Երևան, 10.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեր ամենաթանկին ենք կորցրել, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել». հրամանատար Արմեն Գրիգորյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Երբեք որդուս որպես հերոս չեմ ներկայացնում, որովհետև ցանկացած մարդ կարող է հերոս դառնալ, իսկ գիտնական դառնալու համար մի ամբողջ կյանք է պետք: Արմենի գերնպատակը դա էր: 28 տարեկանում մագիստրատուրա ընդունվեց՝ իրավագիտության բաժին, լինելով տնտեսագետ, հրաշալի տիրապետելով լեզուներին: Անգլերենը գերազանց գիտեր, սիրում էր այդ լեզուն, հատկապես քերականությունը»,-ասում է Արմենի մայրիկը՝ տիկին Մարգարիտան:

Արմենի մասին զրույցն այսպես ենք սկսում: Ծնունդով Սիսիան քաղաքից է: 1999-2009 թթ. սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոցը: 2009-2014 թթ. սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտության բաժնում, համալսարանը ևս ավարտել է գերազանց առաջադիմությամբ: Մայրիկն ասում է՝ այս մասին փաստող ցանկացած փաստաթուղթ՝ գովասանագիր, շնորհակալագիր ու դիպլոմ, որպես կարևոր ու թանկ մասունք, պահպանում է:

«Ամեն անգամ գովասանագիր ստանալիս ասում էր՝ մամա՛, գո՞հ ես: Իր պատկերացմամբ, այդ թուղթն ինձ էր պետք, որ հիանայի իր արդյունքներով: Իսկ նա թղթի համար չէր սովորում, այլ գիտելիքի: Երբ մանկապարտեզ էր հաճախում, դաստիարակներն ասում էին՝ քո երեխան տաղանդ է, զարմանում էի՝ տառերն անգամ չգիտի, ի՞նչ տաղանդ: Հակադարձում էին՝ մեր կյանքի փորձը դա է ապացուցում: Երբ բանաստեղծություն էին հանձնարարում, անմիջապես անգիր էր սովորում, ընդունակ երեխա էր, իրեն սովորաբար մեկից ավելի հանձնարարություն էին տալիս»,-որդու մանկության տարիներն է վերհիշում մայրիկը:

Ասում է՝ Արմենը շատ համեստ էր, հանդուրժող, անգամ փոքր տարիքում՝ պատասխանատվության մեծ զգացումով: «Չէր սիրում դրսում հաճախ խաղալ, իր հանգստությունը տանն էր գտնում, իր գրքերի մեջ: Սպորտի էր հաճախում, միշտ ձգտում էր իր ժամանակը խելացի ձևով անցկացնել: Սիրողական մակարդակով զբաղվում էր տարբեր սպորտաձևերով, որպեսզի առողջ մարմին ևս ունենա: Շախմատի է հաճախել, առաջնության մեդալակիր է, վոլեյբոլի առաջնությունից բրոնզե մեդալ ու պատվոգիր ունի»: Արմենի դեպքում միաձուլված էին իր բնածին տաղանդը, գեները, աշխատասիրությունը, դրանք մեկ ամբողջություն էին դարձել:

«Ու հիմա վառվում եմ, երբ մտածում եմ, թե մասնագիտական ինչ հաջողություններ կարող էր արդեն ունենալ նա... Արմենի հայրը լավ մաթեմատիկոս է: Ճիշտ է, որ շատ բաներ նաև գեներով են փոխանցվում: Մաթեմատիկական ցանկացած խնդիր հեշտությամբ լուծում էր: Երբ բակի երեխաները գալիս և խնդրում էին օգնել խնդիրները լուծելու հարցում, արագարագ լուծում էր, դեռ մի բան էլ զարմանում, թե ինչպես չեն կարողացել այդ առաջադրանքներն անել: Այնքան հեշտ էր ամեն ինչ բացատրում երեխաներին, որ նրանց անգամ թվում էր, թե հենց իրենք լուծեցին խնդիրը: Բարի էր, կամեցող, սիրում էր երեխաներին: Հիշում եմ՝ ութերորդ դասարանում ջոկատավար էր, երեխաների հետ Ջերմուկ էին գնացել: Ճիշտ է պնդումը, որ եթե մարդը դրական հատկանիշներով է օժտված, բոլոր բնագավառներում դրսևորում է դրանք»:

2014 թ.-ին Արմեն Գրիգորյանն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ավարտելուց հետո ծառայության է անցել Ջրականի զորամասում: 2016 թ.-ին, որպես Ջրականի զորամասի հրետանային դասակի հրամանատար, մասնակցել է Ապրիլ յան պատերազմին: 2018 թ.-ին տեղափոխվել է Սիսիանի զորամաս, զուգահեռ սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: Տիկին Մարգարիտայի խոսքով, Արմենն իր ապագան, մասնագիտության առումով, կապում էր տնտեսագիտության հետ. «Պրակտիկա էր անցել բանկերից մեկում, այնտեղ բավականին տպավորված էին իր մասնագիտական ունակություններով, պատասխանատվության զգացումով: Այսօր Արմենը և բազմաթիվ տղաներ իրենց տեղը պիտի գտնեին գիտության մեջ, հսկայական անելիք ունեին մեր պետության համար կարևորագույն տարբեր ոլորտներում»:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: Հենց հաջորդ օրը ավագ լեյտենանտ Արմեն Գրիգորյանն ու իր մարտկոցը մեկնում են Արցախ: Մայրիկն ասում է՝ որդու պայմանագրի ժամկետը լրացել էր պաշտպանության նախարարության հետ, բայց Արմենն իր տեսակով այնպիսին էր, որ չէր կարող չգնալ Արցախ: «Ջրականի ամենաթեժ մարտերի ժամանակ հենց ինքն է ստանձնել բարդ առաջադրանքի կատարումը: Սրանք մեր խոսքերը չեն, իր հետ կողք կողքի պայքարած տղաներն են այս մասին պատմում: Տեսանյութեր ևս կան, թե ինչպես է պրոֆեսիոնալ ձևով մարտ ղեկավարում, ինչպես է թշնամական շարասյուններ ոչնչացնում: Նրա զինվորը՝ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանն է պատմել. «Մեր մարտկոցը 17 հոգուց էր բաղկացած, և երևի բացառիկ երևույթ է, որ բոլորս ողջ ենք մնացել, միայն մեկ վիրավոր ենք ունեցել, սակայն ամենամեծ կորուստն ենք կրել՝ զոհվել է մեր հրամանատարը, ում բոլորս հիշելու ենք կարոտով, հպարտությամբ, ափսոսանքով ու երախտագիտությամբ»»:

2020 թ. հոկտեմբերի 14-ի գիշերը, չցանկանալով վտանգի ենթարկել իր զինվորների կյանքը, իմանալով, որ բեռնատարներն անօդաչուների նշանառության տակ են, ինքն է մոտենում զինամթերք բերած բեռնատարին՝ զինամթերք ընտրելու: Թշնամու անօդաչուի հարվածից ռազմամթերքով բեռնված մեքենան պայթում է, իսկ Արմենը՝ զոհվում: «Արմենը մեզ հետ անընդհատ կապի մեջ էր: Հոկտեմբերի 13-ին ժամը 5-ին մեզ հետ խոսել էր, գիշերը 12-ին եղբոր հետ էր զրուցում: Հոկտեմբերի 14-ին զանգերին չէր պատասխանում: Եղբայրը զանգահարել էր Սիսիան՝ որևէ տեղեկություն իմանալու: Սկզբում ասում էին՝ ընդմիջման է, հեռու է, հարմար չէ, բայց տղաս ասում է՝ հնարավոր չէ, ժամը հինգն է, Արմենը չի զանգել, այդ ժամանակ ասում են, որ Արմենին անօդաչուն հարվածել է:

Հոկտեմբերի 15ին թուրքերը գրավեցին Ջրականը, շատ թեժ մարտեր էին, Արմենին դուրս բերել չէին կարողացել: Նրանց նաև ասել էին, որ իրենց հրամանատարին դուրս բերելու համար այլ խումբ է գնալու այդ հատված, բայց չէին գնացել: Իմ մայրական սիրտը զգում էր, որ որդիս դեռ այնտեղ է: Մեզ, սակայն, ասում էին, որ Արմենի մարմինը դուրս են բերել Ջրականից: Սկսեցինք մեր փնտրտուքները, եղանք բոլոր դիահերձարաններում, հիվանդանոցներում: Դեկտեմբերին արդեն Կարմիր խաչը, պայմանավորվածությունների համաձայն, դուրս էր բերում տղաների մարմինները, նաև Արմենինը: Դեկտեմբերի 22-ին նրան հուղարկավորեցինք Եռաբլուրում»: Արմեն Գրիգորյանը հետմահու արժանացել է միայն «Մարտական գործողությունների մասնակցի» մեդալի, մայրիկը տարակուսում է՝ ինչ սկզբունքով է որդին այս մեդալին արժանացել, նա նաև Քառօրյայի մասնակից է, համապատասխան նշումը կա զինգրքույկում:

