Yerevan, 18.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ռազմավարական մասշտաբն ու ուղղվածությունը դեռ ձևավորվում են. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել» վերնագրով հոդվածում գրում է, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովներում լսումների ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը անակնկալ հայտարարություն է արել: Նրա խոսքով, «Ադրբեջանը պաշտպանության կարիք ունի, քանի որ երկար սահման ունի Իրանի հետ»։ Բլինկենը կոչ է արել չեղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որն արգելում է Վաշինգտոնի ուղղակի օգնությունն Ադրբեջանին: Բացի այդ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 700 հազար դոլար է պահանջել, որպեսզի աջակցի ադրբեջանական բանակի մասնակցությանը միջազգային զորավարժություններին։

Բաքուն Վաշինգտոնի պաշտոնական դաշնակիցը չէ, և ԱՄՆ-ը պաշտոնական պարտավորություններ չունի պաշտպանելու այդ անդրկովկասյան հանրապետությունը։ Բացի այդ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածու էլ չէ։ Ուստի պատճառները, որոնք դրդել են ամերիկացիներին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, որոշակի վերլուծություն են պահանջում։ Բլինկենի կարծիքով, Անդրկովկասում կարող է հայտնվել աշխարհաքաղաքական երկատման նոր կետ, որը կապված է Բաքվի և Թեհրանի հետ, որոնց հարաբերությունները երբեք հարթ չեն եղել։ Իրանը Անդրկովկասում լարվածությունը միայն որպես «Հայաստանի և Ադրբեջանի սահմանային խնդիր» չի համարել։ Միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ կոշտ դիմակայության համատեքստում Թեհրանը տեսել և զգացել է պատմական անցյալի հետ կապված համակարգային խնդիրներ:

Ավելին, Վաշինգտոնը բացահայտորեն հայտարարել է էթնիկ գործոնի միջոցով Իրանում իրավիճակը ներսից պայթեցնելու հնարավորության մասին և մատնանշել Ադրբեջանի տարածքը որպես ցատկահարթակ օգտագործելու մասին։ Թե՛ ադրբեջանական, թե՛ արևմտյան մամուլում սկսել են հոդվածներ հայտնվել իրանական Ադրբեջանի՝ Ադրբեջանի Հանրապետության հետ միավորման «լեգիտիմության» մասին։ Բուն Իրանում ևս կան այդ գաղափարի կողմնակիցներ։ Իրանում էթնիկ ազգայնականության բորբոքումը, որում ներգրավված է նաև արտաքին գործոնը՝ այսպես կոչված երրորդ ուժը, կարող է ապակայունացնել քաղաքական իրավիճակը ոչ միայն Ադրբեջանում և Իրանում, այլ նաև տարածաշրջանի այլ երկրներում։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Անդրկովկասում սկսվել են լուրջ փոփոխություններ։ Առաջին հերթին աշխարհաքաղաքական բնույթի մտավախություններ են առաջացել Թեհրանում։ Ադրբեջանի վերահսկողության տակ Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Զանգելանի անցնելով ձևավորվել է Արաքս գետի երկայնքով Իրանի հետ սահմանային գոտու 132 կիլոմետր։ Միաժամանակ, լարվածություն է առաջացել Զանգեզուրի միջանցքի հարցով: Թեհրանը սկսել է լրջորեն մտածել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականության մասին, և հետևել են իրանական պատասխան գործողությունները:

30 տարվա մեջ առաջին անգամ Իրանի բանակի և ԻՀՊԿ ստորաբաժանումները առաջ են շարժվել դեպի Ադրբեջանի հետ սահման։ Երևանին, իր հերթին, հաջողվել է Բաքվին ներքաշել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման արևմտյան բանակցային հարթակներ և Արևմուտքին «ստիպել» զբաղվել Անդրկովկասի հարցերով։ Միևնույն ժամանակ, ոչ պատահականորեն Վաշինգտոնի, Բրյուսելի և Անկարայի տարբեր կոմբինացիաներում «ադրբեջանական հարցը» սկսել է ավելի ակտիվորեն առաջ քաշվել։ Երկրորդ տեղաշարժը կապված է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի հետ, երբ Արևմուտքը խզել է Ռուսաստանի հետ մատակարարման շղթաները, սահմանափակումներ մտցրել, փակել նավահանգիստները և իր օդային տարածքը:

Մոսկվայի համար սկսել է ռազմավարական նշանակություն ձեռք բերել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որը Սանկտ Պետերբուրգից դեպի Մումբայ անցնում է Ադրբեջանի և Իրանի տարածքներով։ Հայտնվել է Մոսկվա-Պեկին-Թեհրան դաշինքը։ Բայց գլխավորն այն է, որ Իրանը, Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների արագ զարգացմանը զուգընթաց, հակառակ ադրբեջանցի վերլուծաբանների ենթադրությունների, սկսել է արագ փոխել հարաբերությունները Պարսից ծոցի իր ավանդական մրցակիցների՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Նրանք դադարել են լինել ԱՄՆ-ի գլխավորած «կոլեկտիվ Արևմուտքի» հակաիրանական գործողությունների ցատկահարթակ։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը սկսել է մեծ ուշադրությամբ վերաբերվել Բաքվին։

Այս իրադարձությունները սկսել են տեղավորվել Հյուսիս-Հարավ նախագծի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կոնյուկտուրայի մեջ, որտեղ երկու երկրները պետք է դառնան «թույլ օղակներ»: Միաժամանակ, ինչպես նշում է Eurasianet ամերիկյան պարբերականը, «օբյեկտիվորեն առկա պատմական, աշխարհագրական ու աշխարհաքաղաքական պայմանների պատճառով Բաքուն հայտնվել է դժվարին իրավիճակում»։ Ակնհայտ է, որ Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական սրման դեպքում համագործակցությունը այնպիսի համատեղ նախագծերում, ինչպիսին է, օրինակ՝ Հյուսիս-Հարավը, կփլուզվի: Առճակատումը, թեկուզ և ամենափոքր, կփոխի իրավիճակը ոչ միայն Անդրկովկասում։ Դա կստեղծի ևս մեկ խիստ բարդ հակամարտություն Մերձավոր Արևելքում, որը կներառի տարածաշրջանային և համաշխարհային տերությունների շահերը:

Անգամ կարող է ուկրաինական սցենարը կրկնվել: Եթե ճգնաժամը սրվի, ապա նույնիսկ չեզոք խաղացողների համար, որոնք շահագրգռված են հնարավորինս արագ և արդյունավետ կարգավորել իրավիճակը, դժվար կլինի առաջարկել համապատասխան այնպիսի լուծում, որը կարող է բավարարել բոլոր կողմերին: Այդ կապակցությամբ Մոսկվան հույս ունի, որ մոտ ապագայում հնարավոր կլինի կազմակերպել հանդիպում Ռուսաստան-ԻրանԱդրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Առաջիկա օրերին սպասվում է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի այցը Մոսկվա։ Անդրկովկասում նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ռազմավարական մասշտաբն ու ուղղվածությունը դեռ ձևավորվում են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!