Երևան, 11.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Շրջափակման հետեւանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1,9 մլն դոլար. զեկույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մեծ վնասներ է պատճառում Արցախի Հանրապետության տնտեսությանը: Ընդհանուր ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 753 մլն դրամ (1.9 մլն ԱՄՆ դոլար)։

Այս մասին նշվում է «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույցում», որն անհատույց պատրաստվել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խմբի կողմից՝ Արցախի Հանրապետության կառավարության և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատվերով:

Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում մասնագիտական խմբի ղեկավար Վարդան Արամյանը և «Մենք են մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը զեկույցը ներկայացրել են մասնագիտական հանրությանը:

Փաստաթուղթը միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ մասնագիտորեն վերլուծում և գնահատում է, թե շրջափակման հետևանքով որ ոլորտներում և ինչ ծավալի կորուստներ է կրում Արցախը: Զեկույցը թարգմանվել է նաև անգլերեն և ռուսերեն՝ միջազգային հանրությանը և շահագրգիռ այլ կառույցների ու կազմակերպությունների տրամադրելու համար՝ ցույց տալով, թե Ադրբեջանի գործողությունները ինչպիսի ծանր հետևանքներ են հասցնում Արցախի տնտեսությանը:

«ՀՆԱ-ի կորուստների, սոցիալական լրացուցիչ ծախսերի եւ բյուջեի հարկերի կորուստների գնահատականները թույլ են տալիս համապարփակ պատկերացում կազմել շրջափակման սոցիալ-տնտեսական հետեւանքների եւ ստեղծված ճգնաժամի պայմաններում ֆինանսական կորուստների վերաբերյալ։ Արցախի կորուստները գնահատվում են օրական առնվազն 753 մլն դրամ (1.9 մլն ԱՄՆ դոլար)։ Ընդ որում, որքան երկար տեւի շրջափակումը, այնքան նշյալ ցուցանիշներն աճելու են, քանի որ շրջափակման յուրաքանչյուր լրացուցիչ օր ավելի մեծ վնաս է հասցնում Արցախի տնտեսական պոտենցիալին, հետեւապես եւ՝ գնահատված ծախսերին, եւ դրանց մուլտիպլիկատիվ էֆեկտներին ավելանում են ՀՆԱ պոտենցիալի վերականգնման ծախսերը»,- ասվում է զեկույցում:

Տնտեսագետների թիմը գնահատումները կատարել է չորս մոտեցումներով՝ կիրառելով տարբեր գործիքակազմ։ Տնտեսական ծախքերի գնահատումից զատ, փորձ է արվել գնահատել նաև սոցիալական լրացուցիչ ծախքերի բեռը, որը տնտեսական կառուցակարգերի փլուզման արդյունքում անխուսափելիորեն առաջանալու է՝ գործազրկության և անձանց եկամտի կորստի հանգամանքներով պայմանավորված։

Զեկույցում արտացոլված թվերը չեն ներառում չկատարված անհրաժեշտ ծախսերի արդյունքում արտադրության գործոնների մաշվածությունը և բուֆերների ստեղծումը։ Սակայն արձանագրվում է, որ այս երկու գործոններն Արցախի տնտեսության համար ապագայում առաջացնելու են զգալի ֆինանսական ծախսեր, որոնք կարող են հասնել նույնիսկ հարյուրավոր միլիոն դոլարների։

Ապագայում նմանատիպ ցնցումներից խուսափելու համար զեկույցում կարևորվում է բուֆերների ստեղծումը։ «Այսօր իսկ անհրաժեշտ է ձեւավորել բուֆերներ, որոնք նմանատիպ դեպքերում հնարավորություն կտան նվազագույնի հասցնել Արցախի հասարակության սոցիալական եւ տնտեսական ծախքերը։ Որպես այդպիսի ծախսերի ուղղություններ կարող են հանդիսանալ էներգիայի լրացուցիչ, այլընտրանքային աղբյուրների ստեղծումը, առաջին անհրաժեշտության պարենային պաշարների ձեւավորումը եւ դրանց պահպանման համար անհրաժեշտ պահեստների կառուցումը, վառելիքային պաշարների ձեւավորումը եւ դրանց պահուստավորման համար նոր ենթակառուցվածքներ ստեղծումը, առաջին անհրաժեշտության դեղորայքային պաշարների ձեւավորումը եւ դրանց անվտանգ պահպանման համար անհրաժեշտ պահոցների ստեղծումը եւ այլն»,- նշվում է փաստաթղթում։

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար 24 ժամ ջուր չի լինի ՌԴ ՊՆ–ն հայտարարություն է տարածել Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Առեղծվածային ու ողբերգական դեպք Արարատի մարզում Ազգի հարցերը նաև եկեղեցու հարցերն են, եկեղեցին ասելիք ունի․ Արամ Ա Ադանայում տղամարդը կրակ է բացել Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա Գյումրեցի 15-ամյա պատանին, իր վրա ջուր լցնելու պատճառով, դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն «Այդպես էլ Պուտինին փոխանցեք»․ Զելենսկին հաստատել է՝ ուկրաինական բանակը հակահարձակման է անցել Ի՞նչ է հայտարարագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ո՞ր դեպքերում պարեկն իրավունք ունի ֆիզիկական nւժ գործադրել Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ Ադրբեջանն Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ Հասանովը հրահանգել է «պատրաստ լինել հակառակորդի սադրանքներին» Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա վերահսկողություն է իրականացնելու Ռուսաստանի ԱԴԾ-ն. Մուստաֆաև Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 381 դրամ, վաճառվում՝ 388 դրամ նվազագույն փոխարժեքով Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի Ռուսաստանի ԱԴԾ-ն. Շահին Մուստաֆաև Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան Հրդեհ՝ Ապարան քաղաքում Արդյոք Շոլցը պատրա՞ստ է ասել, թե ո՞վ է պայթեցրել «Հյուսիսային հոսքը»․ Զախարովան հեգնել է ԳԴՀ կանցլերին Հնդկաստանում հիվանդանոցները աշխատում են արևային մարտկոցների հաշվին 1 օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրերումԶաքիր Հասանովը հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը» Ադրբեջանական կողմը ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ Հայաքվե. Արցախն ու Ցեղասպանությունն ուրացողին պատժելու համար. Մենուա ՍողոմոնյանՓարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև Հռոմի պապի խոհարարն ու բանջարեղենակտրիչի առաջին նախատիպը․ «Փաստ»Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz»-ը և «VAZ-21011»-ը․ կան տուժածներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒՆԻՍԻ)․ Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը․ «Փաստ»«Ես ծիծաղում և լացում եմ քեզ հետ, Հայաստա՛ն». ամերիկացի լուսանկարչի աշխատանքները պատմում են Հայաստանի ու հայերի մասին․ «Փաստ»Արդարադատության հուղարկավորության վերջին արարը. Վճռաբեկ դատարանի ամբողջական զավթման համար մնացել է քաղաքացիական պալատը Փաշինյանի իշխանությունը հենվեց քաղաքական, բայց ոչ ռազմական բաղադրիչի վրա․ «Փաստ»Գյումրեցի 15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն Կարսի անկման ու 1920-ի հայ-թուրքական կործանարար պատերազմի գլխավոր դասերը․ Շարմազանով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրը տեղափոխվել է Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման հարթություն․ «Փաստ»Տոկիոյի օդանավակայանում թռիչքուղու մոտ միմյանց են բախվել երկու ինքնաթիռ «Դու ո՞վ ես, որ տարածքներ հանձնես, այս երկրի դիկտատորը չես, թագավորը չես...իրավունքներդ գրված են» Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Իրանին մեղադրել Է Ռուսաստանին զինամթերք մատակարարելու համար ՄՍԾ-ն՝ երեխաներին հատկացվող նպաստների վճարման մասին Սոցիալական աշխատողները, հոգեբանները և այլք պետք է նույնատիպ առավելություններ ստանան խնամք տրամադրող տարբեր կազմակերպություններում․ «Փաստ»Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքը Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Հիմա ես եմ քեզ ասում՝ իմ տեսածը մեզանից հետո եկողները չտեսնեն». Ղազար Սարուխանյանը զոհվել է Վարանգաթաղ բարձունքի պաշտպանության ժամանակ․ «Փաստ»Էրդողանը պատրաստվում է նոր վիրահատության Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի Իրավիճակ է փոխվել. հետո գործն առաջ կգնա․ «Փաստ»Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռшկшն բռնnւթյnւն գործադրել 9-шմյш աղջկա նկատմամբ