«Որևէ տեղ չենք դիմել այս առիթով: Մեր ամենաթանկին ենք կորցրել, ցավալի է, որ մեր պետությունը և համապատասխան գերատեսչությունն ըստ արժանվույն չեն գնահատում զինվորին»: Արմենը տիկին Մարգարիտայի երկու որդիներից կրտսերն է: Ամուսնացած չէր: «Մեծ տղաս ամուսնացած է, երկու տղա ունի: Մինչև Արմենի զոհվելն ունեինք Նարեկ, իսկ նրա զոհվելուց հետո ունենք Արմենչիկ: Կարելի է ասել, որ Արմենից հետո կյանքը կանգնել է, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել, ճիշտ է, իր արյան գնով: Նրանք հաճախ են իրենց հրամանատարի մոտ Եռաբլուր գնում, և հենց իրենք են ասում՝ իր կյանքի գնով մեր կյանքը փրկեց»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Հրազդան մարզադաշտի մոտակայքում բախվել են Nissan Teana-ն ու «Կավասակի» մակնիշի մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց «Խղճուկի տրամաբանությունը բակում էլ չի անցնում, էլ չեմ ասում՝ աշխարհաքաղաքականության մեջ»․ «Փաստ»Հող են նախապատրաստում իրենց հակաարցախյան ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար․ «Փաստ»Կհաջողվի՞ սկսել Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն քրեականացնելու նախաձեռնության ստորագրահավաքը․ «Փաստ»«Սորոսականները» խիստ նեղված են․ «Փաստ»Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից»․ «Փաստ»ՌԴ-ն տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձեր է տեսնում. ԿոպիրկինԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՊՆ Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հարձակումն սկսվել էՀայտնաբերվել է մոլորված քաղաքացին Ստեփանակերտում նկատելիորեն աճել է տեղում լցոնվող պաղպաղակների իրացման կետերի թիվը Գարեգին Բ-ն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններին Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս Գրիգորյանը արձագանքել է՝ հնարավո՞ր է բացվող հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնի ՌԴ ԱԴԾ «ՀայաՔվե» -ի հանրային հանդիպումն անցավ մարդաշատ և տեղեկատվական առումով՝ խիստ հագեցած Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Հայաստանի փոխվարչապետը խոսել է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան Գոհ եմ, անձնապես ուրախ եմ դատարանի վճռից. Աշոտ Փաշինյան Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը 15 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյան Սոչիում մեկնարկել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը ոչ պաշտոնական միջավայրում (լուսանկար) «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավովԵրևանի նախկին քաղաքապետը դատարանում պարտվել է Իշխան Սաղաթելյանին Ոսկու արժեքը կայուն է Մեկնարկել են միասնական քննությունները ԱՄՆ-ն դեֆոլտի շեմին է, ի՞նչ կարող է սպառնալ ՀՀ ֆինանսական շուկային. պարզաբանում է փոխնախարարը Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին Պուտինը հանդիպում կունենա Փաշինյանի հետ. Պեսկով Կալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղադրանքը. փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են Գլուխ եմ խոնարհում հերոսների մայրերի առաջ, այդ թվում` տիկին Գայանեի, բայց ամեն դեպք պետք է իրավական գնահատական ստանա․ Աշոտ Փաշինյան Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկրների միջև առկա թյուրիմացությունները Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից Ադրբեջանը ռազմատրանսպորտային ինքնաթիռներ է գնում Իտալիայից Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Մինչև 10 ժամ ջուր չի լինի Արցախի ընդդիմադիր ճակատը լուրջ գլխացավանք է դարձել ապիկար իշխանությունների համար Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան Կամչատկայի ափերի մոտ 1 օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանը հրաձգային զենք է կիրառել. նոր հաղորդագրություն Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ․ Արամ Ա Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)