարել ու վաշխառությամբ է զբաղվել», - ասաց նա: