Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այսօրվա դրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքը, ցավոք, թշնամիների շահերը սպասարկելն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամին իր մարտավարությունը չի փոխել, ինչպես համակարգված աշխատել է, այդպես էլ շարունակում է աշխատել:«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում թե՛ մասնավորապես Արցախի, թե՛ նաև Հայաստանի Հանրապետության ուղղությամբ լարվածության մեծացմանն ուղղված թշնամու քայլերին:

Նշենք, որ թշնամին վերջին շրջանում սկսել է ավելի ինտենսիվ թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանը, օրերս նաև որոշակի դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախի տարածքում: Թևան Պողոսյանն այս համատեքստում հիշեցրեց, որ անցած տարի թշնամին ամբողջ գարնանային ժամանակահատվածում ևս կրակել է, Փարուխի դեպքերն էլ ընդամենը մեկ տարի առաջ էին. «Այդ ժամանակ նոր բարձունքներ, տարածքներ էին, այսպես ասած, գրավել: Նաև դաշտերի վրա կրակելով՝ գյուղացիական աշխատանքներն էին խոչընդոտում, որ բերք չլինի: Թշնամու վարքագծում, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել: Իրենց կողմից այս ամենը դեռ խորանալու, շատանալու է այնքան, մինչև որ հայկական կողմից պատասխան չլինի»:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների իրարամերժ հայտարարություններին, երբ կարող են խոսել էսկալացիայի վտանգի մասին, ժամեր հետո հայտարարեն, որ նոր էսկալացիա չի լինելու, Թ. Պողոսյանն ասաց, որ նշվածը բացատրելու լավագույն օրինակը վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանի պատասխանն է՝ իր նախկին իրարամերժ հայտարարությունների վերաբերյալ հարցին: «Երբ լրագրողը կրկնեց իր ասածները և հարցրեց՝ ո՞րն է այդ մարդկանցից իրական Փաշինյանը, նա պատասխանեց, որ «ամեն անգամ իրավիճակ էր փոխվում»: Հենց սա է մանիպուլ յացիան: Ամեն անգամ այդ «իրավիճակը փոխվելու» շրջանակներում գործող իշխանությունների կողմից մանիպուլ յատիվ երևույթների ենք ականատես լինում: Այս տրամաբանությամբ էլ 5 րոպե առաջ, երևի, տեղեկություն ունեին առ այն, որ էսկալացիա լինելու մասին պետք է հայտարարեն, դրանից հետո էլ, երևի, ինչ-որ մեկը զանգել, ինչ-որ բան է ասել, ու արդյունքում որոշել են Twitter-ում այլ կերպ բացատրել:

Իսկ իրականում իրենք հետևողականորեն ոչ թե հայկական շահերն են առաջ տանում, այլ հանուն մեկ նպատակի՝ իրավիճակային ինչ-որ բաներ են ասում: Այսօրվա դրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքը, ցավոք, թշնամիների շահերը սպասարկելն է: Խնդիրը սա է, այլ ոչ թե այն, թե իբր իրենք հատուկ քաղաքականություն են վարում: Միակ հատուկ քաղաքականությունն այսօրվա իրավիճակում ամեն ինչ անելն է, որ իշխանությունը պահպանեն և, ցավոք, չսպասարկեն հայկական շահերը»,-ընդգծեց Թևան Պողոսյանը:

Այն, որ ՀՀ իշխանությունները Արցախի ճակատագրի մասին խոսելիս վերջերս խուսափում են հատկապես «ինքնորոշում» բառից, մինչդեռ Արցախի խորհրդարանական խմբակցությունները պահանջել էին Հայաստանի իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Թ. Պողոսյանը նկատեց. «Մինչև Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հայտարարությունը, եթե խոսում են այն մասին, որ ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, ապա պետք է առնվազն առաջնորդվեն ՀՀ օրենսդրությամբ և իրավական պարտավորություններով: Իսկ դրանց մեջ մտնում է ինչպես Անկախության հռչակագիրը, այնպես էլ Գերագույն խորհրդի որոշումները և շատ այլ փաստաթղթեր, որոնք պարտադրում են ՀՀ-ին լինել Արցախի Հանրապետության երաշխավորը, առաջ տանել Արցախի ինքնորոշման իրավունքը»:

Անդրադառնալով թշնամու օրակարգերին ու դրանից բխող վտանգներին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այդ իմաստով մեր թշնամին շատ ավելի «ազնիվ» է մեզ հետ: «Մարդն ասել է՝ Սյունիքն էլ, Սևանն էլ, Երևանն էլ վերցնելու են: Ամիսներ առաջ Ալեն Սիմոնյանն էր ասել՝ «գիտենք, որ Ադրբեջանի նպատակը հայոց պետականության վերացումն է»: Երբ այդքանը գիտեն, ու թշնամին հետևողական համակարգված իր աշխատանքն է առաջ տանում, պարզ չի՞, թե այս վարած քաղաքականությունն ուր է տանելու: Թշնամին շարունակելու է իր այդ աշխատանքը, ուշադրություն չի դարձնելու, թե ինչ ես խոսում կամ ինչ ես անում և օգտվելու է բոլոր հնարավորություններից: Այսպես ասած, սատանայական շղթայի դադարեցման միակ հնարավորությունը թշնամուն իրեն հասու մեկ լեզվով բացատրելն է, որ այլևս հայ ազգը չի պատրաստվում սպասարկել իրենց շահը: Խոսքն ուժի լեզվի մասին է, որով և պետք է ստանա այդ պատասխանը, որից հետո կհասկանան, որ այլևս իրենց շահերը սպասարկող հայ ազգ չկա»,-ընդգծեց Թ. Պողոսյանը՝ շեշտելով նշվածի համար հայ ազգի միասնության անհրաժեշտության մասին:

