Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Բայց ես եմ մեղավո՞ր, որ ինձ ընտրել եք». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի իշխանության իմացած բոլոր «երգերը» այլոց մեղավորության մասին են: Ինչ էլ լինի, իրենք իրենց մեղավոր չեն ճանաչում: Եթե թեկուզ կեսի կեսն այն ջանքերի, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները վատնում են «մեղավորներ» փնտրելու և «գտնելու» վրա, ուղղեին թեկուզ ի պաշտոնե իրենց անելիքներին, ապա Հայաստանում իրավիճակը հիմա ոչ թե բացարձակ կործանումային կլիներ, այլ, այսպես ասենք՝ նախակործանումային կամ կիսամղձավանջային: Նախօրեին, հասկանալի է, թե ինչ քարոզչական հնարք կիրառելով՝ շրջանառության մեջ նետվեց 44-օրյա պատերազմում իբր «11 հազար դասալիքների» ֆեյք թեման:

Հաշվարկն արդարացված էր այնքանով, որ խայծը գրավեց շատերին: Սակայն դա չէ էականը, ու, բնականաբար, կշրջանցենք այդ խայծը: Առավել հատկանշական է այլ բան: Տարիներ շարունակ, անկախ այն բանից, թե ինչպիսի «չէ-պէ» է եղել, ինչ պատահար, ինչ աղետ, քանի մարդ է զոհվել կամ մահացել, Նիկոլ Փաշինյանը և նրան պատճենող յուրայինները առաջին բանը, որ արել են, զանազան «մեղավորների» փնտրտուքն է եղել: Կարճ ասած, ինչ էլ լինի՝ «ով ասես՝ մեղավոր է», միայն թե՝ ո՛չ իրենք, ո՛չ Փաշինյանն ու իր իշխանությունը: Տպավորությունն այնպիսին է, որ մի ոչ այնքան գեղեցիկ օր էլ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ մեղավոր են 680 հազարը, ովքեր 21-ին իրեն վերընտրել են: Կամ էլ կասի՝ 3 միլիոնդ եք մեղավոր:

Չէ՛, լուրջ, կարծես ամեն ինչ գնում է նրան, որ Փաշինյանը մի օր օրինակի համար այսպիսի ուղերձով հանդես գա. «Ի՞նչ եք ուզում ինձանից. երկիրը պատերազմի տարել եմ, բանակի ողնաշարը ջարդել եմ, հազարավոր զոհեր եմ տվել, կապիտուլ յատիվ հայտարարություն ստորագրել եմ, Արցախի ու Հայաստանի ահռելի տարածքներ թշնամուն տվել եմ, այդ թվում՝ առանց մի կրակոցի, «ադրբեջանական ժողովրդին» բերել ու Հայաստանի տարբեր հատվածներում գերիշխող դիրքերում նստեցրել եմ, բայց դուք էլի ինձ ընտրել եք, էլի դրել եք պետության ղեկին: Ամեն օր ու ոնց ասես՝ ձեզ խաբել եմ, կեղծ ու սուտ խոստումներ տվել եմ, ստերի հերն առհասարակ անիծել եմ...

Բայց մեկ է, դուք էլի ինձ ընտրել եք, էլի հանդուրժել եք, էլի թողել եք իշխանության ղեկին: Է՜հ, ես, ասենք, հա՛, պատասխանատու եմ, կամ՝ անպատասխանատու եմ, բայց ե՞ս եմ մեղավոր:Չընտրեիք, չհանդուրժեիք: Այդ դո՛ւք եք մեղավոր այն ամենի համար, ինչ որ արել եմ...»: Անհայտ է՝ կասի՞ Փաշինյանը նման բան: Բայց եթե ասի, երևի այն եզակի, բացառիկ դեպքերից կլինի, որ ինքն իրավացի կլինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սյունիքում Արցախից բռնագաղթվածների ընդունելության աշխատանքներին մասնակցում են մեծ թվով կամավորներ Ադրբեջանը զորք չի ուղարկի ՀՀ Սյունիքի մարզ՝ միջանցք ստեղծելու համար․ ՄԹ-ում Ադրբեջանի դեսպան Հայտնի է` երբ կբացվի ռուսական հյուպատոսությունը Կապանում Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե ԹանդիլյանՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանը Հաքարիի կամրջից առեւանգում է մարդկանց․ «Հրապարակ» Ադրբեջանը սկսել է գրանցել Արցախի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար «ԶՊՄԿ» ՓԲԸ ի աշխատակիցները արյուն են հանձնում (տեսանյութ) ԼՂ-ից Հայաստան է եկել 70.500 բռնի տեղահանվածՊետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը ժամանել է ԵրևանԳերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Բաքուն հայերին կոչ է արել չլքել Լեռնային ՂարաբաղըԿադրեր Այրվածքաբանության կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունի հետեւանքով տուժածներ Մահացել է Հարրի Փոթերի գլխավոր դերակատարներից մեկը Եվլախում կկայանա ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններովԿրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» ԼՂ-ում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր. ԱԻՊԾԱրցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»