Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան

ԲԼՈԳ

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի բարեկամներ,
Այլևս ոչ մեկին գաղտնիք չէ, որ գործող վարչակարգը հետևողական պայքար է սկսել ազգային կրթական և մշակույթային հաստատությունների դեմ, մտածածին պատրվակներով փորձելով դրանք լուծարել, միավորել այլ, իրենց կողմից վերահսկվող կառույցների հետ, կամ էլ առավել լկտի կերպով փորձելով պարզապես ոստիկանական ուժով գրավել դրանք, ինչպես դա վերջերս տեղի ունեցավ Բրյուսովի անվան համալսարանի հետ:
 
Այժմ հերթը հասել է «Գոյ Թատրոն»-ին, որը համարձակություն է ունեցել Գարեգին Նժդեհի մասին նորարարական ներկայացում բեմադրել, և դրանով առաջ բերել այս պարտվողական վարչակարգի դժգոհությունը: Նրանց կողմից մարտի 27-ից
կառավարական e-draft կայքում հանրային քննարկման է դրվել ԳՈՅ թատրոնը լուծարելու որոշման նախագիծը, այն պրիմիտիվ հիմնավորմամբ, որ այն գործում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տարածքում, և լոգիստիկ նկատառումներով նպատակահարմար է նրանց միավորումը մեկ ղեկավարության ներքո, կարծես խոսքը գնում է երկու խանութների կամ պահեստների մասին:
 
Նախագիծը կայքում դնելուց հետո, գործող վարչակարգը մոբիլիզացրել է իր ֆեյքերի ողջ բանակը, տպավորություն ստեղծելու, թե քաղաքացիների մի հոծ զանգված կողմ է թատրոնի լուծարմանը, թեև ցանկացած թատերասեր մարդու համար բուն միտքն իսկ անհեթեթություն է, նույն տրամաբանությամբ կարելի է լուծարել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը և միավորել ֆուտբոլի հավաքականին, այն հիմնավորմամբ, որ երկուսն էլ սպորտ են, և պետությունը դրանով փող կխնայի (թեև արդյունքում բռնցքամարտը որպես սպորտ կվերանա):
 
Ի հեճուկս այս վարչակարգի ու իր ֆեյք ու իրական կամակատարների, հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ և բազմաթիվ հանրային ու մշակույթի գործիչներ նույն ընթացքում իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել հօգուտ «Գոյ» թատրոնի: Ես միանում եմ նրանց, սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին, և խնդրում եմ ձեզնից յուրաքանչյուրին ձեր ձայն բարձրացնել ընդդեմ «Գոյ» թատրոնի լուծարման, և դրանով՝ ընդդեմ մեր ազգային և նորարարական մշակույթի ոչնչացման:
 
Հղումը նախագծին տրամադրում եմ ստորև, շնորհակալ կլինեմ, եթե ժամանակ գտնեք, մտնեք այդ հղումով, ԴԵՄ քվեարկեք այդ նախագծին, ինչպես նաև ձեր հիմնավոր մեկնաբանությունները թողնեք նրա տակ: Առավել երախտապարտ կլինեմ, եթե ձեր էջերում ևս արտահայտվեք այս հարցով, և հորդորեք նաև ձեր ընկերներին ընդդիմանալ այս հերթական ջարդարարությանը:
 

Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել