Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թշնամին ձգտում է ժամանակն իր օգտին ծառայեցնել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր արդեն երկու տարուց ավելի նախապատրաստվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը։ Եվ ընթացքում նույնիսկ պահեր են եղել, երբ թվացել է, թե ուր որ է պայմանագիրը կնքվելու է։

Օրինակ՝ անցյալ տարվա աշնանը տեղի ունեցած Պրահայի հանդիպումից հետո նշվեց, թե հաշտության պայմանագիրը կարող է կնքվել մինչև տարվա վերջ, բայց մինչ այժմ պայմանագրի դրույթների վերաբերալ առաջարկների փոխանակում է տեղի ունենում։ Այս ֆոնին ՀՀ գործող իշխանությունները շարունակում են հանրությանը նախապատրաստել խաղաղության դարաշրջանի բացմանն ու առանձնահատուկ դրական գործընթաց են համարում, որ թևակոխել են առաջարկների փոխանակման չորրորդ փուլ։

Դրանից կարող է տպավորություն առաջանալ, թե այս տարի հնարավոր է վերջապես կնքել խաղաղության պայմանագիրը՝ մանավանդ որ Ադրբեջանը նույնպես հայտարարում է, թե իրենց նպատակը ևս խաղաղության պայմանագրի կնքումն է: Բայց այդ երկրին ու իր ղեկավարին հավատալն առնվազն հիմարություն է. մինչ Հայաստանը տրամադրված է Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն, իրականում Ադրբեջանն ուղղակի ցանկություն չունի խաղաղության պայմանագիր կնքել։ Իսկ այս թեմայի շրջանառությունն Ադրբեջանի համար ընդամենն այլ նպատակներ ունի։

Տարիներ շարունակ, երբ կողմերի դիրքորոշումները մոտեցել են, Բաքուն այդ պահից սկսել է հայկական կողմի համար լիովին անընդունելի պահանջներ առաջ քաշել ու տապալել ամբողջ գործընթացը։ Հիմա առավել ևս այդպես է, թեպետ այս պարագայում կողմերի դիրքորոշումների մոտեցման մասին խոսելը, մեղմ ասած, տեղին չէ: Ողջ հետպատերազմյան ժամանակահատվածում հաշտություն կնքելու համար նույնիսկ նախադրյալներ առկա չեն, քանի որ Ադրբեջանը լիովին ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում և անգամ հումանիտար նշանակություն ունեցող խնդիրներին ոչ միայն լուծում չի տալիս, այլև ավելի է սրում դրանք՝ Արցախում ստեղծելով հումանիտար ճգնաժամ։ Պարզ է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու որևէ մտադրություն չունի, իսկ բանակցություններն ուղղակի իմիտացիա են։

Այդ դեպքում, թեկուզ օնլայն, բանակցելով հայկական կողմի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, ի՞նչ խնդիր է լուծում Բաքուն։ Դրանով Ադրբեջանը ժամանակ է շահում՝ այն ծառայեցնելով իր օգտին։ Մինչ Հայաստանը կրիայի քայլերով է առաջ շարժվում իր անվտանգային համակարգի վերականգնման ուղղությամբ, Ադրբեջանը նոր զիջումներ կորզելու ու իր դիրքերն ամրապնդելու խնդիր է լուծում։ Եթե խաղաղության պայմանագիր կնքելու մտադրություն լիներ, ապա Ալիևը ինչո՞ւ պետք է հայտարարեր, թե ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ շատ շահեկան դիրքեր ունեն, որտեղ ամրապնդվելու են ու մնալու են։ Նկատի ունենանք, որ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասն օկուպացրել են, իսկ Հայաստանը մտադիր չէ զիջել իր ինքնիշխան տարածքները։

Այլ կերպ ասած՝ սահմանազատման մտադրություն չկա։ Բաքուն հասկանում է, որ ինչքան առկա իրավիճակը շարունակվի, մի կողմից անընդհատ կշարունակի պահանջներ ներկայացնել Հայաստանին ու զիջումներ կորզել, իսկ մյուս ձեռքով էլ միջազգային հանրությանը ցույց կտա, թե իբր բանակցում է և խաղաղություն է ցանկանում։ Ու այս ֆոնին ադրբեջանական զինված ուժերն Արցախում իրենց դիրքերը առաջ են բերում՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Որոշ ժամանակ անց էլ կրկին նոր դիրքեր կզբաղեցնեն՝ Փառուխի օպերացիան այդպիսով դարձնելով որպես հետագա գործունեության նախադեպ։ Արցախը օղակի մեջ վերցնելու հետ մեկտեղ, Ադրբեջանը կփորձի նաև իրականություն դարձնել Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումները։ Միջազգային հարաբերություններում կարևոր նշանակություն ունի ժամանակի գործոնը։

Եթե մի ժամանակ Բաքուն համարում էր, թե բանակցային գործընթացը 30 տարի շարունակ եղել է Հայաստանի օգտին, ու միջնորդները ևս իրենց քայլերով նպաստել են, որ ստատուս քվոն պահպանվի, ապա հիմա լիովին հակառակն է՝ ժամանակն Ադրբեջանի օգտին է աշխատում։ Իսկ Փաշինյանը նշում է, թե խաղաղության պայմանագիր լինելու է, այսինքն՝ նոր պատերազմ չի լինելու։ Ու Հայաստանի քաղաքացիներից շատերն էլ մտածում են, որ այդպես էլ լինելու է։

Որոշ մարդիկ էլ հույսեր են կապում, թե Թուրքիայի երկրաշարժից հետո Անկարան չի ցանկանա լարվածություն հրահրել Հարավային Կովկասում։ Բայց այդ հույսերը սին են, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հիմքեր է ստեղծում նոր ագրեսիայի և պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Այնպես որ, ամենժամյա ռեժիմով պետք է լրջորեն նախապատրաստվել հնարավոր նոր դիմակայության։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե ԹանդիլյանՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանը Հաքարիի կամրջից առեւանգում է մարդկանց․ «Հրապարակ» Ադրբեջանը սկսել է գրանցել Արցախի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար «ԶՊՄԿ» ՓԲԸ ի աշխատակիցները արյուն են հանձնում (տեսանյութ) ԼՂ-ից Հայաստան է եկել 70.500 բռնի տեղահանվածՊետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը ժամանել է ԵրևանԳերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Բաքուն հայերին կոչ է արել չլքել Լեռնային ՂարաբաղըԿադրեր Այրվածքաբանության կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունի հետեւանքով տուժածներ Մահացել է Հարրի Փոթերի գլխավոր դերակատարներից մեկը Եվլախում կկայանա ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններովԿրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» ԼՂ-ում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր. ԱԻՊԾԱրցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»