Երևան, 11.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հետ

- Պարոն Սողոմոնյան, տեղեկություններ կան, որ Դուք պատրաստվում եք լրատվամիջոց բացել։ Ճի՞շտ է։ Եվ եթե այո, ապա խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ լրատվամիջոց է, ո՞րն է լինելու, Ձեր կարծիքով, դրա լսարանը, ի՞նչ նպատակներ եք հետապնդում, ի՞նչ խնդիրներ եք դնում։

- Այո, ես հաստատում եմ այդ տեղեկությունները։ Իրոք, գործընկերներիս հետ միասին հիմնադրել եմ նոր լրատվամիջոց, նոր կայք, որն աշխատելու է նաև որպես ցանցային /ինտերնետային/ հեռուստատեսություն։ Հիմնական նպատակներս երեքն են։

Առաջինը՝ փորձել ստեղծել մի լրատվամիջոց, որի հիմնական հերոսն ու հասցեատերը կլինի հայը՝ ապրելիս լինի Հայաստանում, Արցախում, թե աշխարհի որևէ երկրում։ Տարօրինակ է և սխալ, բայց մենք, ունենալով հսկայական Սփյուռք, ժամանակակից մեդիա-աշխարհում չունենք գեթ մեկ տեղեկատվական հարթակ, ուր հնարավոր կլինի ճանաչել իրար, հաղորդակցվել միմյանց հետ, քննարկել ազգային խնդիրներն ու հեռանկարները, թերթել մեր ժողովրդի պատմության նշանակալի էջերը։ Համահայկական տեղեկատվական մասնավոր հարթակի ստեղծումն, այսպիսով, իմ նպատակներից առաջինն է։

Երկրորդը՝ ստեղծելն է մի բարձրակարգ, հայության կյանքն ու հիմնախնդիրները լուսաբանող այնպիսի լրատվամիջոց, ուր կբացառվեն բամբասանքն ու ատելության խոսքը։ Անցած տարիներին մեծապես հենց այդ երևույթներն են, որ բաժանել ու պառակտել են մեզ։ Վստահ եմ, որ հնարավոր է ունենալ սուր քննադատությունից չխուսափող, տարբեր քաղաքական տեսակետներ ներկայացնող, լայն մասսայականություն վայելող ու, միևնույն ժամանակ, լրագրողական կոռեկտ վարքագիծ ունեցող լրատվական։

Երրորդը լրագրության հնարավորինս բարձր որակի և լրագրողական փոխգործակցության սկզբունքորեն նոր մակարդակի ապահովումն է։ Չեմ ուզում հիմա բացել բոլոր փակագծերը, ասեմ միայն, որ խոսքը միջլրատվամիջոցային համագործակցության մասին է, ինչը կանոնակարգված ձևով մեր երկրում հազվագյուտ է արվել։ Առայժմ այսքանը, հետո ավելի կմանրամասնեմ որևէ առիթով։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են, և հուսով եմ, որ մայիսին կներկայանանք ընթերցողների ու հեռուստադիտողների դատին։

- Ինչպիսի՞ն է կայքի անվանումը, ո՞րն է հասցեն։

-Կհայտարարեմ առաջիկայում։ Տարբեր մտքեր կան, կյանքի կոչենք՝ կասեմ։

- Կայքի գրասենյակը միայն Երևանո՞ւմ է լինելու, թե՞ նաև այլ երկրում։ Ըստ ամենայնի, համահայկական տեղեկատվական հարթակը նաև ֆիզիկական տարածում է պահանջում։

-Ճիշտ եք, առանց այլ երկրներում գործող խմբագրությունների դժվար կլինի իրականացնել դրված նպատակները։ Ձեռնամուխ եմ եղել թղթակցային կետերի բացմանը Մոսկվայում և Լոս Անջելեսում։ Մայիսին ավելի հանգամանորեն կպատմեմ դրանց մասին։

-Ձեր նախաձեռնած լրագրողի վարպետության դասընթացներից հետո ասում էիք, որ մտածում եք նոր նախագծի մասին։ Սա՞ ի նկատի ունեիք։

- Այո։ Պետք է խոստովանեմ, որ դասընթացների արդյունքներն ամենամեծ խթանը դարձան ինձ համար մասնագիտական գործունեությանը վերադառնալու առումով։ Այս միտքն ունեի վաղուց, իսկ տեսնելով մեր լրագրողների մասնագիտական որակները ու հասկանալով, որ իրենք էլ դժգոհ են հայկական տեղեկատվական դաշտի վիճակից ու կարող են անհամեմատ ավելի բարձր որակ ապահովել, հասկացա, որ հաշվի առնելով կուտակած գիտելիքներս, նաև հնարավորություններս ու մասնագիտական կապերս՝ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել։ Իմ ունկնդիրներից մի քանիսին (իհարկե, նրանց, ովքեր սահմանափակված չեն աշխատանքային պարտավորություններով) ըստ ամենայնի աշխատանքի առաջարկ կանեմ։ Մոտ օրերս կլինի նաև հայտարարություն աշխատել ցանկացող այլ լրագրողների համար։

