Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այնքան երազանքներ ուներ, մինչև խոր ծերություն պլանավորել էր, թե ինչ է անելու». Արթուրը զոհվել է պատերազմի առաջին օրը ու տուն «վերադարձել» 100 օր անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արթուրս շատ համեստ, խելոք երեխա էր, միևնույն ժամանակ՝ ակտիվ, կատակասեր: Երբ դպրոց գնաց, մայրենիի ու անգլերենի այբուբենը գիտեր: Մինչև չորրորդ դասարանը գերազանց սովորեց, հետո մի փոքր թերացավ ուսման հարցում. ամուսինս վթարի ենթարկվեց, անընդհատ հիվանդանոցում էի, և տան հոգսը մնաց Արթուրի ուսերին: Երկուերեք տարի հետո առաջադիմությունը վերականգնեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արթուրի մայրիկը՝ տիկին Տաթևիկը: Հավելում է՝ նրա համար չեմ գովում, որ իր որդին է, ցանկացած մեկին եթե հարցնենք Արթուրի մասին, լավագույն հատկանիշներով կնկարագրի նրան:

Որդին նաև ազգագրական պարեր էր պարում, բազմաթիվ փառատոնների է մասնակցել, մեդալների ու պատվոգրերի արժանացել, Վրաստանում փառատոնի ժամանակ 75 երկրի մեջ իրենց խումբը երրորդ տեղն է գրավել: Տարիքային երկու խմբում էր պարում, փոքրերի դեպքում առաջինն էր շարքում, իսկ մեծերի հետ պարելիս՝ վերջինը. «Շատ սիրուն էր պարում, ոտքերը գետնին չէին դիպչում, կարծես օդի մեջ պարեր: Շարժումները յուրահատուկ էին: Միշտ ասում էի՝ Արթուրիս աստղն ամեն տեղ փայլում է, ամեն տեղ աչքի է ընկնում»: Ծնողները շատ էին ցանկանում, որ Արթուրի համար պարը նաև մասնագիտություն դառնա, բարձրագույն կրթություն ստանա:

Բայց Արթուրն այլ պլաններ ուներ. «11-րդ դասարանում էր սովորում, երբ ասաց՝ ուզում եմ ընդունվել Տնտեսագիտական համալսարանի «Կառավարում ըստ ոլորտի» բաժին: Երբ իրեն հարցնում էին՝ Արթո՛ւր ջան, բա վերջում ի՞նչ ես դառնալու, պատասխանում էր՝ բանկի կառավարիչ, կգաք մոտս, ձեզ կօգնեմ: Ինչ նպատակ իր առջև դնում էր, պետք է իրագործեր: Սկսեց դպրոցին զուգահեռ անգլերեն, հայոց լեզու և մաթեմատիկա պարապել: Ամբողջ օրը կարդում ու գրում էր: Ուզում էր զուգահեռ նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել «Պատիվ ունեմ» ծրագրով: Այդ տարի մեկ քննությամբ էին բուհ ընդունվում, իր ընտրած բաժնում կարևորը մաթեմատիկայի քննությունն էր: Քննությունը հանձնեց, 14 միավոր հավաքեց, այն բավարար չէր «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու համար»: Արթուրը կարող էր տարկետում ստանալ, սակայն չի համաձայնել. «Շուտ գնամ, շուտ կգամ, հետո կսովորեմ:

Ուզում էր նաև ԴՕՍԱԱՖ-ում սովորել, վարորդական իրավունք ունենալ, հայրիկն ասաց՝ բայց կհասցնե՞ս: Պատասխանեց՝ միայն քո համաձայնությունը տո՛ւր, կանեմ: Ընդամենը հինգ օրվա մեջ վարորդական իրավունքը ձեռքին եկավ տուն… Այնքան երազանքներ ուներ, մինչև խոր ծերություն պլանավորել էր, թե ինչ է անելու: Փոքր եղբոր համար էլ ասում էր՝ թող պարապի, բանակից կվերադառնամ, հետս քաղաք կտանեմ: Հավատում եմ, որ տղաներս կհասնեն իրենց երազանքներին»: Արթուրը բանակ է զորակոչվել 2020 թ. հուլիսի 29-ին, ծառայությունն անցնում էր Մարտակերտում՝ որպես վարորդ: «Շատ ուրախ է մեկնել ծառայության, միշտ ասում էր՝ տղեն պետք է ծառայի, դժվարությունների միջով անցնի»: Իսկ հետո սկսվեց պատերազմը: «Մինչ այդ ամեն օր զանգում էր մեզ: Սեպտեմբերի 26-ի երեկոյան զանգեց, երկար խոսեց բոլորի հետ: Ինձ հետ առանձին էլ խոսեց ու անընդհատ կրկնում էր՝ մա՛մ ջան, հնարավոր է, մի 4-5 օր չզանգեմ, չանհանգստանաս, ամեն ինչ նորմալ է: Հետո էլ՝ կանչում են շարվելու, գնացի, բարի գիշեր, մա՛մ ջան: Ու անջատեց հեռախոսը:

Սիրտս մի տեսակ ճմլվեց, ուզում էի լաց լինել, բայց ոչինչ չբարձրաձայնեցի: Դա եղավ մեր վերջին զրույցը: Արթուրս պատերազմի առաջին զոհերից է: Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացանք, պատերազմ էր սկսվել, դեռ չգիտեի, որ այդ պատերազմն իմ տուն է մտել, իմ երեխեն արդեն չկա: Ժամը 7:25-ին՝ ռմբակոծության ժամանակ, Մարտակերտի 5-րդ պաշտպանականում երեխեքին ասել էին մտեք նկուղները, վազել էին, բայց նկուղների դռներին կողպեքներ են եղել: Հետո ասել են՝ վազեք դեպի շելերը (հողին հավասար գետնափոս՝ գերաններով ծածկված, երկու կողմից մուտք ու ելքով-խմբ.): Զորամասի դիմաց 11 շել է եղել, դրանցից մեկին անօդաչուն հարվածել է, և այն պայթել է: 29 զինվոր է ներսում եղել, 28-ը տեղում զոհվել են: Երեխեքը զոհվում էին, բայց ոչ մի անուն ու տվյալ չէր հրապարակվում:

Ամեն տեղ զանգում էինք, բայց Արթուրի անունը ոչ մի ցուցակում չկար: Ասում էին՝ եթե զոհվածների ցուցակում անունը չկա, հանգիստ եղեք, շատերն անտառներում են, բունկերներում, կապի չեն կարողանում դուրս գալ: Մեզ հույս էինք տալիս, իսկ ես էլ ասում էի՝ Արթուրիս աստղը փայլում է, Արթուրիս չի կարող բան պատահել: Բայց հոգուս ամենախորքում երևի զգում էի մի բան, ուղղակի չէի ուզում հավատալ»: Արթուրի տուն «վերադարձի» մասին կար ե լի է ֆիլմ նկա րել՝ ան վեր ջ ա ն ա լ ի փնտրտուքների, սպասման, կարոտի ու ցավի մասին մի երկարամետրաժ ֆիլմ կստացվի, որը չեն կարողանա դիտել թույլ նյարդեր ունեցողները: Մեր ծավալուն զրույցի ընթացքում մոտ 40 րոպե Արթուրի մայրիկը միայն այդ մասին խոսեց՝ վերապրելով հետպատերազմական օրերը, պատմելով ու դիահերձարաններում ու հիվանդանոցներում որդուն մտովի փնտրելով, պատմեց, թե ինչպես է ինքը 100-օրյա փնտրտուքներից հետո դիահերձարանում որդու մարմինը ճանաչել: Եվ ինչպես են 2021 թ. հունվարի 9-ին Աստղաձորում հուղարկավորել Արթուրին:

Պատմության շատ մանրամասներ ինձ կպահեմ, բայց որոշների մասին էլ ձեզ կպատմեմ, որ երկրի վրա դժոխքի առկայությունը չբացառենք: «Մինչև պատերազմի ավարտը մեզ շատ սուտ և խառը տեղեկություններով հույս տվեցին, ասացին՝ սպասեք: Այդ ընթացքում ամեն հնա ր ա վոր տար բ ե րակ ն ե ր ո վ փնտրում էինք Արթուրին, մեր նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԴՆԹ անալիզ հանձնեցինք: Բայց համընկնումներ չեղան, ուրախացանք՝ ուրեմն Արթուրը ողջ է: Նոյեմբերի 10-ին ամուսինս գնաց Ղարաբաղ, այնտեղ, որտեղ ծառայում էր Արթուրը: Ամեն տեղ շրջել էր, վերջում տարել էին այդ պայթեցված շելի մոտ, հրամանատարն ասել էր՝ եթե երեխուց որևէ տեղից լուր չունես, ուրեմն այստեղ է զոհվել: Ամուսինս վերադարձավ տուն այդ լուրով: Բայց անգամ դրանից հետո մեզ համոզում էին, որ երեխան ողջ է: Հաջորդ առավոտյան սկսեցինք շրջել Հայաստանով մեկ, բոլոր դիահերձարաններով: Ահավոր տեսարան էր ամենուրեք, անգամ երեխեքի նկարներին նայելիս սարսռում էիր: Ամեն տեղից դուրս գալիս խորը շունչ էինք քաշում՝ Արթուրին չգտանք: Ամեն օր Հերացի էինք գալիս, հետո իմացանք, որ հենց առաջին օրը երեխուս բերել էին այդտեղ: Թղթի վրա գրված է, որ Արթուրի դիահերձումը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ի առավոտյան: 100 օր եկել ենք այդտեղ ու գնացել, բայց մեր երեխուն չենք գտել»:

Ծնողները նաև այն քննիչներին են հանդիպել, որոնք քննչական գործողություններ են իրականացրել այդտեղ. «Ասացին՝ տղաների նկարներն ունենք, որոնց այդ շելից են դուրս բերել, կարող եք նայել, կա՛մ կհաստատեք, կա՛մ կբացառեք Արթուրի զոհվելու փաստը: Հանդիպեցինք իրենց, նկարներն էինք նայում, Արթուրիս ճանաչեցի, բայց ամուսինս չհավատաց: Այդ նկարով էլ իրեն չկարողացանք գտնել»: Էլի անդադար որոնումներ: «Դեկտեմբերի 25-ին հայրիկն էլ ԴՆԹ անալիզ հանձնեց: Սպասում էինք պատասխանի, որևէ մեկը մեր զանգերին չէր պատասխանում:

Հունվարի 6-ին եկանք Երևան: Հերացիում ասացին՝ ինչի՞ եք խառնվել իրար, մոտեցեք քննիչին, թող ձեր երեխային տա, տարեք տուն: Իրեն այդքան ուշ գտնելու պատճառներից մեկն էլ երևի այն էր, որ Արթուրին չէին նկարել, ու բազայում իր նկարը չկար: Ես ճանաչեցի իր մարմինը Հերացիում և հետո միայն տուն տարանք»: Արթուրը երկու կրտսեր եղբայր ունի՝ Արան և Արսենը: «Իրենք մեզ ուժ տվեցին, որ Արթուրիցս հետո շարունակենք ապրել: Ճիշտ է, շատ դժվար է, բայց հիմա իրենք են լցնում մեր տունը»:

Հ. Գ. Արթուր Գևորգյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասին