Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ քամուն տվեցին «թավշյա» փետուրները․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեքշաբթին բարի չէր Նիկոլ Փաշինյանի ու նրա քարոզչական թիմի համար: Ասենք՝ «բարի չէր»-ը մեղմ և փափուկ բնորոշում է: Միանգամից պետք է նկատել՝ «թարս օր» էր: Հարվածն էլ եկավ այնտեղից, որտեղից Նիկոլ Փաշինյանն ու նրա պարգևավճարյալ խումբը ամենից քիչ կարող էին սպասել. Միացյալ Նահանգներից: Բանն այն է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել էր, «Մարդու իրավունքների» զեկույցի քորոցն առած, հատիկ առ հատիկ պայթեցնել «ժողովրդավարության չեմպիոնների լիգայի», «ժողովրդավարության բաստիոնի» և նմանօրինակ այլ ձևակերպումներով փաշինյանական քարոզչության փուչիկները: Նախ՝ հիշեցնենք, որ ԱՄՆ արտաքին-քաղաքական գերատեսչությունը, նույն ինքը՝ Պետքարտուղարությունը կամ Պետդեպարտամենտը (Պետդեպ՝ հարմարության համար) ամեն տարի ալամ աշխարհի երկրներում մարդու իրավունքների առումով եղած վիճակի զեկույց է պատրաստում ու հրապարակում:

Եվ ահա, 2022թ. Մարդու իրավունքների ԱՄՆ Պետդեպի զեկույցում Հայաստանի վերաբերյալ այնպիսի՜ նշումներ են արված, որ եթե չիմանաս, թե որ երկրի մասին է, ապա կմտածես, որ նկարագրված է աֆրիկյան որևէ արնախում-բռնատիրական ռեժիմի անմարդկային լծի տակ կեղեքվող ժողովրդի վիճակն ու դառը ճակատագիրը: Սակայն, ի ցավ մեզ, խոսքը հենց մեր երկրի, մեր ժողովրդի մասին է: Ի՞նչ են արձանագրել ԱՄՆ զեկույցի հեղինակները շատերի կողմից արևմտամետ ընկալվող Նիկոլ Փաշինյանի կառավարության ու նրա իշխանության ներքո հեծող-հեծեծող Հայաստանում տիրող վիճակի մասին: Հիացեք, խնդրեմ. ԱՄՆ Պետդեպի զեկույցի համաձայն, 2022-ին Հայաստանում լուրջ խնդիրներ են գրանցվել իրավապահ մարմինների («անվտանգության ուժերի») կողմից քաղաքացիներին խոշտանգելու, բանտային ծանր պայմաններում պահելու, կամայական ձերբակալություններ իրականացնելու, մարդկանց անձնական կյանքին ապօրինի միջամտելու առումներով:

Բայց դա էլ ամենը չէ: ԱՄՆ Պետդեպի զեկույցում նշվել է նաև այն մասին, որ Հայաստանում իրականացվում են խոսքի ազատության սահմանափակումներ: Ավելին, նշվում է, որ դատական համակարգը անկախության խնդիր ունի կամ էլ, ուղիղ ասենք, անկախ չէ: Եվ ոչ պակաս սպանիչ է ԱՄՆ Պետդեպի զեկույցի արձանագրումը Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության մասին: Ասում ենք՝ «սպանիչ», քանի որ բառացիորեն մի քանի օր առաջ իր բազմաժամանոց ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, չգիտես թե ում համոզելու հույսով, հայտարարեց, թե բա՝ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Եվ ընդամենը մի քանի օր անց «քեռի Սեմը» Վաշինգտոնից հեգնեց. «Տղա ջան, էս կարո՞ղ է «տեղը չես բերում», որ նման բաներ ես ասում: Կարո՞ղ է գիտես՝ մենք էլ քեզ ձայն տված կամովին դյուրահավատներն ենք...»:

Կարճ ասած, ԱՄՆ Պետդեպի զեկույցում Նիկոլ Փաշինյանի իշխանության «թավշյա» փետուրները քամուն են տվել, քիչ չէ, դեռ մի բան էլ լիովին մերկացրել են Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի ժողովրդավարական լինելու մասին հայտարարությունների սնանկությունը: Որպեսզի հասկանալի լինի, թե ԱՄՆ Պետդեպի զեկույցի հեղինակները որքան ուշադիր են գտնվել իրողություններ արձանագրելու առումով, այստեղ նշենք զեկույցում արտացոլված նաև այն դիտողությունը, ըստ որի, «ՀՀ կառավարությունը ձեռնարկել է միայն սահմանափակ քայլեր՝ նախկին և ներկա պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և պատժելու համար: 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել»:

Նրանց ուշադրությունից նմանապես չի վրիպել նաև հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահերի և իրավապահների կողմից այդ մահերի հետ կապված պատշաճ հետաքննություն չանցկացնելու վերաբերյալ հարցը: Մի խոսքով, ԱՄՆ Պետդեպի զեկույցում այնպիսի նշումներ են արվել, որ եթե դա լիներ, օրինակ՝ մի 10-15 տարի առաջ, ապա Նիկոլ Փաշինյանը առնվազն կես տարի թերթից, ԱԺ ամբիոնից-բանից հենց միայն դրա մասին կգրեր ու կաղմկեր: Բայց այստեղ այլ հարցեր էլ կան: Իհարկե, այնպես չէ, որ մենք, ի վերջո, ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցից պիտի տեղեկանայինք, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել, ինչպիսի մղձավանջի մեջ: Մենք այդ ամենի մեջ ենք ապրում, մամուլն էլ ամեն օր գրում է այդ ամենի մասին:

Հարցն այն է, թե ԱՄՆ Պետդեպն ինչո՞ւ է որոշել հրապարակավ ապտակել յուրային Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, հօդս ցնդեցնել նրա՝ քարոզչական «ժողովրդավարության բաստիոնը»: Հնարավոր է, ի դեպ, որ փաշինյանական իշխանությունների ու դրանց ուղիղ կրնկի տակ դրված իրավապահ մարմինների ապօրինությունները, կամայականություններն ու թույլ տված այլանդակությունները, նույն համակարգային կոռուպցիան արդեն այն աստիճանի են հասել, որ նույնիսկ ԱՄՆ-ն չի կարող այդ ամենի վրա «աչք փակել»...

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանը Հաքարիի կամրջից առեւանգում է մարդկանց․ «Հրապարակ» Ադրբեջանը սկսել է գրանցել Արցախի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար «ԶՊՄԿ» ՓԲԸ ի աշխատակիցները արյուն են հանձնում (տեսանյութ) ԼՂ-ից Հայաստան է եկել 70.500 բռնի տեղահանվածՊետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը ժամանել է ԵրևանԳերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Բաքուն հայերին կոչ է արել չլքել Լեռնային ՂարաբաղըԿադրեր Այրվածքաբանության կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունի հետեւանքով տուժածներ Մահացել է Հարրի Փոթերի գլխավոր դերակատարներից մեկը Եվլախում կկայանա ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններովԿրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» ԼՂ-ում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր. ԱԻՊԾԱրցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»