Երևան, 10.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փակուղային շղթա. հազիվ թե չի գիտակցում իր արածի հետևանքները․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ավելի քան 100 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է։ Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը և ապահովել ազատ տեղաշարժը։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի գլխավոր նպատակն է նպաստավոր պայմաններ ստեղծել Արցախում հայաթափում և էթնիկ զտումներ իրականացնելու համար։ Դրա համար էլ Ալիևը հրապարակային հայտարարում էր, թե Լաչինի միջանցքը բաց է նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ Արցախից։ Միջազգային հանրությանն էլ Բաքուն փորձում է ցույց տալ, որ Արցախյան հակամարտության հարցը փակված է, ու ինքը քայլեր է ձեռնարկում արցախահայության ինտեգրման համար։

Եվ պատահական չէ, որ Արցախի ԱԳՆ-ն վերջերս տարածած հայտարարության մեջ ևս արձանագրեց, որ 2020 թ. ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվում են խաղաղ բանակցություններից՝ Արցախի ժողովրդի կյանքի և իրավունքների հարցը որակելով որպես իրենց ներքին գործը։ Այդ դեպքում հարց կարող է առաջանալ, թե ինչի՞ համար էին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումները փետրվարի 24-ին և մարտի 1-ին, որոնք ողջունվեցին եվրոպական պաշտոնյաների կողմից։ Չնայած որ, ըստ պաշտոնական մեկնաբանությունների, այդ հանդիպումներում միայն հումանիտար հարցեր էին քննարկվել, այնուամենայնիվ, Ադրբեջանը ներկայացրեց այնպես, թե քննարկումը տեղի է ունեցել արցախահայության ինտեգրման հարցերի շուրջ։ Այն, որ Ադրբեջանը հանցագործ երկիր է, դա բոլորս գիտենք։

Ուստի որևէ հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը կարող է ուղիղ բանակցել Արցախի հետ, շոշափել արցախահայության իրավունքների և անվտանգության հարցերը կամ կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այլ հարց է, որ միջազգային հանրությունը Բաքվին ստիպի բանակցել Արցախի հետ, սակայն մինչ այժմ նման մեխանիզմ չկա, և Ադրբեջանին հաջողվում է միջազգային հանրությանը ներկայացնել, որ Արցախի հարցն իր ներքին գործն է։ Փաստացի Արցախի համար ստեղծվել է փակուղային իրավիճակ, որում առաջնային ու հիմնական իր պատասխանատվությունն ունի Հայաստանի այսօրվա ղեկավարությունը, որը հայտարարում է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մասին, ստորագրում է այնպիսի հայտարարության տակ, որտեղ նշվում է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին և այլն:

Մյուս կողմից ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ինքը չի կարող Ադրբեջանի հետ բանակցել Արցախյան հիմնախնդրի շուրջ, քանի որ արցախահայության կողմից մանդատ չի ստացել։ Ու այդ հանգամանքը ներքին լսարանին ներկայացվում էր այնպես, թե վերջապես ինքը Արցախին վերադարձնում է բանակցությունների սեղան, իսկ նախկիններն Արցախը դուրս էին թողել բանակցություններից։ Հիմա ևս իշխանական քարոզչամեքենան այն մոտեցումն է առաջ մղում, թե ուղիղ բանակցություններ պետք է տեղի ունենան Արցախի ու Ադրբեջանի միջև։ Այսինքն, Փաշինյանը ձեռքերը լվանում է ոչ միայն բանակցային պրոցեսից, այլև Արցախից ընդհանրապես: Իսկ ամբողջությամբ Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացից դուրս գալու իրողությունը նա հիմնավորում է նրանով, թե այդ դեպքում Ադրբեջանն էլ պահանջներ է ներկայացնում Հայաստանին։

