Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ռեակտիվ ինքնաթիռ. գաղափար, որ գրեթե միաժամանակ է առաջացել աշխարհի տարբեր երկրներում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռեակտիվ ինքնաթիռը օդանավ է, որը թռչում է ռեակտիվ շարժիչների կիրառմամբ: Դրանք կարող են լինել տուրբոռեակտիվ, ուղիղ հոսքի, իմպուլսային տիպի, հեղուկային։ Նաև ռեակտիվ ինքնաթիռները կարող են ունենալ հրթիռային շարժիչներ։ Ժամանակակից աշխարհում ռեակտիվ շարժիչով ինքնաթիռները բոլոր ժամանակակից ինքնաթիռների մեծ մասն են կազմում: Հետաքրքիր է, որ ինքնաթիռի վրա ռեակտիվ շարժիչ տեղադրելու գաղափարը գրեթե միաժամանակ է առաջացել աշխարհի տարբեր երկրներում: Ռուսաստան, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա. այս բոլոր երկրների գիտնականները 1865-1880 թվականների ժամանակային միջակայքում փորձել են ստեղծել ռեակտիվ ինքնաթիռներ: Սակայն այն ժամանակ այդ գաղափարի իրականացումը տեխնիկապես անհնարին էր, և դրան ավելի ուշ են վերադարձել։

Աշխարհում ռեակտիվ ինքնաթիռների պատմության սկիզբը համարվում է 1910 թվականը, երբ ռումինացի ինժեներ Անրի Կոնադան ինքնաթիռ է ստեղծել մխոցային շարժիչի հիման վրա։ Ստանդարտ մոդելներից տարբերությունն այն է եղել, որ օգտագործվել է թիակային կոմպրեսոր, որը շարժման մեջ էր դնում մեքենան: Հետպատերազմյան շրջանում այդ ինժեները սկսել է հատկապես ակտիվորեն պնդել, որ իր ապարատը հագեցած է եղել ռեակտիվ շարժիչով, թեև ի սկզբանե նա բացարձակ հակառակն էր ասում։ Ուսումնասիրելով Կոնադայի առաջին ռեակտիվ ինքնաթիռի կառուցվածքը՝ կարելի է մի քանի եզրակացություն անել: Նախ՝ մեքենայի կառուցվածքի առանձնահատկությունները ցույց են տալիս, որ առջևում տեղադրված շարժիչը և դրա արտանետվող գազերը կսպանեին օդաչուին:

Իրադարձությունների զարգացման երկրորդ տարբերակը կարող էր լինել ինքնաթիռի հրդեհը։ Եվ իրոք, առաջին փորձարկման ժամանակ ինքնաթիռի պոչի հատվածը ոչնչացել էր հրդեհից։ Ինչ վերաբերում է ռեակտիվ ինքնաթիռներին, որոնք արտադրվել են 1940-ականներին, ապա դրանք ունեցել են բոլորովին այլ կառուցվածք, երբ շարժիչը և օդաչուի նստատեղը հեռացված են միմյանցից, որի արդյունքում ապահովված է անվտանգությունը: Այնտեղ, որտեղ շարժիչի բոցը շփվում է ֆյուզել յաժի հետ, տեղադրված է հատուկ ջերմակայուն պողպատ, որպեսզի վնասվածք չհասցվի օդաչուին կամ վնաս չպատճառվի ինքնաթիռի կորպուսին։ He 178 անվանումով գերմանական ծագման առաջին ռեակտիվ շարժիչով ինքնաթիռը օդ է բարձրացել դեռ 1939 թվականին: 1941 թվականին էլ բրիտանացի կոնստրուկտորների նմանատիպ Gloster E.28/39 կոչվող ապարատն է բարձրացել երկինք:

Ճապոնական «Օկա» օդանավը՝ Ցու-11 շարժիչով, նախատեսված է եղել մեկանգամյա օգտագործման համար, քանի որ այն ռումբ ինքնաթիռ էր, որի մեջ գտնվում էր կամիկաձե օդաչուն։ Ֆրանսիայից փոխառված տեխնոլոգիայի շնորհիվ ամերիկացիները կարողացել են ստեղծել սեփական ռեակտիվ շարժիչով ինքնաթիռը՝ Bell P-59–ը: Այդ մեքենան ուներ երկու ռեակտիվ շարժիչ։ Առաջին անգամ այն թռիչքուղուց օդ է բարձրացել 1942 թվականի հոկտեմբերին։ Հարկ է նշել, որ այդ մեքենան բավականին հաջողված էր, և իրականացվել է դրա սերիական արտադրություն։ ԽՍՀՄ-ում առաջին ռեակտիվ ինքնաթիռը ՄիԳ-9-ն էր։ Այն իր առաջին թռիչքը իրականացրել է 1946 թվականին: Ընդհանուր առմամբ, գործարաններից դուրս է եկել նման 602 ինքնաթիռ։ Ներկայում աշխարհի տարբեր երկրներում արտադրվում են արդեն գերձայնային արագություն զարգացնող ռազմական ռեակտիվ ինքնաթիռներ:

Քաղաքացիական ավիացիայում ստեղծվել է գերձայնային արագությամբ թռչելու ունակությամբ միայն երկու մարդատար ռեակտիվ ինքնաթիռ։ Առաջինն արտադրվել է ԽՍՀՄ տարածքում 1968 թվականին. դա Տու144–ն է։ Այդ ինքնաթիռներից ընդամենը 16 օրինակ է արտադրվել, սակայն մի շարք վթարներից հետո մեքենան շահագործումից հանվել է։ Այդ տեսակի երկրորդ մարդատար ինքնաթիռը արտադրվել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից 1969 թվականին. դա Կոնկորդն է։ Ընդհանուր առմամբ ստեղծվել է 20 նման ինքնաթիռ, որոնք շահագործվել են 1976-2003 թվականներին։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Блинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни