Երևան, 30.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարտի 21-ին լրացավ Արցախի Հանրապետության շրջափակման 100-րդ օրը: Այս ամբողջ ընթացքում թշնամին, բացի հումանիտար աղետը խորացնելու քայլերից, դիմեց նաև ահաբեկչական գործողության՝ սպանելով 3 հայ ոստիկանի: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել նաև խաղաղ բնակչությանը: Արդեն ավելի քան 100 օր շրջափակված Արցախի ու զուգահեռ տեղի ունեցող գործընթացների մասին զրուցել ենք ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ: Պատգամավորը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ, ի տարբերություն շրջափակման սկզբնական շրջանի, այժմ Արցախում այլ են պատկերացումները:

«Եթե սկզբնական փուլում կենցաղային անհարմարությունները, կենցաղային խնդիրներն էին առավել շատ կարևորվում, հիմա ամբողջությամբ այլ են զգացողությունները: Այժմ կենցաղային խնդիրները կարևորող մարդիկ այլևս չկան, որովհետև կա հստակ գիտակցում, որ սա պատերազմ է: Պատերազմ, որտեղ, բնականաբար, կարևորը մարդկային կյանքն է, երեխայիդ վաղվա օրն է, լինել-չլինելը: Ու թե այդ պահին ինչ կուտես, գազ, հոսանք կլինի, թե ոչ, բնավ կարևոր չէ»,-ասաց նա:

Մետաքսե Հակոբյանը շեշտեց հատկապես առողջապահական համակարգի կաթվածահար լինելու փաստի մասին: «Սա փաստ է այն մասին, որ մենք պատերազմում ենք: Մարդիկ են մահանում միայն այն պատճառով, որ նրանց հնարավոր չի լինում բուժօգնություն ցուցաբերել: Պատերազմի մեջ լինելու գիտակցումից հետո նաև հիշում ես, որ մոտ երկուսուկես տարի առաջ կրկին պատերազմի մեջ էիր, որում դու պարտվել ես, քանի որ քեզ հենց քո թիկունքից դավաճանել են հենց քո իշխանությունները: Սա հաշվի առնելով՝ արդեն հիմա մարդկանց մեջ վախ, անհանգստություն կա, որ իշխանությունները պատերազմական իրավիճակում կրկին կդավաճանեն իրենց՝ հենց մեջքի հետևում, այն ժամանակ, երբ իրենք պայքարում են, երբ իրենց հարազատը մահանում է, երբ իրենց երեխաները վիտամիններից զրկված են, ինչի հետևանքներն ինքը ոչ թե այսօր, այլ վաղն է զգալու: Մարդկանց մոտ կա անհանգստություն, որ, ինչպես 2020-ի նոյեմբերի 10-ի առավոտյան, հիմա էլ մի օր կարթնանան կամ գիշերը վեր կթռնեն՝ իմանալով, որ իրենց փոխարեն որոշում են կայացրել, ստորագրել են ու իրենց հայրենիքը հանձնել թշնամուն: Եթե ամփոփում ենք շրջափակման 100 օրը՝ այս ամենի մեջ հենց այս գիտակցումն է մնացել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով զուգահեռ ընթացող բանակցություններին, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ, նաև այն պաշտոնական հայտարարություններին, թե էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ կա, Մ. Հակոբյանը շեշտեց. «Երբ իշխանության՝ ՀՀ-ում վարչապետի, Արցախում էլ նախագահի շուրթերից հնչում են էթնիկ զտում, ցեղասպանություն բառերը, սա ուղիղ հայտարարություն է այն մասին, որ իրենք առաջին հերթին տապալել են Սահմանադրությունը, որովհետև Սահմանադրությամբ լիազորված են թույլ չտալու, կանխելու այդ ամենը: Եթե խոսում են նման վտանգների մասին, բայց չեն կարողանում դրանց, այսպես ասած, դեմն առնել, հետևաբար տապալում են Սահմանադրությունը և չեն կարող լիազորված լինել պետությունը ներկայացնելու տեսանկյունից: Այլ հարց է՝ անմտության, գիտելիքի պակասի պատճառո՞վ, թե՞ միտումնավոր է այս ամենի մասին խոսվում: Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, ապա հիմա, կարծում եմ, ավելի շոշափելի հանգամանքներ կան: Խոսվում է խաղաղության մասին մի պետության հետ, որն այդ քննարկումներին զուգահեռ շրջափակել է և հումանիտար աղետի շեմին է հասցրել Արցախի Հանրապետությունը: Խոսվում է խաղաղության մասին մի պետության հետ, որը չխորշեց քաղաքացու անվտանգությունը պահող ոստիկանին գնդակահարել հենց այդ օրակարգի քննարկման շրջանակներում»:

Մեր զրուցակցի խոսքով, այս ամենից կարելի է միայն մեկ հետևություն անել: «Կարելի է ասել, որ սրանք կեղծ, մոլորեցնող օրակարգեր են, որոնք առաջ են տանում հենց Հայաստանի իշխանությունները, և դրան չեն հակազդում Արցախի իշխանությունները: Եվ եթե չեն հակազդում, ուրեմն իրենք ևս այդ օրակարգի մեջ են: Սրանք կեղծ օրակարգեր են, որոնցով թմրեցնում են ժողովրդին, այդպիսով թմրեցնում են նաև ինքնապաշտպանական բնազդը, որպեսզի մի օր արթնանան ու տեսնեն, որ իրենք այլևս իրենց բնակարաններում չեն կարող ապրել: Խաղաղության համար պետք է պայքարել, չի կարելի ագրեսիվ, ահաբեկիչ թշնամու հետ նստել և ինչ-որ բանավոր կամ անգամ գրավոր պայմանավորվածության գալ: Մենք գրավոր պայմանավորվածությունների արդյունքը ևս տեսել ենք: Մոտ երկուսուկես տարի առաջ կնքված եռակողմ հայտարարության որևէ կետ այսօր չի գործում:

Ու, ըստ էության, շրջափակելով Արցախն ու փակելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանն ինքն է չեղարկել այդ եռակողմ հայտարարությունը: Ադրբեջանի նման պետության համար որևէ պայմանավորվածություն նշանակություն չունի: Իսկ խաղաղությունը նաև պետք է հաստատել, ոչ թե խնդրել ու մուրալ:Նման ագրեսիվ քաղաքականություն վարող պետությունները մուրացողին սպանում են, ինչը և անում է Ադրբեջանը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետությունների նկատմամբ: Հետևաբար, մենք գործ ունենք կեղծ օրակարգերի հետ, որոնցով հանգիստ, առանց աղմուկի, Հայաստանի իշխանությունների ձեռամբ, Արցախի իշխանությունների լռությամբ հայ ժողովրդին իսկապես ցեղասպանության են տանում»,-հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից հատկապես Արցախի ինքնորոշման իրավունքի մասին որևէ բառ անգամ չասելու փաստին՝ նա ընդգծեց. «Շատ պարզ ու ակնհայտ է, թե այս անձինք ինչու հայտնվեցին իշխանության ղեկին, ինչու զավթեցին ՀՀ-ում իշխանությունը: Շատ պարզ է, քանի որ պատճառն այլևս իրենց էլ չի հաջողվում թաքցնել: Իրենք այն օտարածին իշխանություններն էին, որոնց բերեցին իշխանության Արցախը հանձնելու համար: Եվ այս տեսանկյունից հիմա պետք չէ զարմանալ, որ իրենք չեն խոսում Արցախի ինքնորոշման իրավունքից, իրենք չեն խոսում այն կարմիր գծից, որն ունի Արցախը: Խոսքն ինքնիշխանության մասին է, որը մեզ համար կարմիր գիծ է: Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը. ունեն իրենց օրակարգն ու դրանով էլ առաջ են շարժվում: Զարմանալին ու զայրացնողն այն է, որ ՀՀ-ում այսօր կան իշխանություններ, որոնք հանգիստ ոտնատակ են տալիս ՀՀ Սահմանադրությունը ու դա անում են ամեն օր: Նրանք ոտնատակ են տալիս ՀայաստանԱրցախ միասնական ցանկացած որոշում»:

Օրինակ բերելով 1992-ի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը ՝ պատգամավորը նշեց. «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, մեր ինքնորոշման իրավունքի վրա՝ ՀՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Սա հզոր փաստաթուղթ է, որը միջազգային հիմք ունի»:

Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ, միայն օտարածին տարրերը կարող էին չեղարկել այս ամենը: «Միջազգային իրավունքը որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, բայց իրենք այն չեղարկում են, ինչն իրենց օրակարգն է: Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսից հետո Ալիևը կրկին խոսեց, հայտարարություններ արեց: Հերթական անգամ մենք արձանագրեցինք, որ խոսույթը նույնն է, օրակարգը՝ ևս, պարզապես մեկը խոսում է հայերեն, մյուսն՝ ադրբեջաներեն: Երկու պետությունների ղեկավարները նույն ուղղությամբ են քայլում, և երկուսի նպատակն էլ մեկն է՝ վերացնել Արցախը ու կասկածի տակ դնել ՀՀ սուբյեկտայնությունը, սասանել և ի վերջո, ուղղակի մաս-մաս անել պետականությունը»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ.․․ Սոսե Բալասանյանը չի հեռանա ԱրցախիցԵրթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է Դեպի Արևմուտք Հայաստանի կողմնորոշումը փլուզեց ՌԴ հարացույցը Հարավային Կովկասում․ Սաակաշվիլի Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին Յուրաքանչյուր բռնագшղթած քաղաքացի պետք է ամսական 97,000 դրամ ստանա. Կարեն Քոչարյան Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջներին Թուրքական նավահանգստային Բոդրում քաղաքում երկրաշարժ է եղել Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները Արցախից գերեվարված կնոջն ադրբեջանցիները բաց են թողել, նա Հայաստանում է (տեսանյութ)Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան Վթարային ջրանջատում՝ Երևանի 3 վարչական շրջանների և Կոտայքի ու Սյունիքի մարզերի մի շարք հասցեներում Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից տեղահանվածներին Ժամացույց. ծաղիկներից, ստվերից, կրակից, ավազից մինչև կվարց ու ատոմ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրակայանը, մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը. «Փաստ»Արևմուտքում ցանկանում են Ռուսաստանը փլուզել ավելի քան 40 մասի. «Փաստ»Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան Արցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀԱյս պահի դրությամբ՝ ԼՂ-ից տեղահանվել է 100,417 անձ, Հակարիի կամուրջը հատել է 21,043 տրանսպորտային միջոց Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակ. «Փաստ»Ո՞վ է նա, ի վերջո Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է.Արտակ Զաքարյան Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի. «Փաստ»Արցախցի Սոսեն չի լքել Ստեփանակարտը Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիտարկում է ԼՂ-ից տեղահանվածներին երկրում տեղավորելու հնարավորությունը «Եթե հանկարծ չգամ, մամայի ծննդյան օրը գրածս բանաստեղծությունն իրեն կնվիրես». Շիրակ Գասպարյանն անմահացել է Հադրութում. «Փաստ»Եթե շարունակեինք՝ գիտեք, ուր կհասնեինք․ Ալիևը շարունակում է սպառնալ. Toyota Vitz-ը բախվել է ծառին և կողաշրջվել, կան վիրավորներՀռոմի ստատուտի վավերացման խութերը. «Փաստ»Ռուս խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել Ստեփանակերտի հացի գործարան (տեսանյութ) Արցախում ծնված վերջին արցախցին մոր հետ Երևանում է (տեսանյութ) Իշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիները. «Փաստ»Հոկտեմբերի 2-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին․ ՄակրոնԻնչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրվան. «Փաստ»Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. Երևանից այլևս ավտոբուսներ չեն գնա Լեռնային Ղարաբաղ բնակիչներին դուրս բերելու համար Դրված են նաև բանակի կրճատման և զինաթափման, կրթական համակարգի վերանայման վերջնագրային պահանջներ. Դավիթ Սարգսյան Նաիրի Հոխիկանը տեղեկացնում է, թե ինչ է պահանջում Ադրբեջանը Հայաստանից Արցախում երեկ վերջին տղա երեխան է ծնվել․ նրան անվանել են Վրեժ Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները. «Փաստ»Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ուղևորը տեղում մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել Անկման հատակից անդին. «Փաստ»Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից. «Փաստ»«Կարևորագույն նպատակներից մեկը Նիկոլ Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է». «Փաստ»ԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը. «Փաստ»Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ»