Ереван, 24.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին խիստ հրահանգ է իջեցվել»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի շուրջ կա բանակցային երկու գործընթաց, մեկը պայմանականորեն Պրահայի, մյուսն էլ Մոսկվայի գործընթացն է: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը:

«Պրահայի գործընթացի նպատակը մեկն է՝ հասնել նրան, որ Արցախից հեռացվեն ՌԴ խաղաղապահները և փոխարինվեն եվրոպացի ինչ-որ դիտորդներով: Դրանից հետո հայերը կա՛մ կուզենան ինտեգրվել Ադրբեջանի կազմում, կա՛մ կհեռանան: Բնականաբար, բոլորը կհեռանան, ու այդ սցենարի դեպքում Արցախի հարցը կփակվի, ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում կթուլանա, ինչից հետո էլ կարող են նաև Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարց բարձրացնել: Իսկ ըստ ռուսական ծրագրի, Հարավային Կովկասի գործընթացների շուրջ պետք է բանակցել 3+3՝ Վրաստան-Հայաստան-Ադրբեջան և ՌԴ-ԹուրքիաԻրան ձևաչափով: Ըստ ռուսական ծրագրի, Արցախի կարգավիճակի հարցը պետք է հետաձգվի անորոշ ժամանակով, խաղաղապահների մանդատը երկարաձգվի անորոշ ժամանակով՝ մինչև Արցախի կարգավիճակի վերջնական հաստատում»,-ասաց քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով, Ադրբեջանը դեռևս չի լուծել իր խնդիրը՝ Արցախում կան խաղաղապահներ, «Զանգեզուրի միջանցքը» ևս չեն կարողացել իրականություն դարձնել: «Այս ուղղություններով Ադրբեջանն աշխատանքներ է տանում՝ իր թիկունքում ունենալով Թուրքիային, Իսրայելին, և, ի տարբերություն ՀՀ-ի, լավ հարաբերություններ ունի նաև ՌԴ-ի, ԵՄ-ի հետ: Մյուս կողմում էլ Հայաստանն է, որտեղ իշխանություններն Արևմուտքի դրածոներն են: Նրանց խիստ հրահանգ է իջեցվել ցանկացած գնով կազմակերպել միջազգային դիտորդական առաքելության մուտքը Լաչինի միջանցք ու Արցախի մնացած տարածքներ: Հայաստանի իշխանություններն ամեն գնով փորձում են այդ հրահանգն իրականացնել: ՀՀ իշխանությունները դիվերսիայի միջոցով հայ ոստիկանների սպանությունն անգամ օգտագործեցին իրենց գաղափարն առաջ տանելու համար»,-ասաց նա՝ միաժամանակ շեշտելով, որ հրահանգն իրականություն դարձնել չի ստացվում:

Իսկ թե ինչու, Բադալյանը նշեց. «Չի ստացվում, որովհետև Արցախի իշխանություններն արդեն երկար ժամանակ է՝ ռուսական վերահսկողության ներքո են, իսկ առանց Արցախի իշխանության այդքան էլ հեշտ չէ այնտեղ միջազգային խաղաղապահ ուժ մտցնել: Բացի այդ, խաղաղապահ ուժեր մտցնելու համար նաև ՌԴ համաձայնությունն է պետք, ինչի շուրջ բացասական դիրքորոշում կա ՌԴ-ի կողմից: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ դիմեց ՌԴ-ին, ասաց, որ «եթե չեք կարողանում անվտանգությունը ապահովել, խնդիր չկա, կարող եք դուք դիմել ՄԱԿ-ին» և այլն: Այսինքն, փորձեց «ֆռռացնել» Ռուսաստանի ղեկավարությանը, ինչը ՌԴ-ի կողմից անմիջապես արձագանք ստացավ: ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան շատ արհամարհական պատասխան տվեց՝ Փաշինյանին հասկացնելով, որ այդ «տրյուկներն» իրենց մոտ չեն անցնում, և որ ՌԴ ղեկավարությունն իր «ժեխը» չէ»:

Արմեն Բադալյանն ընդգծեց՝ Հայաստանի իշխանությունները հանձնարարական են ստացել ամեն գնով ցույց տալ, որ Արցախում, օրինակ՝ էթնիկ զտում, ցեղասպանություն է սպասվում, ինչը ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կարողանում կանխել. «Ուզում են ցույց տալ, որ կանխելու համար միջազգային դիտորդական առաքելություն կամ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր պետք է տեղակայվեն Արցախում: Անընդհատ այդ գաղափարն են տանում առաջ՝ մտածելով, որ միգուցե ռուսներն էլ համաձայնեն, բայց չեն հասկանում, որ, ի տարբերություն Հայաստանի իրենց ընտրազանգվածի, ՌԴ ղեկավարության վրա իրենց «տրյուկները» չեն ազդում»:

Քաղտեխնոլոգի խոսքով, ըստ Պրահայի գործընթացի, Հարավային Կովկասն Արևմուտքի մաս դարձնելը «խաղաղության պայմանագրի» դետալներից մեկն էր, որտեղ պետք է նշվեր նաև, որ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում: «Բայց մենք տեսնում ենք, որ ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի կնքվում ու դեռևս շատ երկար չի կնքվելու: Ադրբեջանը ցանկություն չունի կնքել այն, որովհետև սպասում է ռուս-արևմտյան հակամարտության ավարտին՝ Ուկրաինայի տարածքում: Եթե ՌԴ-ն հաղթող դուրս գա, Արցախի հարցն ուրիշ լուծում կստանա: Լուծումն այլ կլինի պարտության ու կոնֆլիկտի սառեցման դեպքում: Հայաստանի իշխանությունները շատ շտապ են ցանկանում «խաղաղության պայմանագիր» կնքել՝ ցույց տալու Արևմուտքին, թե ամեն քայլ արեցին: Բայց Ադրբեջանը, բնականաբար, ավելի գիտակից լինելով, չի շտապում այդ հարցում՝ փորձելով հնարավորինս շատ բան պոկել, բայց միաժամանակ սպասել ռուս-արևմտյան հակամարտության ավարտին»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян«Коммерсантъ»: Бакинское время Москвы 24 апреля для посетителей мемориала Цицернакаберд задействуют бесплатные маршруты Захарова о предоставлении США помощи Украине: «Простых украинцев насильно гонят на убой как «пушечное мясо» Полицейские требуют открыть дорогу Киранц-Воскепар: архиепископ ведет с ними переговоры Для четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленныхЭдгар Севикян в составе «Ференцвароша» стал чемпионом Венгрии В Тбилиси прошел женский марш против закона об «иноагентах» Католикос Всех армян посетил монастырский комплекс Сурб Саркис в Арагацотне ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .ЕС полностью поддерживает переговорный процесс между Арменией и Азербайджаном — Тойво Клаар Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянФСБ России сообщила о задержании гражданина Украины на пропускном пункте Верхний Ларс Байрамов обсудил с уходящим послом Ирана региональные форматы типа 3+3 В военном лагере в Ираке прогремел взрыв: погиб один человек, 8 человек ранены