- Իսկ ո՞րն է կայքի ֆինանսավորման աղբյուրը։ Այլ կերպ ասած՝ ո՞վ է Ձեր հովանավորը։

- Այս պահին որևէ հովանավոր չունեմ, սեփական միջոցներս առայժմ բավարար են։ Բայց պրոդյուսերական երկարամյա փորձս թույլ է տալիս կարծել, որ կկարողանամ լուծել ֆինանսական խնդիրները։ Հուսով եմ` կհաջողվի ստեղծել տնտեսական իմաստով ինքնաբավ լրատվամիջոց։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

24 ժամ ջուր չի լինի ՌԴ ՊՆ–ն հայտարարություն է տարածել Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Առեղծվածային ու ողբերգական դեպք Արարատի մարզում Ազգի հարցերը նաև եկեղեցու հարցերն են, եկեղեցին ասելիք ունի․ Արամ Ա Ադանայում տղամարդը կրակ է բացել Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա Գյումրեցի 15-ամյա պատանին, իր վրա ջուր լցնելու պատճառով, դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն «Այդպես էլ Պուտինին փոխանցեք»․ Զելենսկին հաստատել է՝ ուկրաինական բանակը հակահարձակման է անցել Ի՞նչ է հայտարարագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ո՞ր դեպքերում պարեկն իրավունք ունի ֆիզիկական nւժ գործադրել Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ Ադրբեջանն Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ Հասանովը հրահանգել է «պատրաստ լինել հակառակորդի սադրանքներին» Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա վերահսկողություն է իրականացնելու Ռուսաստանի ԱԴԾ-ն. Մուստաֆաև Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 381 դրամ, վաճառվում՝ 388 դրամ նվազագույն փոխարժեքով Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի Ռուսաստանի ԱԴԾ-ն. Շահին Մուստաֆաև Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան Հրդեհ՝ Ապարան քաղաքում Արդյոք Շոլցը պատրա՞ստ է ասել, թե ո՞վ է պայթեցրել «Հյուսիսային հոսքը»․ Զախարովան հեգնել է ԳԴՀ կանցլերին Հնդկաստանում հիվանդանոցները աշխատում են արևային մարտկոցների հաշվին 1 օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրերումԶաքիր Հասանովը հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը» Ադրբեջանական կողմը ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ Հայաքվե. Արցախն ու Ցեղասպանությունն ուրացողին պատժելու համար. Մենուա ՍողոմոնյանՓարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև Հռոմի պապի խոհարարն ու բանջարեղենակտրիչի առաջին նախատիպը․ «Փաստ»Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz»-ը և «VAZ-21011»-ը․ կան տուժածներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒՆԻՍԻ)․ Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը․ «Փաստ»«Ես ծիծաղում և լացում եմ քեզ հետ, Հայաստա՛ն». ամերիկացի լուսանկարչի աշխատանքները պատմում են Հայաստանի ու հայերի մասին․ «Փաստ»Արդարադատության հուղարկավորության վերջին արարը. Վճռաբեկ դատարանի ամբողջական զավթման համար մնացել է քաղաքացիական պալատը Փաշինյանի իշխանությունը հենվեց քաղաքական, բայց ոչ ռազմական բաղադրիչի վրա․ «Փաստ»Գյումրեցի 15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն Կարսի անկման ու 1920-ի հայ-թուրքական կործանարար պատերազմի գլխավոր դասերը․ Շարմազանով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրը տեղափոխվել է Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման հարթություն․ «Փաստ»Տոկիոյի օդանավակայանում թռիչքուղու մոտ միմյանց են բախվել երկու ինքնաթիռ «Դու ո՞վ ես, որ տարածքներ հանձնես, այս երկրի դիկտատորը չես, թագավորը չես...իրավունքներդ գրված են» Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Իրանին մեղադրել Է Ռուսաստանին զինամթերք մատակարարելու համար ՄՍԾ-ն՝ երեխաներին հատկացվող նպաստների վճարման մասին Սոցիալական աշխատողները, հոգեբանները և այլք պետք է նույնատիպ առավելություններ ստանան խնամք տրամադրող տարբեր կազմակերպություններում․ «Փաստ»Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքը Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Հիմա ես եմ քեզ ասում՝ իմ տեսածը մեզանից հետո եկողները չտեսնեն». Ղազար Սարուխանյանը զոհվել է Վարանգաթաղ բարձունքի պաշտպանության ժամանակ․ «Փաստ»Էրդողանը պատրաստվում է նոր վիրահատության Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի Իրավիճակ է փոխվել. հետո գործն առաջ կգնա․ «Փաստ»Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռшկшն բռնnւթյnւն գործադրել 9-шմյш աղջկա նկատմամբ Ծախսերի թերակատարման վտանգավոր միտումը․ «Փաստ»