Այնինչ, հենց նույն Փաշինյանը հազիվ թե չի գիտակցում, որ Ադրբեջանն Արցախի հետ չի բանակցելու։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը, միևնույնն է, շարունակում և շարունակելու է Հայաստանի նկատմամբ հավակնություններ ու պահանջներ ներկայացնել։ Դա չի թաքցնում Ադրբեջանը, դա չի թաքցնում Հայաստանի օրվա իշխանության ղեկավարը: Մյուս կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ինստիտուտը փաստացի չի գործում, իսկ դրա աշխատանքի վերսկսմանը հայկական կողմը չի կարողանում հասնել։ Ու դրա փոխարեն նոր միջազգային ֆորմատ կամ մեխանիզմ չի գործում, որի շրջանակներում էլ կարող են շարունակվել Արցախի շուրջ բանակցությունները։

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը Արցախը միայնակ է թողել ու մի կողմ քաշվել՝ իր նախկին ու ներկա հայտարարություններով և քայլերով հիմքեր ստեղծելով, որ նույնիսկ աշխարհաքաղաքական կենտրոնները, այդ թվում՝ ռազմավարական գործընկերը, պարզ հասկացնում են՝ եթե դուք այդպես եք ուզում, մեզանից ի՞նչ եք ուզում: Արդյունքում ունենք մի փակ շղթա, որում Արցախը ամենածանր վիճակում է հայտնվել ու ստիպված է միայնակ դիմադրել...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրազդան մարզադաշտի մոտակայքում բախվել են Nissan Teana-ն ու «Կավասակի» մակնիշի մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց «Խղճուկի տրամաբանությունը բակում էլ չի անցնում, էլ չեմ ասում՝ աշխարհաքաղաքականության մեջ»․ «Փաստ»Հող են նախապատրաստում իրենց հակաարցախյան ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար․ «Փաստ»Կհաջողվի՞ սկսել Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն քրեականացնելու նախաձեռնության ստորագրահավաքը․ «Փաստ»«Սորոսականները» խիստ նեղված են․ «Փաստ»Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից»․ «Փաստ»ՌԴ-ն տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձեր է տեսնում. ԿոպիրկինԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՊՆ Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հարձակումն սկսվել էՀայտնաբերվել է մոլորված քաղաքացին Ստեփանակերտում նկատելիորեն աճել է տեղում լցոնվող պաղպաղակների իրացման կետերի թիվը Գարեգին Բ-ն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններին Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս Գրիգորյանը արձագանքել է՝ հնարավո՞ր է բացվող հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնի ՌԴ ԱԴԾ «ՀայաՔվե» -ի հանրային հանդիպումն անցավ մարդաշատ և տեղեկատվական առումով՝ խիստ հագեցած Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Հայաստանի փոխվարչապետը խոսել է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան Գոհ եմ, անձնապես ուրախ եմ դատարանի վճռից. Աշոտ Փաշինյան Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը 15 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյան Սոչիում մեկնարկել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը ոչ պաշտոնական միջավայրում (լուսանկար) «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավովԵրևանի նախկին քաղաքապետը դատարանում պարտվել է Իշխան Սաղաթելյանին Ոսկու արժեքը կայուն է Մեկնարկել են միասնական քննությունները ԱՄՆ-ն դեֆոլտի շեմին է, ի՞նչ կարող է սպառնալ ՀՀ ֆինանսական շուկային. պարզաբանում է փոխնախարարը Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին Պուտինը հանդիպում կունենա Փաշինյանի հետ. Պեսկով Կալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղադրանքը. փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են Գլուխ եմ խոնարհում հերոսների մայրերի առաջ, այդ թվում` տիկին Գայանեի, բայց ամեն դեպք պետք է իրավական գնահատական ստանա․ Աշոտ Փաշինյան Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկրների միջև առկա թյուրիմացությունները Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից Ադրբեջանը ռազմատրանսպորտային ինքնաթիռներ է գնում Իտալիայից Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Մինչև 10 ժամ ջուր չի լինի Արցախի ընդդիմադիր ճակատը լուրջ գլխացավանք է դարձել ապիկար իշխանությունների համար Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան Կամչատկայի ափերի մոտ 1 օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանը հրաձգային զենք է կիրառել. նոր հաղորդագրություն Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ․ Արամ Ա Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) «Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