Իսկ նպատակը, նրա խոսքով, գործող իշխանության գիտակցված, ինքնակամ հեռացումը կազմակերպելը պետք է լինի: Անդրադառնալով վերոնշյալ վտանգներից բխող պայքարի բացակայությանը՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Եթե լինի գիտակցում, որ մենք ունենք հայրենիք, մեր բոլոր նահատակների առջև հայրենիքը վերականգնելու պարտք, ազգային միասնության ոգին կարթնանա: Ամեն մարդ ինքն անձամբ պետք է այդ գիտակցությանը գա: Եթե սիրում ես երեխաներիդ, թոռներիդ, ծոռներիդ, կոռներիդ և ցանկանում ես, որ նրանք Հայաստանում ապրեն, ապա պետք է հասկանալ, որ պայքարի ժամը հենց այսօր է: Բացի այդ, արժեքային դաշտի փոփոխություն պետք է տեղի ունենա, հայրենիքը, հոգևորը մեր մեջ նորից պետք է վերածնունդ ապրեն:

Այդ հույսով եմ ապրում, բայց դժվարանում եմ նշվածին հասնելու որևէ բաղադրատոմս առաջարկել: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն անհատապես իր ընկալումների մեջ պետք է գա ու գիտակցված հասնի այդ ամենին, այլ պարագայում թշնամին կհասնի իր նպատակներին: Այստեղ արդեն ընտրության հարց է, ի՞նչն ես ընտրելու, երբ նաև ժամանակ շահելու հնարավորություն չկա: Այստեղ է, որ գիտակից մարդիկ պետք է իրենց բաժինը բերեն՝ առաջնորդվելով ազգային հերոս Մոնթեի պատգամով՝ «եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Այստեղ է, որ պետք է հասկանանք՝ ազգային նպատակն ու երազանքը պետք է վերականգնվեն, այն է՝ Արցախը հայկական ենք պահելու»:

Իսկ ազգային միասնականության համար, Թ. Պողոսյանի խոսքով, առնվազն պետք է կարողանալ իրար կողք կանգնել, սերը վերականգնել կողքի հայի հանդեպ, որովհետև առանց դրա նույնպես ոչինչ չի ստացվելու: «Ցավոք, մեզ այսօր բաժան-բաժան են արել: Մեզ բաժանել են «սև ու սպիտակների», այլ տարբեր տեսակների, ու այնքան, որ հայը հային կարող է խորապես վիրավորել՝ չգիտակցելով, որ թշնամին է իրեն սպանել, որ թշնամին է իրեն սպանողը: Հուսամ, որ մեր հավատքն ու սերը կվերականգնվի, և կկարողանանք մեր առջև առկա պարտականությունները կատարել՝ չասելով, թե կյանքը մի անգամ է տրված, ու, այսպես թե այնպես, պետք է ապրենք: Կյանքը մի անգամ է տրվում, բայց պատվով ապրելն ավելի կարևոր է, քան անպատիվ ապրելը: Մի հարցում կարող են համոզված լինել. եթե փաստագրական ամեն ինչը հաշվի չառնելով՝ ինքնակամ և գիտակցված հիմա ոչինչ չհասկանանք, այնպես չէ, որ 1915 թվականի կրկնությունն անհնարին է լինելու, ինչից հետո, երևի, արդեն անիմաստ է լինելու գիտակցել, թե ինչ է հայրենիքը»,-եզրափակեց Թ. Պողոսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը զորք չի ուղարկի ՀՀ Սյունիքի մարզ՝ միջանցք ստեղծելու համար․ ՄԹ-ում Ադրբեջանի դեսպան Հայտնի է` երբ կբացվի ռուսական հյուպատոսությունը Կապանում Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե ԹանդիլյանՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանը Հաքարիի կամրջից առեւանգում է մարդկանց․ «Հրապարակ» Ադրբեջանը սկսել է գրանցել Արցախի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար «ԶՊՄԿ» ՓԲԸ ի աշխատակիցները արյուն են հանձնում (տեսանյութ) ԼՂ-ից Հայաստան է եկել 70.500 բռնի տեղահանվածՊետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը ժամանել է ԵրևանԳերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Բաքուն հայերին կոչ է արել չլքել Լեռնային ՂարաբաղըԿադրեր Այրվածքաբանության կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունի հետեւանքով տուժածներ Մահացել է Հարրի Փոթերի գլխավոր դերակատարներից մեկը Եվլախում կկայանա ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններովԿրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» ԼՂ-ում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր. ԱԻՊԾԱրցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»