Երևան, 10.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երբ սպասել չեք ցանկանում. թերմոպոտ՝ և՛ թեյնիկ, և՛ թերմոս․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր գրեթե յուրաքանչյուր տանն առկա է էլեկտրական թեյնիկ, որով կարելի է արագ և հեշտությամբ ջուր եռացնել: Բայց կան իրավիճակներ, երբ հենց այդ պահին է պետք տաք ջուր, և նույնիսկ մի քանի րոպե սպասելու ժամանակ չկա: Այդ պարագայում կարող է օգնել էլեկտրական թերմոսը՝ թերմոպոտը: Դա այնպիսի սարք է, որը համատեղում է էլեկտրական թեյնիկի և թերմոսի գործառույթները: Այն ջուրը տաքացնում է պահանջվող ջերմաստիճանի և երկար ժամանակ պահպանում այն: Որոշ մոդելներում անգամ հնարավոր է ջրի ֆիլտրում, ինչը պատրաստի ըմպելիքն ավելի համեղ և առողջ է դարձնում: Իսկ ինչպե՞ս է սկսվել այդ կենցաղային սարքի պատմությունը։

Թերմոպոտի պատմությունն սկսվել է Չինաստանում թեյի անոթների հայտնվելով: Դրանք օգտագործվում էին թեյի արարողության ժամանակ: Դրանց արտադրության համար օգտագործվել են տարբեր նյութեր: Ամենատարածվածը եղել է չինական ճենապակին, որի գաղտնիքը խնամքով պահպանվում էր: Ճենապակյա թեյնիկները հետագայում փոխարինվել են արծաթով, չուգունով, ալ յումինով, պողպատով և նույնիսկ ապակիով: Առաջին էլեկտրական թեյնիկը հայտնվել է բրիտանացի պաշտոնաթող գնդապետ Ռուքես Կրոմպտոնի շնորհիվ: Կաթսայի հիմքի մեջ նա ներկառուցել է ջեռուցման տարր, որն ինքն է հորինել: Սարքը հանրությանն է ներկայացվել 1893 թվականին համաշխարհային տոնավաճառում: Այն ջուրը շատ դանդաղ էր տաքացնում, և շատ էներգիա էր պահանջվում դրա համար, սակայն, չնայած դրան, էլեկտրական թեյնիկը բավականին սիրված է դարձել հարուստների շրջանում:

Դրանից երեսուն տարի անց անգլիացի Արթուր Լարժը որոշել է վերացնել «Կրոմպտոն» թեյնիկների հիմնական թերությունները: Նա հորինել է մի ջեռուցման տարր, որը ներկառուցված է եղել հենց թեյնիկի մեջ: Այդ ժամանակից ի վեր նման սարքերի ժողովրդականությունը միայն աճել է: Ավտոմատ էլեկտրական թեյնիկը, ինչպիսին ծանոթ է մեզ, հայտնվել է 1956 թվականին: Ռասել Հոբսն է դարձել դրա գյուտարարը: Այդ ժամանակից ի վեր սարքերի դիզայնը և շահագործման սկզբունքը գործնականում չեն փոխվել: Այսօր շուկայում կարելի է գտնել տարբեր արտադրողների կողմից ներկայացվող հսկայական քանակությամբ էլեկտրական թեյնիկներ: Դրանք տարբերվում են դիզայնով և լրացուցիչ գործառույթների շարքով. դրանք կարող են լինել լարով կամ առանց դրա, ունենում են տարբեր ծավալներ, ջեռուցման տարբեր տարրեր, էկրաններ, լուսարձակման և ջերմաստիճանի ցուցիչներ և այլն:

Ընդհանուր առմամբ, առկա է յուրաքանչյուրի ճաշակին և բյուջեին հարմար ընտրություն: Բայց նման սարքերի հիմնական թերությունը մնում է նույնը: Նրանք չեն կարող մի քանի ժամ տաք ջուր պահել: Եվ եթե ձեզ անընդհատ անհրաժեշտ է որոշակի ջերմաստիճանի ջուր, ապա այն պետք է լցնել թերմոսի մեջ: Այնուամենայնիվ, թերմոսը սովորաբար փոքր ծավալ ունի, և դրա մեջ անհնար է մշտապես անհրաժեշտ ջերմաստիճանի հեղուկ պահել: Թերմոպոտն է օգնում լուծել այդ բոլոր խնդիրները: Այդ սարքերը անվանում են նաև այլ կերպ՝ էլեկտրական թերմոս, թերմոս - թեյնիկ, պոտտեր և այլն: Այն հորինվել է Ճապոնիայում 1992 թվականին, երբ մեկ սարքի մեջ միացվել են ոչ միայն թեյնիկն ու թերմոսը, այլ նաև ավելացվել են լրացուցիչ օգտակար գործառույթներ՝ ջերմաստիճանը ընտրելու ունակություն, ջրի լրացուցիչ ֆիլտրում, ջերմաստիճանի ցուցիչներ:

Թերմոպոտը բաղկացած է ջրի տարողությունից, որը սովորաբար ավելի մեծ է, քան թեյնիկը, ջեռուցման և կառավարման տարրերից: Այդ սարքի մեջ մեկ անգամ եռացրած ջուր ունենալով՝ մնացած ժամանակ այն պահպանում է սահմանված ջերմաստիճանը՝ պարբերաբար տաքացնելով այն: Որպեսզի ջուրն արագ չսառչի, սարքի կառուցման մեջ օգտագործվում է թերմոսի շահագործման սկզբունքը՝ կրկնակի պատերը: Բայց, ի տարբերություն թերմոսի, պատերի արանքում ուղղակի օդ է, ոչ թե վակուում:

Նույնիսկ հոսանքի անջատման դեպքում թերմոպոտի մեջ ջուրը երկար ժամանակ տաք է լինում: Որպեսզի ջուրը հեշտությամբ լցվի, սարքում տեղադրված է հատուկ պոմպ: Թերմոպոտը հարմար է օգտագործել մանկական կաթի խառնուրդների և ապուրների պատրաստման համար։ Այն հարմար է նաև չինական թեյ պատրաստելու համար, որը պահանջում է որոշակի ջերմաստիճան, հարմար է նաև տարատեսակ ուտեստներ պատրաստելու համար, որոնք պետք է ջրով նոսրացվեն:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Խղճուկի տրամաբանությունը բակում էլ չի անցնում, էլ չեմ ասում՝ աշխարհաքաղաքականության մեջ»․ «Փաստ»Հող են նախապատրաստում իրենց հակաարցախյան ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար․ «Փաստ»Կհաջողվի՞ սկսել Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն քրեականացնելու նախաձեռնության ստորագրահավաքը․ «Փաստ»«Սորոսականները» խիստ նեղված են․ «Փաստ»Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից»․ «Փաստ»ՌԴ-ն տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձեր է տեսնում. ԿոպիրկինԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՊՆ Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հարձակումն սկսվել էՀայտնաբերվել է մոլորված քաղաքացին Ստեփանակերտում նկատելիորեն աճել է տեղում լցոնվող պաղպաղակների իրացման կետերի թիվը Գարեգին Բ-ն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններին Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս Գրիգորյանը արձագանքել է՝ հնարավո՞ր է բացվող հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնի ՌԴ ԱԴԾ «ՀայաՔվե» -ի հանրային հանդիպումն անցավ մարդաշատ և տեղեկատվական առումով՝ խիստ հագեցած Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Հայաստանի փոխվարչապետը խոսել է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան Գոհ եմ, անձնապես ուրախ եմ դատարանի վճռից. Աշոտ Փաշինյան Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը 15 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյան Սոչիում մեկնարկել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը ոչ պաշտոնական միջավայրում (լուսանկար) «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավովԵրևանի նախկին քաղաքապետը դատարանում պարտվել է Իշխան Սաղաթելյանին Ոսկու արժեքը կայուն է Մեկնարկել են միասնական քննությունները ԱՄՆ-ն դեֆոլտի շեմին է, ի՞նչ կարող է սպառնալ ՀՀ ֆինանսական շուկային. պարզաբանում է փոխնախարարը Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին Պուտինը հանդիպում կունենա Փաշինյանի հետ. Պեսկով Կալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղադրանքը. փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են Գլուխ եմ խոնարհում հերոսների մայրերի առաջ, այդ թվում` տիկին Գայանեի, բայց ամեն դեպք պետք է իրավական գնահատական ստանա․ Աշոտ Փաշինյան Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկրների միջև առկա թյուրիմացությունները Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից Ադրբեջանը ռազմատրանսպորտային ինքնաթիռներ է գնում Իտալիայից Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Մինչև 10 ժամ ջուր չի լինի Արցախի ընդդիմադիր ճակատը լուրջ գլխացավանք է դարձել ապիկար իշխանությունների համար Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան Կամչատկայի ափերի մոտ 1 օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանը հրաձգային զենք է կիրառել. նոր հաղորդագրություն Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ․ Արամ Ա Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) «Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺՀայաստանի ու Ադրբեջանի միջև հետագա բանակցությունների ժամկետները դեռևս անորոշ են. ԱՄՆ պետքարտուղարություն (տեսանյութ)