Բերդաշենում կարտոֆիլի աննախադեպ ցանքս են կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի յուրաքանչյուր ընտանիք միջին հաշվով 5-6 հեկտար կարտոֆիլ է ցանել։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Գեորգի Պողոսյանը։ «Բարեգործական ծրագրով մեկ ընտանիքին տրամադրվել է 6 կիլոգրամ սերմ։ Բացի այդ գյուղացիներն օգտվել են նաեւ համապատասխան պետական աջակցության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերից։ Բավականին ծավալուն ցանքս է իրականացվել տնամերձ հողամասերում»,- մանրամասնել է համայնքապետը։
«Եթե ավելացնենք արտեզյան ջրհորները, ապա հնարավոր է այնքան բերք ստանալ, որ կկարողանանք նույնիսկ արտահանել»,-համոզված է Գ. Պողոսյանը։ Նա գոհունակությամբ նշեց, որ 2022 թվականին ժամանակակից չափանիշներին համապատասխան ջրամբար է կառուցվել, որի շնորհիվ գյուղի տարածքում մոտ 200 հեկտար ինտենսիվ այգի է հիմնվում։
«Այս պահին արդեն տնկել եւ մշակում ենք՝ արքայախնձորի, արքայանարնջի ու նռան ծառեր»,- ասել է Բերդաշենի համայնքապետը` նշելով , որ շարունակվում է գարնանանացանը, որի շրջանակներում բերդաշենցիները կտավատի, հնդկաձավարի, եգիպտացորենի ցանքս են կատարում։ Բացի այդ, արդեն նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերի` մասնավորապես վարունգի, ձմերուկի եւ սոխի սերմերն են հողին պահ տվել։
Հիշեցնենք, որ ԱՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մարտի 30-ին ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել դաշտում աշխատող բերդաշենցի խաղաղ բնակչի ուղղությամբ: